Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   17:39 Հրդեհ ավտոմեքենայում 05/08/2024   17:31 ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու 05/08/2024   17:28 Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ 09/21/2018   19:02  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

 

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ.

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։

Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 27-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը կայացած հանրաքվեն, որպես ժողովրդի կամքի արտահայտման ուղղակի եւ բարձրագույն ձեւ, հստակ ցույց տվեց այդ հանրաքվեով, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը. քաղաքական անկախություն արտաքին աշխարհում և ժողովրդավարություն ներքին կյանքում։

Մեր ժողովրդի բոլոր շերտերը, բոլոր խավերը միահամուռ կերպով ընտրեցին մի ճանապարհ, որ, իհարկե, դժվար էր լինելու, բայց միակ ճշմարիտ եւ միակ պատվաբեր ճանապարհն էր։

Մենք այսօր արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մոտեցրին այդ բաղձալի օրը, արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մարտնչեցին այդ թանկ պարգեւը` ազատությունը, անկախությունը պաշտպանելու համար։ Անցած 27 տարիները եղան երբեմն դրամատիկ, երբեմն ողբերգական, երբեմն հերոսական տարիներ, հաճախ պսակվեցին բարդագույն խնդիրների փայլուն լուծումներով։ Այդ ճանապարհին, ցավոք, արձանագրվեցին սխալներ, իսկ երբեմն՝ նույնիսկ հանցագործություններ։ Բայց մի բան մնաց աներեր եւ անկոտրում՝ մեր ժողովրդի կամքը։ Անշեղ մնաց մեր ժողովրդի մղումը դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, դեպի արժանապատվություն, դեպի անկախություն։ Այս ընթացքում ստեղծվել եւ ամրացել են մեր պետական հաստատությունները։ Դրան մենք հասել ենք իշխանությունների, ընդդիմության եւ մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով։

Պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են։ Դրանց ամենավառ վկայությունն այն է, որ նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան, նրա կառույցներն աշխատեցին գրեթե անխափան։ Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, եւ մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը։ Բայցեւայնպես, մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, եւ այդ բարեփոխումները պետք է լինեն թե բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկիրը թեւակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան եւ մեր ուսերին է ընկել նախորդ 27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:

Դրանցից առանցքայինն այն է, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր ողջ պետական համակարգը, ինչն  էականորեն խանգարում է թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր հասարակության զարգացմանը:

 

Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Ձեւավորել անկախ եւ օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի եւ քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ եւ ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը, հավատում  է, որ թեկուզ սկսելով զրոյից, կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով նոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

 

Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով եւ ովքեր կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եւ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար: Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլեւ բոլոր նրանց, ովքեր մինչեւ այժմ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո եւ համերաշխության տրամաբանության ներքո:

 

Եւ մենք, բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության եւ համագործակցության պայմաններում, միասին պիտի էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող եւ խաղադրույք կատարող երկրից վեր ածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային եւ տեխնոլոգիական երկրի: 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր արտաքին քաղաքական ամենակարեւոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից եւ բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար եւ մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան։

 

Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: 

Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում եւ դարավոր կապերով։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք նաեւ զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ։

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր իսկապես մեծ տոն է Հայաստանում: Մեր երկիրը տոնում է իր անկախության 27-րդ տարեդարձը: Եւ այդ տոնը կրկնապատիկ արժեւորվում է, եթե հաշվի ենք առնում, որ այս օրերին Հայաստանում տիրում են նույնպիսի, եթե չասենք շատ ավելի մեծ ոգեւորություն եւ լավատեսություն, ինչ 1991 թվականին Անկախության հանրաքվեի օրերին: Մաղթում եմ մեզ, որ այս նորահայտ եւ համաժողովրդական ոգեւորությանն ու ուրախությանը չհետեւեն հիասթափություններ եւ հուսահատությունը այլեւս չվերադառնա մեր երկիր: Աստված մեզ բոլորիս ուժ եւ իմաստնություն տա՝ այս խնդիրը լուծելու համար:

Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ամփոփել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ հենց հիմա, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլեւս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Եւ ուրեմն,

Կեցցե՛ անկախությունը,

Կեցցե ՛Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Եւ վերջում, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները հղել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, Հայաստանի զինված ուժերի բոլոր սպաներին եւ շարքայիններին, Հայաստանի զինված ուժերի, հայ ժողովրդի բոլոր նահատակներին, եւ խոնարհվում եմ նրանց առաջ այս տոնական եւ սրբազան օրը, խոնարհվում եմ նրանց առաջ եւ արձանագրում, որ մենք գիտակցում ենք նրանց հիշատակի առաջ մեր ունեցած բարձր պատասխանատվությունը:

 

Փա՛ռք Հայոց բանակին: Փա՛ռք Հայոց զինվորինների: Փա՛ռք Հայոց նահատակներին:

Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:33 21/09/2018  |  ԼՐԱՀՈՍԽորտակվեց եւս մեկ անջրպետ. Բաղրամյան 26-ի դռները բացվեցին բոլորի առաջ
18:27 21/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
22:06 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
22:00 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
21:55 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀամոզված եմ, որ քաղաքական այրերի մոտ կա բավարար կամք, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա. Նիկոլ Փաշինյան
20:14 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԺողովուրդը հանդիսանում է իշխանության միակ եւ անփոխարինելի բացառիկ աղբյուր. Նիկոլ Փաշինյան
18:26 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին
20:12 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
21:56 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը
21:05 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱնհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]