Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը. Զոհրաբ Մնացականյան 09/14/2018   12:02  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին:


Նախարարի ելույթում, մասնավորապես, ասվում է.
 
Սա նախարարի կարգավիճակում իմ առաջին ելույթն է Մարդու իրավունքների խորհրդում, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից` ձեզ ներկայացնռլու Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները և ապագայի մեր տեսլականը:
 
Ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Հայաստանի տարբեր քաղաքների և ավանների փողոցներ՝ խաղաղ կերպով բողոքի  բարձրաձայնելու իշխանությունների և արդարադատությունն ու օրենքի գերակայությունը խաթարող բացասական երևույթների դեմ: Նրանք պահանջում էին հասարակական հարցերին անմիջական և լսելի մասնակցություն։ Ակնհայտորեն Հայաստանում հասարակական բողոքներն ի ցույց դրեցին մեր քաղաքացիական հասարակության զորությունը: Նրանք ցույց տվեցին Հայաստանի հասարակության էվոլյուցիան դեպի քաղաքական հասունության և իրավական գրագիտության առավել բարձր մակարդակը:
 
Հայաստանում փոփոխությունները խիստ ներքին բնույթ էին կրում և ակնհայտորեն պայմանավորված էին ներհայաստանյան իրողություններով: Դրանք իրականացվել են ժողովրդի կողմից և ժողովրդի համար, իսկ փոփոխության առաջնագծում կանգնած էին մասնավորապես կանայք և երիտասարդները։ Հայաստանը հպարտ է իր իրավունքների և ազատությունների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնած կենսունակ և գործունակ սերնդով:
 
Խաղաղ զանգվածային հանրահավաքներից և իշխանության նույնքան խաղաղ փոխանցումից հետո ընտրվեց նոր կառավարություն: Նախորդ չորս ամիսների ընթացքում ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության և մանդատի շնորհիվ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների օրակարգի իրագործմանը` ուղղված կայուն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և խթանմանը, ուժեղ և անկախ դատական իշխանությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ վճռական պայքարին և բոլորի համար հավասար ու արդար պայմանների խթանմանը` թե՛ տնտեսական և թե՛ հասարակական կյանքում: Այս նպատակները գերակշռում են կառավարության ծրագրում:
 
Ազատ և արդար ընտրությունների անցկացումը կարևորագույն տեղ է զբաղեցնում կառավարության առաջնահերթությունների շարքում: Մոտ մեկ շաբաթից կայանալու են մայրաքաղաք Երևանի համայնքային ընտրությունները: Կառավարությունը, խորհրդարանը և բոլոր համապատասխան հաստատությունները պատրաստում են անհրաժեշտ իրավական փոփոխություններ և ինստիտուցիոնալ կարողություններ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք կամրապնդեն Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը և ճշգրտորեն կարտացոլեն ներկայիս քաղաքական համայնապատկերը: Այս բոլոր բարեփոխումների իրականացումը դյուրին գործ չէ, իհարկե, առկա են բազմաթիվ մարտահրավերներ: Այնուամենայնիվ, բարեփոխումների գլխավոր նպատակը իշխանության վճռական քաղաքական կամքն է՝ ամրապնդված ժողովրդի ուժեղ մանդատով: Այս բոլոր առաջնահերթություններում Հայաստանը հաջողությամբ և արդյունավետ համագործակցում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ:
 
Ժողովրդավարության իր օրակարգի հետ միասին կառավարությունը նաև ամրապնդում է զարգացման բարեփոխումների օրակարգը։ Ժամանակակից փոփոխությունների ալիքը ներառում է կյանքի յուրաքանչյուր ոլորտ։ Բարձր տեխնոլոգիաները և ստարտափերը, ստեղծարար կրթությունը և նորարարությունը սահմանում են մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը՝ վստահորեն ներառելով ազգային տաղանդի՝ խելացի զարգացման համար շարժիչ ուժ լինելու հանգամանքը։
 
Նորարարության, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիաների կիրառման համար նպաստավոր միջավայրը Կառավարության ռազմավարական գերակայություններից են: Հաճախ, կառավարությունները պետք է միայն աջակցեն և խրախուսեն մասնավոր նախաձեռնությունները և պետական ու մասնավոր սեկտորների միջև գործընկերությունը։ Միայն մեկ պարզ օրինակ բերեմ՝ ամեն տարի հազարավոր երիտասարդներ գրանցվում են Հայաստանի տեխնոլոգիական կենտրոններում անվճար բարձրակարգ ստեղծարար կրթության և տեխնոլոգիաների դասընթացներին մասնակցելու համար և սովորում են ստեղծարարությունը ու նորարարությունը սերնդի հարստության վերածելու ուղիները:
 
Միջազգային հանրությունը բոլոր մակարդակներում պետք է շարունակի վճռականորեն հակազդել այնպիսի վտանգավոր երևույթներին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների շահագործումը՝ ատելություն և անհանդուրժողականություն սերմանելու նպատակով: Պատմությանը քաջ հայտնի են անսանձ ատելության հետևանքները: Պետք է հիշել, որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն:
 
Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք:
 
Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված ռազմական հռետորաբանության հաճախակիացման և ագրեսիվ ռազմատենչության միջև անմիջական կապին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի:
 
Հայաստանը վերահաստատում է իր հստակ աջակցությունը մարդու իրավունքների համընդհանրությանը և դրանց՝ հավասար հիմքերի վրա կիրառելիությանը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և այլ հիմնարար գործիքներին որևէ խտրականության և հակադրության: Միաժամանակ, «ոչ մեկին դուրս չթողնելու» հանձնառությունը 2030թ. Կայուն զարգացման օրակարգի հիմնասյունն է: Մենք պետք է ընդունենք այն տարածքների և ժողովուրդների գոյությունը, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Ինքնորոշման և դրա հետ փոխկապակցված իրավունքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգանքը լուրջ փորձառություն են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար: Մինչդեռ, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի, նրա նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծմանը` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Հայաստանը վերահաստատում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման  և խթանման կարևորությունը: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը:
 
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկված նախաձեռնություններում և համագործակցել է Կազմակերպության բազմաթիվ կառույցների և ստորաբաժանումների հետ։ Հայաստանը ստորագրել է միջազգային բազմաթիվ պայմանագրեր՝ այդ թվում մարդու իրավունքների ոլորտում հիմնարար գործիքակազմի վերաբերյալ։ Հայաստանի կողմից վավերացված կամ միացած միջազգային պայմանագրերը մեր պետության իրավական համակարգի անբաժան մասն են կազմում և գերակայություն ունեն ազգային օրենքների նկատմամբ։
 
2006թ․ ի վեր Հայաստանի կառավարությունը երկարաձգել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմի հատուկ ընթացակարգերի գործող հրավերը։ Շուտով մենք կունենանք հանրահավաքների ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողի։
 
Հայաստանը վճռականորեն աջակցում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին՝ որպես մարդու իրավունքների հետ կապված հաջողությունների և մարտահրավերների գնահատման գործիք: Որպես լավ փորձ՝ մենք կամավոր սկզբունքով ներկայացրել ենք Համընդհանուր պարբերական դիտարկման միջին ժամկետային զեկույցներ:
 
Հայաստանը ստեղծել է զեկույցների և գործունեության համակարգման ներքին կառուցակարգ՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմներից բխող առաջարկություններով: Արտաքին գործերի նախարարությունը մշակել է բոլոր ազգային պարտավորությունների համակարգված տվյալների բազա և բացահայտել է կիրարկման և հատուկ մոնիթորինգի մեխանիզմների հետ համագործակցության համար պատասխանատու նախարարությունների համակարգման կենտրոնները: Այս ազգային մեխանիզմը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրի հետ միասին, կազմում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժան մասը և ամուր հարթակ է հանդիսանում կառավարության  և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցության համար:
 
Հայաստանը շարունակում է ՄԱԿ-ի տարբեր կառույցներին ներկայացնելու համար պարբերական զեկույցների նախապատրաստումը, որոնք կազմվում են հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ և հանրային լայն խորհրդակցությունների արդյունքում: Օգոստոսի սկզբին կազմակերպվել էր «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» պակտի կիրարկման համար զեկույցի նախագծի վերաբերյալ հանրային վերջին քննարկումը:
 
Պարո՛ն նախագահ, եզրափակելով խոսքս կցանկանայի մատնանշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Հայաստանի նոր Կառավարությանը հաջողվեց էականորեն առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները` համապարփակ և անդառնալի կերպով: Կառավարությունն ունի հսկայական հանրային աջակցություն Թավշյա հեղափոխության գաղափարները առաջ մղելու համար, և վճռական է կյանքի կոչել բարեփոխումների հավակնոտ օրակարգը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:20 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և իրականացնում է դրանք. ՀՀ ԱԳ նախարար
12:52 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարը բացման խոսք կասի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին
12:50 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին
20:33 15/06/2016  |  Միջազգային լրահոսՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչեցվել
12:40 13/06/2016Ժնևում աշխատանքն Է սկսում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանը
17:21 25/03/2016  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց իրավապաշտպանների վերաբերյալ բանաձևը՝ առանց փոփոխությունների
10:51 03/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը Ժնևում ելույթ է ունեցել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]