ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուտակայինի նախագծով եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու անուղղակի պարտավորություն ենք ստանձնում. Ջանջուղազյան 06/14/2018 10:50 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության նոր կառավարության օրակարգում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցը կա, սակայն կառավարությունը ցանկանում է խնդրին տալ ոչ թե տեղային, այլ համապարփակ լուծում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ կառավարությունը մտադիր էր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման վերաբերյալ նախագիծ, սակայն վերջին նիստի օրակարգից հանեց այդ հարցը՝ խնդրի լուծումը թողնելով նոր կառավարության նպատակահարմարությանը:
«Մենք քննարկում ենք հարկային համակարգի համարժեքության հարցը մեր կարիքներին թե տնտեսական զարգացման, թե մեր երկրի խնդիրների լուծման համատեքստում և ցանկանում ենք, որպեսզի այդ լուծումը լինի ոչ թե տեղային այլ համապարփակ: Եվ այդ դրույքաչափի իջեցումը մեր օրակարգում կա, որովհետև մենք կուտակային կենսաթոշակի նախագծում, որը նախատեսվում է քննարկել Ազգային ժողովում, անցումային դրույթ ենք նախատեսել, որ նախագծով առաջարկվող լուծումը (կուտակային պարտադիր բաղադրիչի համակարգի մասնակից քաղաքացիների եկամտի 10 տոկոսի ձևավորումը տեղի է ունենում 2.5 տոկոս 7.5 տոկոս համամասնությամբ: Այսինքն, քաղաքացին վճարում է իր աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ մնացած 7.5 տոկոսն ավելացնում է պետությունը) տրվում է այնքան ժամանակ, քանի դեռ եկամտային հարկի դրույքաչափում փոփոխություն չի եղել: Տրամաբանությունն այդտեղ այն է, որ տնօրինվող եկամտի նվազեցման այս փոփոխությունը չհանգեցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Ջանջուղազյանը շեշտեց, որ սրանով իրենք եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու անուղղակի պարտավորություն են ստանձնել, բայց հարցը ժամանակի և համատեքստի մեջ է: «Այսինքն, մենք չենք ցանկանում, որ դա լինի տեղային լուծում, մենք կփաթեթավորենք ճիշտ այնպես, ինչպես մեր վերլուծության արդյունքները կհուշեն: Եվ դրանում բոլոր կողմերը կներգրավվեն, բոլորի հետ կքննարկենք ու ըստ դրա կգանք լավ, փոխզիջումային լուծման»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՀ ֆինանսների նախարարն այս պահին դժվարանում է ասել, թե որքանով կնվազի եկամտահարկի դրույքաչափը, քանի որ դա ոչ թե գուշակությունների տիրույթում է, այլ պետք է հաշվարկներով հիմնավորված լինի: Ջանջուղազյանի կարծիքով ճիշտ տարբերակն այն է, որ նվազումը թաքցվող շրջանառությունը բացահայտելու լրացուցիչ խթան հանդիսանա, որպեսզի համոզված լինեն, որ ստանում են ճիշտ այնքան եկամուտ, ինչքան որ պետք է ստանան:
Հայաստանի նախորդ կառավարությունը նախատեսում էր խորհրդարանի քննարկմանը ներկայացնել եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Սակայն այդ կառավարության վերջին նիստի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նախագիծը հանում են կառավարության նիստի օրակարգից, որպեսզի նոր կառավարությունը քննարկի դրա նպատակահարմարությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ