ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀԿ-ն փաստի առաջ է կանգնեցնում «Ելք»-ին. կողմ են «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցելու նախագծին` առաջարկելով դիտարկել նաև «Հոկտեմբերի 27»-ը 09/05/2018 17:29 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ այս նախագիծը, որը նախատեսում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տասը զոհերի հարազատներին փոխհատուցում տալու կարգը, առաջին անգամ չի ներկայացվում խորհրդարանին։ Այն դեռ պատգամավոր աշխատելու տարիներին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ամեն անգամ հանդիպել էր մերժման. Խորհրդարանական մեծամասնությունը անհրաժեշտ չէր համարել այդ օրինագիծը ընդունելը։
Այս անգամ, սակայն, խորհրդարանական նախկին մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը հանդես եկավ այլ կոնտր առաջարկով։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ իրենք կողմ են Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագծին, բայց ունեն առաջարկություններ։
Կոստանյանը հիշեցրեց, որ նախկինում, երբ Փաշինյանն էր ներկայացնում օրինագիծը, իրենք դեմ են եղել, սակայն այժմ իրավիճակն այլ է։ Ավելին, Կոստանյանը ողջունեց օրինագիծը ու հայտարարեց, որ իրենք կողմ են դրան, քանի որ փոխհատուցում բռնությունների զոհերին կարող են տրվել ոչ թե դատարանների որոշմամբ, այլ` օրենքով սահմանված կարգով։
«Մենք նաև առաջարկություն ենք ներկայացնելու, որ ընդլայնենք բռնությամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ի, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների, ովքեր բացի սահմանված կարգով ստանում են պաշտպանության նախարարությունից, այս օրենքով ևս տրամադրվեն փոխհատուցումներ։ Այսինքն՝ մենք գնանք այն ճանապարհով, որ և մարտի 1-ի դեպքերի զոհերի և մյուս դեպքերից տուժածներին տրվի փոխհատուցում։ Այսինքն՝ ընդլայնված կոնցեպտ դնենք այս ամենի հիմքում», - իրենց դիրքորոշումը ներկայացրեց Գևորգ Կոստանյանը։
Արձագանքելով նրան` Ալեն Սիմոնյանը ողջունեց Հանրապետականների նախաձեռնությունը, բայց նկատեց, որ մարտիմեկյան դեպքերը պետք է առանձնացնել՝ չնույնացնելու շատ տարբեր դեպքերի հետևանքները։
«Կարծում եմ՝ քաղաքական առումով սա ճիշտ կլինի»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ բռնությամբ կատարված հանցագործությունների մասին օրենքները եվրոպական երկրներում կան, գործում են։
«Բացի այդ, կա կոնվենցիա, որ մենք ուզենք էլ, չենք կարող զերծ մնալ մարտի մեկի դեպքերի հետ կապված դուրս գալ այդ կոնվենցիոն պարտավորությունների շրջանակից։ Բոլոր այդ տեղերում խոսքը բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին է։ Կոնվենցիայի նպատակը արդարության ու համերաշխության վերականգնումն է հասարակության մեջ», - նկատեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հստակեցնել փոխհատուցման շրջանակները։
«Հոկտեմբերի 27»-ը ևս հանցագործություն է և դրանից տուժածները, ըստ Հովհաննիսյանի, նույնպես պետք է փոխհատուցում ստանան։
Օրինագծի շուրջ քննարկում չծավալվեց, և նիստը նախագահող Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ հանձնաժողովում առաջիկայում օրինագծի քննարկում կկազմակերպվի։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն