Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են

Առաջին դատաքննությամբ մեղավոր ճանաչված անձը երկրորդ դատաքննության արդյունքում արդարացվել է 06/09/2018   17:06  |  Արդարացման դատավճիռներ

Շուշան  Խաչատրյանի մասով մեղադրական դատավճռի բեկանումից հետո երկրորդ քննությամբ նա անմեղ է ճանաչվել ու արդարացվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում: Խոսքը գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնապես խոշոր չափերի յուրացման մասին է: 

Գործը քննող՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ կազմը`  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, գտել է, որ ամբաստանյալ Շուշան Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքն էապես պայմանավորված է Լ. Գրիգորյանի ցուցմունքով այն մասին,  որ Շ.Խաչատրյանի պարտքը կազմել է շուրջ 9.000.000 ՀՀ դրամ,  իր պարտքը՝ 2.800.000 ՀՀ դրամ: 2015 թվականի ապրիլի 17-ին իմանալով,  որ տուժողը խանութում ստուգում է անցկացնելու՝ 2015 թվականի ապրիլի 19-ին Շ.Խաչատրյանը իրեն առաջարկել է անձեռոցիկները և զուգարանի թղթերը տեղավորել իր վաճառաբաժնի սառնարանի հետևում,  Գայանեի վաճառաբաժնից գաղտնի կրակայրիչ է վերցրել և իրեն տեղեկացրել,  որ այն դրել է սառնարանի հետևում,  ձեթի շիշը ծակել ու դրել թղթերի մոտ,  հսկել,  որ իր կողմից թղթեր վառելն այլ անձանց կողմից չնկատվի,  իսկ ինքը կրակայրիչով հրկիզել է խանութը: 

Դատարանն արձանագրել է, որ նշված ցուցմունքի ստուգման հիմնական միջոցն ամբաստանյալ Շ.Խաչատրյանի հարցաքննությունն էր,  որը պետք է իրականացվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ՝ Կասկածյալի հարցաքննությունը,  212-րդ՝ Մեղադրյալի հարցաքննությունը, հոդվածների պահանջների պահպանմամբ: Մասնավորապես, մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ, նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում,  որպեսզի մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ,  մեղադրյալին առաջարկում է ցուցմունք տալ մեղադրանքի և բոլոր այն հանգամանքների վերաբերյալ, որոնք կարող են գործի համար նշանակություն ունենալ: Ընդ որում, մեղադրյալը գործի նյութերին կարող է ծանոթանալ,  երբ քննիչը բավարար է համարում հավաքված ապացույցները՝ մեղադրական եզրակացություն կազմելու համար /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265-րդ հոդված/: 

Մինչդեռ Լ.Գրիգորյանի հիշյալ ցուցմունքն ստանալուց հետո Շ.Խաչատրյանին որպես կասկածյալ հարցաքննելիս նախաքննական մարմինը խախտել է նշված օրենսդրական պահանջները: Այսպես,  Շ.Խաչատրյանի հարցաքննությունը կատարվել է հետևյալ հարցադրումներով՝ «Լ.Գրիգորյանը հայտնել է, որ դուք ունեք 9 միլիոն դրամի պակասորդ, ի՞նչ կասեք», «նախաքննությամբ տեղեկություն է ստացվել, որ խանութի հրկիզման նախնական դիտավորությունն առաջացել է ձեզ մոտ, որի մասին հայտնել եք Լ.Գրիգորյանին,  այնուհետև վերջինիս համոզել հրկիզել խանութի սրահը: Ինչ կասեք», «նախաքննությամբ պարզվել է նաև,  որ Լ.Գրիգորյանը կրակայրիչով վառել է ձեր վաճառասեղանի մսամթերքի սառնարանի հետնամասում Ձեր կողմից դրված ստվարաթղթե արկղի մեջ կուտակված մնացորդ թղթերը ձեր իսկ հրահանգով: Բացի այդ,  դու նախապես նույն տեղին կից դրել ես ձիթապտղի ծակված տարա: Ինչ կասեք»:

Ընդ որում,  նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությունում թեպետ նշում է կատարում  Շ.Խաչատրյանի՝ որպես մեղադրյալի ցուցմունքի մասին,  սակայն փաստորեն շարադրում է նրա՝ որպես կասկածյալի տված ցուցմունքը,  որոնք էապես հակասում են միմյանց, մասնավորապես, որպես մեղադրյալ հարցաքննվելիս Շ.Խաչատրյանը ոչ միայն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում,  այլև հայտնել է,  որ 2015 թվականի ապրիլի 15-ին տեղեկանալով,  որ տուժողը մտադիր է լուրջ ստուգում կատարել խանութում, Լ.Գրիգորյանը իրեն հարցրել է, թե ինչ անել: Ինքը հայտնել է, որ պարտքերի մասին պետք է տեղեկացնել՝ իրենց ոչ սպանելու են, ոչ էլ պաժառ են տալու:  Լ.Գրիգորյանը մի պահ հեռացել, ապա վերադարձել ու ասել է՝ լավ միտք էր,  կարելի է խանութը պաժառ տալ,  ինքը արձագանքել է, որ եթե պարտքդ 5 միլիոն է, ապա պաժառից հետո կտասնապատկվի,  ինչ ես անելու: Դեպքի օրը Լ.Գրիգորյանն ու Գայանեն ճաշին օղի են խմել, ապա՝ գինի,  որից հետո Լ.Գրիգորյանը ծխելու համար խնդրել է Գայանեի վաճառասեղանից կրակայրիչ իրեն փոխանցել: Ինքը փոխանցել է կրակայրիչը: Սովորական ժամի՝ 20:00-ի սահմաններում փակել են խանութը ու գնացել,  իսկ երբ լսել է հրդեհի մասին,  կասկածել է,  որ հոսանքից կլինի կամ էլ՝ Լ.Գրիգորյանն արած կլինի, թեպետ լուրջ չի ընդունել վերջինիս մտադրությունը:

Շ.Խաչատրյանին որպես մեղադրյալ հարցաքննելիս նախաքննական մարմինը փորձ չի արել պարզելու,  թե որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված ցուցմունքների իրարամերժության պատճառն ինչն է: Ընդ որում, երկու դեպքում Շ.Խաչատրյանը պաշտպան չի ունեցել և պաշտպանական տակտիկայի փոփոխություն չկա: Իսկ դատարանում հայտնել է, որ իր՝ որպես կասկածյալի հարցաքննության օրը նախաքննական մարմինը նախ հարցաքննել է Լ.Գրիգորյանին, ապա՝ իրեն: Ինքը հայտնել է այն,  ինչ հայտնել է որպես մեղադրյալ հարցաքննվելիս, սակայն քննիչն իրեն առաջարկել է տալ այնպիսի ցուցմունք,  ինչպիսին տվել է Լ.Գրիգորյանը, որպեսզի իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չընտրվի: Թեպետ ցուցմունք տալիս քննիչը հերքել է իր կողմից այդպիսի առաջարկ անելը կամ ուղղորդելը, սակայն դատելով Շ.Խաչատրյանի՝ որպես կասկածյալի հարցաքննության արձանագրության բովանդակությունից, հատկապես՝ հարցադրումների շարադրանքից՝ դատարանը գտել է, որ Շ.Խաչատրյանի իբրև կասկածյալի տված ցուցմունքը ձեռք է բերվել մեղադրյալի հարցաքննության օրենսդրական կարգի խախտմամբ,  ինքն արտահայտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, այն է՝ օրինականության սկբունքի խախտման ձևով և ազդել է գործով ստացված տվյալների հավաստիության վրա: Պատահական չէ, որ ամբաստանյալի մեղադրանքի հիմքում դրված է նրա՝ որպես կասկածյալի տված ցուցմունքը, իսկ դրանից հետո նրա տված ցուցմունքները,  ներառյալ՝ Լ.Գրիգորյանի հետ առերես հարցաքննության արձանագրությունն ընդհանրապես գնահատման չի արժանացել:

Դատարանը գտել է, որ այս պարագայում ամբաստանյալ Շ.Խաչատրյանի կողմից գործի մինչդատական վարույթում կասկածյալի կարգավիճակում տված ցուցմունքը պետք է ճանաչել անթույլատրելի ապացույց:

Անդրադառնալով Լ.Գրիգորյանի ցուցմունքներին՝ դատարանը գտել է, որ դրանք ստուգելու կապակցությամբ նախաքննական մարմինը փորձ չի արել պարզելու դրանց միջև առկա հակասությունների պատճառը: Մասնավորապես, Լ.Գրիգորյանը մի դեպքում հայտնում է, որ Շ.Խաչատրյանը կրակայրիչը վերցրել ու դրել է իր վաճառասրահում գտնվող սառնարանի հետևում,  իսկ մյուս դեպքում՝ Շ.Խաչատրյանի հետ առերես հարցաքննության ժամանակ նշում է,  որ կրակայրիչը դրել է իր վաճառաբաժնի մեկանգամյա օգտագործման ափսեների վրա: Մի դեպքում նշում է,  որ Շ.Խաչատրյանը ձեթի տարան ծակել ու դրել է թղթերի մոտ, մյուս ցուցմունքներում հայտնել,  որ Շ.Խաչատրյանը բացել է 5 լիտրանոց ձեթի տարայի փակիչը և մեկ լիտրից ավել լցրել թղթերի մեջ, իսկ առերես հարցաքննության ժամանակ նշել, որ ձեթի տարայից մի քիչ թափեց: Նախաքննական մարմնի կողմից փորձ չի արվել ստուգել նաև Շ.Խաչատրյանի փաստարկներն այն մասին, որ Լ.Գրիգորյանը ոչ միայն ծխելու համար է կրակայրիչ ուզել,  այլև դեպքի օրը, ճաշից հետո միասին դուրս են եկել խանութից, իջել առաջին հարկ,  օգտվել սանհանգույցից,  որտեղ էլ Լ.Գրիգորյանը ծխել է: Լ.Գրիգորյանը խանութի տեսանկարահանող սարքը փորձել է ուսումնասիրել ոչ թե նրա համար, որ տեսնի,  թե իր հագուստը փոխելը նկատվում է,  թե ոչ,  այլ այն նպատակով,  որ պարզի՝ նկատելի կդառնա իր կողմից խանութի հրկիզում կատարելը,  թե ոչ: Լ.Գրիգորյանն անձամբ կրակայրիչ չի վերցրել, որպեսզի մյուս վաճառողուհին չկասկածի, որ ծխում է, քանի որ այդ վաճառողուհին մտերիմ է իր մոր հետ:

Դատարանի իրավական եզրահանգման համաձայն, Շ.Խաչատրյանի և Լ.Գրիգորյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու առումով էական նշանակություն ունի նաև գործով ապացույց այլ փաստաթուղթ դիտված տեսասկավառակի տեսաձայնագրությունը, որի զննության արձանագրությամբ նախաքննական մարմինը կարևորել է միայն Լ.Գրիգորյանի կողմից Շ.Խաչատրյանի վաճառաբաժնում սառնարանին մի քանի անգամ մոտենալը, կքանստելը հրդեհի օջախի հատվածում, ինչ-որ բան անելը, իսկ վերջում՝ հրկիզելը: Մինչդեռ, տեսաձայնագրությունը հիմք է տալիս պարզելու նաև, թե որքանով են հավաստի Լ.Գրիգորյանի հաղորդած տվյալներն այն մասին,  որ դեպքի օրը խանութը փակելուց շուրջ մեկ ժամ առաջ Շ.Խաչատրյանը կողքի վաճառաբաժնից վերցրել է կրակայրիչը և դրել իր վաճառաբաժնում առկա մեկանգամյա օգտագործման ափսեների վրա,  ապա ձիթայուղի տարայից ձեթ է լցրել իր վաճառաբաժնի սառնարանի հետնամասում առկա հաշիվ-ֆակտուրաների արկղի մոտ:

Դատաքննության ժամանակ  տեսաձայնագրության  հետազոտությամբ պարզվեց,  որ դեպքի օրը աշխատանքային ժամին նախորդած ոչ թե մեկ,  այլ՝ երեք ժամերի ընթացքում Շ.Խաչատրյանը չի մոտեցել իր վաճառաբաժնի սառնարանին,  որի հետնամասում հրդեհի օջախն է,  հետևաբար,  այդ սառնարանի վրա կրակայրիչ չի դրել,  ձեռքին ձիթայուղի տարա չի վերցրել,  այն մեխով չի ծակել կամ դրա փակիչը չի բացել ու ձիթայուղ չի լցրել: Ավելին, դեպքի օրվա տեսաձայնագրության մնացած ժամանակահատվածի հետազոտումից հետևում է,  որ ընդմիջմանը միասին ճաշել են Լ.Գրիգորյանը և Գայանեն,  որոնք Շ.Խաչատրյանի վաճառաբաժնից վերցրել են օղի ու օգտագործել ճաշելիս: Ճաշից հետո վերջիններս օգտագործում են գինի, Լ.Գրիգորյանը վաճառասրահում սիգարետ է ընտրում,  իսկ աշխատանքային օրվա ավարտին Լ.Գրիգորյանն անցնում է սառնարանի հետնամաս,  կքանստում,  ապա հեռանում,  որից վայրկյաններ անց,  նրա կքանստած տեղում հրդեհ է բռնկվում: Այդ ընթացքում խանութի մուտքի մոտ կանգնած են Շ.Խաչատրյանը և մյուս վաճառողուհին,  նկատվում է հաճախորդի մուտքը խանութ,  ինչը ենթադրում է,  որ Շ.Խաչատրյանը կանգնած չի եղել այլ անձի մուտքը արգելելու համար: Առաջինը խանութից դուրս է գալիս Լ.Գրիգորյանը, ապա՝ Շ.Խաչատրյանը,  իսկ վերջում խանութի դռները փակում է Գայանեն:

Ակնհայտ է, որ քրեական գործի մինչդատական վարույթում նախաքննական մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ  հոդվածի պահանջն առ այն,  որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար,  պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները:

Ըստ դատարանի վերլուծության, Լ.Գրիգորյանն իր ցուցմունքներում փաստում է, որ դեպքի նախորդ օրը հավաքարարը հոսանքահարվել է խանութում սառնարանի հետևի հատվածը մաքրելիս և Շ.Խաչատրյանը դա համարել է խանութը վառելու հարմար առիթ, որպեսզի հրդեհը դիտվի հոսանքի խաթարման հետևանք: Մինչդեռ,  գործով նաև հաստատվում է, որ Շ.Խաչատրյանը նույն օրն տուժողին իրազեկել է հոսանքի անսարքության և հավաքարարի հոսանքահարվելու մասին: Ուստի,  հարց է առաջանում՝ դեպքից մեկ օր առաջ խանութը հրկիզելու դիտավորություն ունեցող Շ.Խաչատրյանը ինչու պետք է միջոցներ ձեռնարկեր հոսանքի անսարքությունը վերացնելու համար: Ավելին,  եթե առկա է եղել խանութը հրկիզելու նախնական համաձայնություն, ինչու Շ.Խաչատրյանը կամ Լ.Գրիգորյանը դեպքի օրը աշխատանքի չեն եկել՝ ձեռքի տակ ունենալով կրակայրիչ կամ լուցկի: Իսկ եթե եղել է այդպիսի պայմանավորվածություն ու մոռացել են,  ապա այս հանգամանքը որևէ կերպ կարտահայտվեր գործով ձեռք բերված տվյալներում: Հետևաբար, նախնական հանցավոր համաձայնության մասին նախաքննական մարմնի հետևությունն ընդամենը ենթադրություն է:

Առկա տվյալները հիմք են տալիս արձանագրելու, որ Շ.Խաչատրյանի և Լ.Գրիգորյանի միջև խանութը հրկիզելու գաղափարը շոշափվել է,  թեպետ երկուստեք հայտնում են,  որ առարկել են այդ տարբերակին և որ խանութը հրկիզելու վճռականությունը կամ դիտավորությունը ծագել է Լ.Գրիգորյանի մոտ դեպքի օրը,  ընդմիջմանը ալկոհոլ օգտագործելուց հետո,  երբ կրակայրիչ է խնդրել Շ.Խաչատրյանից և ինքն էլ անձամբ իրականացրել է հրկիզումը: Այս պարագայում  «խմբի»  մասին խոսք գնալ չի կարող,  քանի որ խումբը ենթադրում է ոչ միայն երկու կամ ավելի անձանց դիտավորյալ մասնակցություն դիտավորյալ հանցագործությանը,  այլև նրանց կողմից հանցագործության օբյեկտիվ կողմի անմիջական իրականացում,  այլ կերպ ասած՝ իբրև համակատարող հանդես գալ: Մինչդեռ,  խանութի անմիջական հրկիզողը եղել է միայն Լ.Գրիգորյանը: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի այն փաստարկներին,  որ Շ.Խաչատրյանը ձեթ է լցրել հրդեհի օջախի հատվածում,  ապա դա մի կողմից արժանահավատ չէ,  նկատի ունենալով Լ.Գրիգորյանի իրարամերժ ցուցմունքներն ու տեսաձայնագրությունը,  մյուս կողմից բացակայում են այդ հանգամանքը քրեաիրավական գնահատման ենթարկելու հիմքերը: Նախ՝ անպատասխան է այն հարցը,  թե ձեթը որքանով է դյուրավառ կամ հրդեհավտանգ և ինչքանով կարող է նպաստել հրդեհի օջախի առաջացմանը: Ընդ որում,  սրանք հարցեր են,  որոնց պատասխանները կարող են տրվել միայն հատուկ գիտելիքների գործադրման կամ փորձագիտական ճանապարհով, իսկ նախաքննական մարմինն այս ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել և բավարարվել է Լ.Գրիգորյանի իրարամերժ ցուցմունքներով,  ինչը գործի արդար քննության սկզբունքի խախտում է:

Ամբաստանյալ Շ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով խանութում վաճառողուհի՝ պարբերաբար իր վաճառաբաժնից հափշտակել է տարբեր կենցաղային ապրանքներ, իսկ դրամարկղից՝ գումար, Անդրանիկ Ավագյանին պատճառելով 7.500.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Մինչդեռ, քրեական գործով ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որը կարող է հիմք ծառայել ողջամտորեն արձանագրելու, որ Շ.Խաչատրյանը կատարել է 7.500.000 ՀՀ դրամի հափշտակություն:

Նախևառաջ նախաքննական մարմինը չի նշել, թե Շ.Խաչատրյանը ինչ ձևով է հափշտակություն կատարել՝ ավազակային հարձակման,  խարդախության,  կողոպուտի,  թե գողության: Իսկ եթե նկատի ունի յուրացումը,  ապա ի սկզբանե Շ.Խաչատրյանը հայտնել է,  որ ինչպես մյուս վաճառողուհիները և մյուս համաքաղաքացիները,  այնպես էլ ինքը,  պարտքով գումար կամ ապրանք է վերցրել,  որի ընդհանուր արժեքը կազմում է 800.000 ՀՀ դրամ: 400.000 ՀՀ դրամը հայրը արդեն վճարել է,  և ինքը պատրաստակամ է վճարելու մնացած 400.000 ՀՀ դրամը և որ իր բաժնում նկատել է նաև պակասորդ, որի գոյացման պատճառը չգիտի: Իսկ տուժող Ա.Ավագյանը, առանց որևէ փաստաթղթային հիմնավորման,  նշել է տարբեր թվեր:

Փաստորեն, ըստ նախաքննական մարմնի, համագյուղացիների  պարտքով ապրանք վերցնելը հափշտակություն չէ,  իսկ Շ.Խաչատրյանի կողմից այդպիսի գործողություն կատարելը յուրացում է, իսկ թե ինչ պատճառաբանությամբ՝ պարզ չէ:

Ավելին,  10.03.2017թ. նշանակվել է կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն, ըստ դրա եզրակացության, հաշվապահ փորձագետի իրավասության սահմաններից դուրս է այն հարցի պարզաբանումը, թե «ապրանքների որ մասն է հրդեհից ոչնչացել», իսկ պակասորդը կարող է առաջանալ ապրանքները խանութից դուրս հանելու՝ առանց գումարը դրամարկղ վճարելու, ապրանքների վաճառքից առաջացած գումարը դրամարկղ չմուտքագրելու, հրդեհի և այլ պատճառներով: Իսկ 15.12.2015թ. հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ փաստվել է,  որ հրդեհի հետևանքով խանութում եղած վաճառման ենթակա ապրանքների ոչնչացմամբ պատճառված վնասի չափը հնարավոր չէ պարզել՝ դրանց քանակի, տեսակի, չափսերի և այլնի վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով: Փաստորեն,  հրդեհին նախորդած պահի վիճակով խանութի ապրանքային շրջանառության վերաբերյալ փաստաթղթային հիմքեր չեն եղել, հրդեհից հետո գույքագրում չի կատարվել, ամբաստանյալ Շ.Խաչատրյանի վաճառաբաժնի ապրանքների՝ վնասված,  թե առկա, դուրսբերումն առանձնացված չի կատարվել, դրան Շ.Խաչատրյանը մասնակից չի դարձվել, ավելին՝ ըստ ցուցմունքների, հրդեհից հետո չվնասված ապրանքները տեղափոխել են նաև Ա. Ավագյանի տուն, իսկ թե ում վաճառաբաժնից, ինչ տեսակի ու արժողության ապրանքներ, անհայտ է, քանզի փաստաթղթավորում չի իրականացվել, իսկ նախաքննական մարմինը քննություն չի իրականացրել:

Այս  պարագայում, ըստ դատարանի  տուժող Ա.Ավագյանի իրարամերժ ցուցմունքներն արժանահավատ դիտելը և ամբաստանյալի մեղադրանքի հիմքում դնելն ուղղակիորեն ենթադրում է խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ  հոդվածի պահանջն առ այն,  որ քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Ինչպես քրեական հետապնդման մարմինը,  այնպես էլ դատարանը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին,  չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան՝ մինչ դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:

Նշենք, որ արդարացվածի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան  Սամվել Միրզոյանը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:32 09/06/2018  |  Արդարացման դատավճիռներԱնտառապահը չի վարկաբեկել և չի հեղինակազրկել է իր պաշտոնի բարի համբավը. կայացվել է արդարացման դատավճիռ
13:18 09/06/2018  |  Արդարացման դատավճիռներՄեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ էլ հերքվում է մեղադրանքը. կայացվել է արդարացման դատավճիռ
11:05 30/05/2018  |  Արդարացման դատավճիռներԽուլիգանության և սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքներում արդարացվել է, ծեծով՝ դատապարտվել
17:12 26/05/2018  |  Քրեական խրոնիկոն«Վալենսիա»-ում ծանր հետևանքներ առաջացել են միայն մեկ ամբաստանյալի գործողություններից, մյուս ամբաստանյալը արդարացվել է
12:59 22/05/2018  |  Արդարացման դատավճիռներԴԱՀԿ աշխատակիցն անմեղ է ճանաչվել
11:54 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆախորդ տարի կայացված արդարացման դատավճիռների հիմքում քրեական օրենսգրքի նորմերի խախտումների կշիռն էականորեն նվազել է
12:16 05/05/2018  |  Արդարացման դատավճիռներԱնձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության օրենքով չնախատեսված արարքի համար. Վերաքննիչ դատարանն արդարացրել է
15:35 11/04/2018  |  Արդարացման դատավճիռներԲՏԱ բանկի ոսկերիչ-գնահատողն արդարացվել է
14:33 21/03/2018  |  Արդարացման դատավճիռներՄատուցողուհին արդարացվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքում
14:05 21/03/2018  |  ՀարցազրույցԱրդարացումներն արդարադատության հայելին են, սակայն հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են. Սերժիկ Ավետիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]