Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ»
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան

Օգնել եք մեզ սպառնացող պետությանը. ՀՀ դեսպանը քննադատել է Սլովակիային՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար 07/17/2018   11:48  |  ԼՐԱՀՈՍ

Սլովակիայի հայտնի Dennik N պարբերականը հոդված է հրապարակել այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

«Կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։  Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս են արտահանումն ստուգել անվատանգության ծառայությունները, հայտնի չէ։

Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը համարձակ քայլ է արել, որը արտասովոր է դիվանագիտության մեջ: Նա հրապարակայնորեն քննադատում է Սլովակիայի գործելակերպը, որի հետ իր երկիրը երկար տարիներ պահպանել է բարեկամական հարաբերություններ: 

Սեյրանյանը Dennik N-ին սլովակյան հաուբիցների և հրթիռային համազարկային համակարգերի արտահանման վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ դրանք ի վերջո հայտնվել են Ադրբեջանում: Այդ առևտուրը վերջին ամիսներին կատարվել միայն սլովակյան իշխանությունների համաձայնությամբ: Դրանք արտահանվել այնպիսի մի երկիր, որի հանդեպ կիրառվում է նմանատիպ արդյունավետ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոն:

Դեսպան Տիգրան Սեյրանյանն այդ զենքն սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգության համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկարամյա լարված հարաբերություններ ունեն:

«Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն (խմբգր.՝ միջազգայնորեն ճանաչված չէ), այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը», - փաստում է Սեյրանյանը:

Զենքի արտահանման ետևում կանգնած է սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է ազդեցիկ չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար:

Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ են ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն է, որ նույնիսկ չի էլ ժխտում այդ փաստը, ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ, ինչով ապացուցում դրանց ձեռքբերումը:


Դեսպան Սեյրանյանն այդ տեղեկատվությունը կարևոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ է, որ թշնամաբար է վերաբերվում Հայաստանին:

«Մենք խոսում ենք Ադրբեջանին հարձակողական զենք տրամադրելու մասին, մի երկրի, որի ղեկավարներն օգտագործում են պատերազմական հռետորաբանություն: Ամեն օր, նրանք սպառնում են ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի, նաև Հայաստանի դեմ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»:

Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում է արգելված երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Այն կրկնում է, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոի է ենթարկված երկիր է:

«Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք հարգում ենք մեր միջազգային պարտավորությունները», - ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանն արդեն կրակում է հրետանուց

Սեյրանյանի նստավայրը Պրահայում է, բայց որպես դեսպան հավատարմագրված է նաև Սլովակիայում: Նա նշում է, որ նախորդ տարվանից բազմիցս դիմել է սլովակյան իշխանություններին և սլովակյան դիվանագետներին, արտահայտելու համար իր «խորը մտահոգությունը»:

«Մենք ակնկալում ենք, որ Սլովակիայի պատասխանատու մարմինները ոչ միայն կպատասխանեն մեր հարցերին, այլև կհետաքննեն, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ Czechoslovak Group-ը մարտական սպառազինություն է արտահանել Ադրբեջան», - տեսակետ է հայտնել դեսպանը, նաև՝ Չեխիայի հեռուստատեսության լրագրողին՝ «Մեր լրագրողները» հաղորդաշարի համար:

Չեխական հեռուստատեսության լրագրողներն անցած տարվա սեպտեմբերից ցուցադրել են Ստրնադի ընկերությունների արտահանումներին նվիրված երեք մանրամասն ռեպորտաժներ: Ըստ նրանց տվյալների, Սլովակիայից Ադրբեջան կարող էր հասնել մինչև 30 միավոր արդիականացված հաուբիցներ և 38 հրթիռանետեր:

Դրա ապացույցները ներկայացնում է Ադրբեջանը: Չեխիայի հեռուստատեսությունը հունիսի կեսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ {Ադրբեջանի} բանակը մարտական պայմաններում արդեն փորձարկել է Սլովակիայից ստացված հաուբիցները:

{Ադրբեջանի} Պաշտպանության նախարարի կողմից հաստատված մարտական վերապատրաստման ծրագրի համաձայն, հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Dana ինքնագնաց համակարգերից: Նրանք մարտական կրակոցներ իրականացրել իրական մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում», - նշվում է հունիսի 14-ի ռեպորտաժում:

Դեսպան՝ դրան կարող են հավատալ միայն միամիտ մարդիկ

Սլովակյան ընկերությունների համար զենքի արտահանման թույլտվությունը տրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարար Պետեր Զիգան (SMER սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից) սկսեց Ադրբեջանի տարբերակը դիտարկել միայն լրատվամիջոցների ճնշման ներքո: Ապրիլին նա դիմեց Սլովակիայի գաղտնի ծառայությանը և անվտանգության այլ մարմիններին, որպեսզի կասկածներն ստուգվեն:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ինքը կասկած չունի, որ զենքերը գտնվում են Իսրայելում: Իսրայելի պաշտպանության նախարարությունն, ըստ  Ժիգաի, գրավոր կերպով հաստատել է, որ զենքն Իսրայելից  այլևս չի արտահանվի: «Հակառակ դեպքում, մենք պետք է Իսրայելին կասկածի տակ դնենք որպես վստահելի երկիր և ստիպված կլինենք պատժամիջոցներ սահմանել», - ասել է Ժիգան:

Մինչ այդ, մի քանի ամիս էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան անտեսում էր  կասկածաները, որ սլովակյան սպառազինությունները հանգրվանել են Ադրբեջանում։ Նա անցավ գործողությունների միայն ապրիլին, երբ չեխական հեռուստատեսությունը նոր աացույցներ ներկայացրեց:

Այն տեսակետը, որ զենքերը մնում են Իսրայելում, պնդում են նաև Սլովակիայի MSM ընկերության ղեկավարները, որոնց միջոցով էլ իրականացվում է Ստրնադի Czechoslovak Group-ի առևտուրը: Հրթիռանետերը և հաուբիցները Սլովակիայից ներմուծում է իսրայելական Elbit ռազմարդյունաբերական ընկերությունն իբր թե Իսրայելի զինված ուժերի համար:

«Մենք անգամներ կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան և խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը Elbit Systems-ն է և վերջնական օգտագործողն՝ Իսրայելի պետությունը», - նշում է MSM-ի մամլո քարտուղար Լուցիա Օլլեն:

Հայաստանի դեսպանը համակարծիք է, որ «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդ կարող է կարծել, թե Czechoslovak Group-ը չգիտեր, որ հրթիռանետերն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան», - ասում է Սեյրանյանը:

Աշխատակցի վկայությունը

Հիշենք, որ չեխական հեռուստատեսությունը ժամանակին կորզել էր MSM ընկերության նախկին աշխատակցի վկայությունն, ըստ որի Սլովակիայում վերապատրաստվել են ադրբեջանական բանակի տեխնիկները՝ որպեսզի կարողանան  զենքն սպասարկել:

«Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապես մեկնում էին Ադրբեջան: Ավելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մոտ: Օրինակ, հոկտեմբերին հինգ մեխանիկներ վերապատրաստվել են Սլովակիայում երեք օրվա ընթացքում, որպեսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել», - ասաց աշխատակիցը լրագրողին:

MSM ընկերությունը հերքեց այդ տեղեկությունները՝ դրանք որակելով որպես մրցակիցների քարոզարշավ:

Դեսպանը լրացուցիչ ապացույց է համարում ադրբեջանական օդանավերի թռիչքները Սլովակիա: Չեխական հեռուստատեսությունը և Denník N-ը կարողացել են Ստրնադի արդիականացված զենքերը նկարահանել Մ.Ռ.Շտեֆանիկի անվան օդանավակայանում: Բրատիսլավայի օդանավակայան է բազմիցս ժամանել ադրբեջանական Silk Way Airlines ընկերության ինքնաթիռը, որն ապա թռել է Ադրբեջան կանգ առնելով Իսրայելում:

«Կան հստակ ապացույցներ, որ ադրբեջանական ավիաընկերության բոլոր թռիչքները Բրատիսլավայից մեկնում են իսրայելական Օվդա կամ Թել Ավիվ քաղաքներ, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի մայրաքաղաք», - նշում է Սեյրանյանը:

Մահաբեր զենքեր

Dana հաուբիցները և RM-70 հրթիռանետերը զինատեսակներ են, որ 70-80-ականներին արտադրվում էին Դուբնիցա նադ Վահոմ բնակավայրում (ներկայիս Սլովակիա)։ Ստրնադի ընկերությունները դրանք ձեռք են բերել նախկին Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների ավելցուկներից: Դրանք հետագայում վերանորոգել են, արդիականացրել, փորձարկել և գտել նոր հաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:

Թեև զենքը գալիս է սառը պատերազմի դարաշրջանից, արդիականացումից հետո դրանք բավականին արդյունավետ են: RM-70-ը կարող է կարճ ժամանակահատվածում հակառակորդի վրա լցնել մինչև ութսուն հրթիռ: Այդ համակարգը հիմնված է հայտնի ռուսական Град հրթիռանետի վրա, որ վերջերս  Դոնբասում տեղի ունեցած հակամարտության ժամանակ դարձել էր ուկրաինացի զինվորների սպառնալիք:

Օրինակ, 2014 թ. հուլիսին ռուսամետ անջատողականներն այդ հրթիռանետներն օգտոգործել են Զելենոպոլ գյուղում: Դրանց հարձակման արդյունքում առնվազն 19  զինվոր է զոհվել, եղել են հարյուրավոր վիրավորներ:

Հավանականությունը, որ Ադրբեջանն էլ այդ զենքը կդնի գործածության մեջ, ոչ միայն հիպոթետիկ է: Թեև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը եղել է 1990-ականների սկզբին, իրավիճակն այտեղ դեռևս լարված է: Երկու տարի առաջ այդ տարածքում մի քանի օր ծանր մարտեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվեցին երկու հարյուր զինվորներ և տասնյակ քաղաքացիական անձինք:

Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, այն 25 տարի առաջ վերագրավվել է Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այդ իրողության հետ: Վերջին տարիներին Ադրբեջանը հարստացել է և զանգվածային ներդրումներ կատարել բանակում: «Այս երկրի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլև Հայաստանի տարածքի մեծ մասն, այդ թվում` մայրաքաղաք Երևանը, որ աշնանը կնշի իր 2800 ամյակն, Ադրբեջանի պատմական տարածքի մի մասն են», ասում է Սեյրանյանը: Ի՞նչ կարծիքի է իր {դեսպանի} մտահոգությունների մասին Սլովակիայի արտաքին գերատեսչությունը: «Հայաստանի դեսպանի գնահատականն իր անձնական կարծիքն է և մենք չենք մեկնաբանում այն: Ուշադիր հետևում ենք և գնահատում տարածաշրջանի զարգացումները, ներառյալ անվտանգության իրավիճակը։ Հետևողականորեն ժամանակի ընթացքում աջակցել ենք հրադադարի ռեժիմին և երկու կողմերին էլ կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել լարվածությունը կանխելու համար և հնարավոր դարձնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը», - պատասխանում է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պետեր Սուսկոն:

Հակամարտությունը դեռևս ակտիվ է

Denník N-ը մեկնաբանություն է խնդրել նաև Globsec-ի (Բրատիսլավայում գործող գիտահետազոտական կենտրոն) վերլուծաբան Յան Ցինգելից, ով տևական ժամանակ է մասնագիտացած է հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ցինգելն ասում է, որ Հայաստանի դեսպանի մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել:

«Ադրբեջանն այսօր ավելի ուժեղ է զգում իրեն: Այն երեք անգամ ավելի մեծ բնակչություն ունի և ավելի բարձր ռազմական բյուջե, քան Հայաստանը: Նա պարբերաբար սպառնում է ուժի գործադրմամբ և հակամարտության վերսկսմամբ, ու հույս ունի այս անգամ հաջողության հասնել», - նշում է Ցինգելը:

Երկու երկրների միջև տեղի են ունենում համեմատաբար ավելի փոքր ընդհարումներ, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում։ Վերջին օրինակն այն է, որ այս տարվա հունիսին, ըստ Ցինգելի, միջադեպ է տեղի ունեցել, երբ Ադրբեջանը «չեզոք տարածքում» բլուր էր գրավել Նախիջևանի իր անկլավի մոտ:

«Դրա շնորհիվ, նա նշանառության տակ է պահում Արենի գյուղը, որ գտնվում է երկրի հարավն ու հյուսիսը, նաև Երևանը հարավի հետ կապող մայրուղու վրա: Այս մայրուղին շատ կարևոր է Հայաստանի համար՝ դրանով են իրականացվում Լեռնային Ղարաբաղի մատակարարումները », - ավելացրել է նա:

Ուրիշներն էլ նույնն են անում 

Սլովակիան միակ երկիրը չէ, որ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Armádní noviny (Ռազմական լուրեր) սերվերը նախորդ շաբաթ հաղորդել է, որ ադրբեջանական բանակն ունի նաև բրիտանական Land Rover տրանսպորտային միջոցներ, ամերիկյան Cougar զրահապատ մեքենաներ կամ թուրքական T-122 Sakarya և T-300 Kasirgo հրթիռները:

Հայաստանը Ռուսաստանից է զենք գնում, որն իր հերթին առևտուր է անում նաև Ադրբեջանի հետ: «Ռուսաստանն այդ եղանակով պահպանում է իր ազդեցությունը երկու երկրներում», - բացատրում է Ցինգելը:

Ադրբեջանի սպառազինության շոշափելի մասը գալիս է Իսրայելից: Օրինակ, իսրայելական զինագործական Elbit ընկերությունը, որ սլովակյան հաուբիցներ և հրթիռանետեր է գնել, օգնել է Ադրբեջանին SU-25 մարտական ինքնաթիռների լայնածավալ արդիականացման հարցում:

Ցինգելը նույնպես կարծում է, որ իսրայելական ընկերությունը հազիվ թե սլովակյան սպառազինություններ ձեռք բերեր իր բանակի համար: «Իսրայելը չի օգտագործի այն մարտական տեխնիկան, որ մենք ենք արտահանել: Միանգամայն միամիտ է մտածել, որ նա զինվելու է սլովակյան Dana-ներով», - նշում է Ցինգելը:

«Իսրայելը շատ լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ Իրանի նկատմամբ իր ռազմավարական դիրքի պատճառով: Օրինակ, եթե Իսրայելը որոշում կայացնի իրանական միջուկային օբյեկտների վրա օդային հարվածներ հասցնելու, ապա կարող է Ադրբեջանն օգտագործել որպես ռազմակայան», - ասում է Ցինգելը:

Որքա՞ն ջերմ են հարաբերությունները

Մի կողմից, Սլովակիան Հայաստանի հետ ավելի է զարգացնում հարաբերությունները, քան Ադրբեջանի հետ: Արդեն 2004 թվականին, Եվրոպայում առաջիններից մեկը, Սլովակիայի խորհրդարանը բանաձև ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Երկու երկրների քաղաքական գործիչները պարբերաբար այցելում և աջակցում են միմյանց: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայում էր՝ Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես բացելու նպատակով:

Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ժամանեց Սլովակիա: Նրան ընդունել են նախագահ Անդրեյ Կիսկան և խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն: «Աշխատանքային շփումները շարունակվելու են, որպեսզի միմյանց հետ ավելի սերտ գործակցենք, չնայաց որ մեր սրտերով արդեն չափազանց մոտ ենք»», - ասել է Դանկոն հանդիպումից հետո:

Զավեշտալին այն է, որ նույն պահին Բրատիսլավայի օդանավակայանից արտահանվել են հրթիռանետեր ու հաուբիցներ, որոնցով այսօր այդքան հպարտանում է ադրբեջանական բանակը։

Հայաստանում գարնան ընթացքում հիմնարար կերպով իրավիճակ փոխվեց։ Զանգվածային ցույցերն ստիպեցին կառավարությանը հրաժարական տալ, իսկ վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ցինգելի, նրա կառավարությունն անմիջապես սկսեց հակակոռուպցիոն և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

«Այս ժամանակաշրջանում, երբ երկրում խոշոր սոցիալ-քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, Հայաստանը շատ խոցելի է: Այն աջակցության կարիք ունի Եվրամիությունից, ներառյալ Սլովակիայից», - ասում է Ցինգելը:

Պաշտոնական պատասխան չկա

Հաշվի առնելով սլովակա-հայկական բարեկամական հարաբերությունները, դեսպան Սեյրանյանն ի սկզբանե ցանկացել էր խնդիրը լուծել առանց ավելորդ աղմուկի: Դեռ նախորդ աշնանը նա բազմիցս դիմել է սլովակյան դիվանագետներին նամակներով, հեռախոսազանգերով, անձնական հանդիպումներ ունեցել նրանց հետ: «Մենք մտահոգություն ենք հայտնել սլովակյան կողմին բազմիցս և տարբեր մակարդակներում», - ասում է նա:

Նա նաև պաշտոնական հայտագիր է ուղարկել Բրատիսլավա, որին դեռ չեն պատասխանել: Վերջապես, նա դիմել է հաջորդ քայլին և բաց խոսել Չեխիայի հեռուստատեսության և այժմ՝ Denník N թերթի համար: Բնական է, որ իր հայտարարությունները նա համաձայնեցրել է Երևանում՝ արտաքին գործերի նախարարության հետ:

Սլովակիայի դիվանագիտության պատասխանատուներից մեկը Denník N-ին արձագանքել է, թե Սեյրանյանի հարցումներին «միշտ էլ բարեկամաբար և դրական ենք արձագանքել»: Նա նշել է, թե դեսպանի հետ մեր դիվանագետները բազմիցս քննարկել են այս խնդիրն, ինչն, ըստ խոսնակ Սուսկայի, հաստատում է, որ իրենք անհրաժեշտ ուշադրություն են դարձրել այդ խնդրին:

«Դեսպանին միշտ հավաստիացրել ենք, որ Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել այդ զինտեխնիկայի արտահանումն Ադրբեջան և խստորեն հարգել իր միջազգային պարտավորությունները: Նրան տրամադրվել է հասանելի տեղեկատվություն և բացատրվել ու իրազեկվել գործընթացների մասին», - ասում է Սուսկոն:

Հայտագրին պաշտոնապես չենք արձագանքել, ըստ Սուսկայի, դա կանեն գործի ամբողջական հետաքննության ավարտից հետո: «Մենք պատրաստ ենք շարունակել դիվանագիտական երկխոսությունը դեսպանի և հայաստանյան այլ ներկայացուցիչների հետ», - ավելացնում է Սուսկոն:

«Մենք լուրջ հետաքննում ենք»

Սակայն հետաքննությունն ուշացավ: Էկոնոմիկայի նախարար Զիգան որոշեց դա սկսել ապրիլին՝ չեխական ԶԼՄ-ներում արատահայտած առաջին կասկածներից կես տարի անց:

«Մենք, որպես վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրա: Մենք պետք է ստուգենք բոլոր փաստերը և հավաքենք դատական առումով ընդունելի բավականաչափ ապացույցներ, որպեսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել », - պնդում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը:

Այդ հետաքննությունը չէր կարող վտանգ ներկայացնել «Իսրայելի» հետ Ստրնադի առևտրին։ Նրա ընկերությունները մինչև 2018թ. հունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունեին և, ամենայն հավանականությամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծավալով:

Դեպի Իսրայել հետագա արտահանման լիցենզիա չեն պահանջել: «Եթե MSM ընկերությունը նման լիցենզիա խնդրի, ապա մենք, արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դա չենք տրամադրի՝ մինչև Ադրբեջանին զենքի հնարավոր վերարտահանման մասին տեղեկատվության ստուգման ավարտը», - այժմ նշում է էկոնոմիկայի նախարարությունը:

Արտահանման հանգամանքների հետաքննությունն արդեն ավելի քան երկու ամիս է շարունակվում: Պաշտոնյաները, ըստ էկոնոմիկայի նախարարության մամլո քարտուղար Մարոշ Ստանի, MSM ընկերությունից պահանջել են ապացուցել, որ հրթիռանետերը և հաուբիցները իրականում հանձնվել են Իսրայելին: «Նման «վկայության» հավաստիությունը հետագայում կստուգվի դիվանագիտական խողովակներով: Եթե լիցենզավորված ընկերությունը նման փաստաթուղթ չներկայացնի, վարչական վարույթ կհարուցվի վարչական իրավախախտման կասկածանքով»:

Ի՞նչ է դա նշանակում գործնականում: Ստրնադի ընկերությունը կարող է տեսականորեն տուգանվել, և, ծայրահեղ դեպքում, նաև կորցնել ռազմական տեխնիկայի առևտրի թույլտվությունը: Դա արդեն իր համար մեծ խնդիր կլինի:

«Նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ MSM-ը վնասել է Սլովակիայի արտաքին քաղաքական կամ անվտանգության շահերը», - նշում է Ստանոն:

Միջազգային խայտառակությու՞ն

Մինչ այժմ, սակայն, քիչ հավանական է, որ {ընկերությանը} նման ծայրահեղ իրավիճակ սպառնա: MSM-ը Սլովակիայի ամենակարևոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունն է: SMER-ի (սոցիալ-դեմոկրատներ) երկրորդ կառավարության օրոք այն պետությունից վարձակալել է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Պովաժի և Նովակի իր արտադրամասերում աշխատում են հարյուրավոր մարդիկ:

Եթե պետությունը խոստովանի, որ զենքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կհաստատի, որ մեր անվտանգության ծառայությունները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դեպքում, երբ ստանա մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Սլովակիայի տեղեկատվական ծառայության կամ Ազգային անվտանգության գրասենյակի համաձայնությունը:

Այս հաստատությունները պատասխանատու են ռիսկերը գնահատելու համար, օրինակ, կարո՞ղ է սպառազինությունը հայտնվել արգելված երկրում, թե ոչ: «Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման արտոնագիր է տրամադրում միայն այն դեպքում, եթե դրա հետ համաձայն լինեն արտաքին գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, հետախուզական ծառայությունները, ազգային անվտանգության գրասենյակը և հարկային ծառայության քրեական բաժինը: Դրանք իրավասու են արտաքին քաղաքական, անվտանգության կամ այլ խնդիրներ քննարկելու հարցում», - բացատրում է Ստանոն:

Բացի այդ, Սլովակիային կարող են միջազգային մեղադրանքներ ներկայացվել: Հաջորդ տարի Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունն, այն կազմակերպության, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները: Պարադոքսն այն է, որ վերջերս Սլովակիայի դիվանագիտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հատուկ դեսպանի հաստիք է կորզել:

«Ինչ կլինի Սլովակիայի արժանահավատությունը, երբ բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, թե որտե՞ղ և ու՞ր ենք մենք արտահանել զենքը: Հակամարտության կողմերի համար դժվար է ընկալել մեզ որպես չեզոք և անկողմնակալ դերակատար», - նշում է Ցինգելը:

Սլովակյան դիվանագիտությունը, սակայն, հուսով է, որ այլ պետություններն ըմբռնումով կմոտենան Սլովակիայի հանդեպ: «Եթե հետաքննության ավարտից հետո պարզվի, որ սպառազինությունն արտահանվել է հայտարարված երկրի սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետության իմացության: Այդ դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ», - հավաստիացնում է ԱԳՆ-ն»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:27 29/06/2018  |  ԼՐԱՀՈՍԶորահանդես անցկացնելը և մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են. Արտակ Դավթյանի մեկնաբանությունը Բաքվի զորահանդեսի վերաբերյալ
14:27 05/06/2018  |  ԼՐԱՀՈՍՍլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննություն է տարվում. ԱԳՆ խոսնակ
17:21 18/04/2018  |  ԼՐԱՀՈՍԲելառուսն Ադրբեջանին կարող է մատակարարել «Պոլոնեզ» համակարգեր. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է «Կոմերսանտ»-ի տեղեկությանը
09:43 27/03/2018  |  ՄամուլՌուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը. «Ժողովուրդ»
14:51 15/03/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՇավարշ Քոչարյանը ողջունելի է համարում ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով ՌԴ հետևությունը
13:32 14/03/2018  |  ԼՐԱՀՈՍՌԴ-ն չի շարունակի Ադրբեջանին նույն մասշտաբով զենքի մատակարարումը, որը կար մինչև 2016թ. ապրիլը. Կոսաչով
11:46 14/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը նախապատվություն է տալիս պաշտպանողական և պատժիչ, իսկ Ադրբեջանը՝ հարձակվողական զինատեսակների. փորձագետ
09:31 01/02/2018  |  ՄամուլԱդրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան. «Հայկական Ժամանակ»
10:54 18/10/2017  |  ԼՐԱՀՈՍՄեզ համար անընդունելի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել Ադրբեջանին. Կորյուն Նահապետյան
12:33 20/09/2017Չեխիայում տեղյակ չեն եւ չեն արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին. Չեխիայի ԱԳՆ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]