Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության օրենքով չնախատեսված արարքի համար. Վերաքննիչ դատարանն արդարացրել է 05/05/2018   12:16  |  Արդարացման դատավճիռներ

Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է հրազենն անփութորեն պահպանելու մեջ մեղավոր ճանաչված, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված Արա Պետրոսյանին: 

Այդպիսով Վերաքննիչ դատարանը՝  նախագահող դատավոր Ռ. Բարսեղյան,  դատավորներ  Ռ. Մխիթարյան և Մ. Պապոյան, կազմով բավարարել է Արա  Պետրոսյանի պաշտպան Լևոն Սահակյանի վերաքննիչ բողոքը, որում նա միջնորդում էր իր պաշտպանյալի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ: 

Վերաքննիչ դատարանը բեկանել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Արա  Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝  Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը,  առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով: 

Գործի հիմքում ընկած են ժամանակին աղմկահարույց արտառոց դեպքի հանգամանքները: Դեպքն արտառոց էր այն պատճառով, որ, ըստ ականատեսների ու կոնկրետ տուժողի ցուցմունքի, վերջինիս կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասն անզգուշությամբ պատճառվել է քրոջ 2,2 տարեկան որդու կողմից: 

Նախաքննական մարմինը` Շիրակի մարզային քննչական վարչությունը,  չէր հավատացել այս վարկածին և հարուցել քրեական գործ` տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու իրական հանգամանքները պարզելու համար: Երեխան իր հասակակիցների համեմատ խոշոր էր և, ըստ փորձարարության արդյունքների, ճիշտ է, կարողանում էր բռնել ու տեղափոխել զենքը, սակայն այդուհանդերձ, նշանակված բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում հերքվել էր երեխայի կողմից վնասվածք պատճառելու հնարավորությունը: 

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ սկզբնապես 2014թ. անհայտ անձի կողմից ապօրինաբար Արթուր Ցոցիկյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, հետագայում՝ 30.12.2015թ., քննիչը որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

08.01.2016թ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ Կ. Գաբրիելյանի որոշմամբ վերացվել էր քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. դեկտեմբերի 30-ի որոշումը: Իսկ 24.02.2016թ. հարուցվել էր նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով, առանձնացվել առանձին վարույթ և կատարվել նախաքննություն: 

Նույն օրը ՇՄ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ՝ Հ. Առաքելյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կրկին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

Ըստ Արա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա ունենալով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի իր տանը դրսևորելով անգործություն, չի պահպանել իր անվամբ հաշվառված «Սայգա-410Կ» մոդելի որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները: Մասնավորապես, նա հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում տեղավորելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին, ինչը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար, այսինքն՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար: 

Դրանից հետո Արմեն Ցոցիկյանը՝ հյուրասենյակի սեղանի վրայից վերցնելով զենքի պահման մետաղյա պահարանի բանալին, բացել է պահարանի դուռը, վերցրել Արա Պետրոսյանին պատկանող կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենը: Տան հյուրասենյակում, տվյալ իրադրությունում պարտավոր լինելով, բայց չնախատեսելով իր գործողության արդյունքում տվյալ հետևանքի առաջացման հնարավորությունը, զենքից արձակել է առնվազն մեկ կրակոց և անզգուշությամբ Արթուր Ցոցիկյանի առողջությանը պատճառել է՝ ձախ վերին վերջույթի, ուսագոտու շրջանների չթափանցող կույր, կրծքավանդակի ձախ կեսի շրջանի թափանցող, կույր, ձախ ուսագոտու բազկի անոթանյարդային խրձի /անութային և բազկային զարկերակներ, անութային երակի, միջնակ նյարդի/ ձախ թոքի ստորին բլթի վնասման ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արա Պետրոսյանը հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ ազատվել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 

Վերաքննիչ դատարանն  արձանագրել  է,  որ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է:  ՀՀ քաղաքացիների կողմից զենք և փամփուշտներ պահելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ,  համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները պետք է պահվեն ըստ բնակության վայրի,  դրանց պահպանման,  ամբողջականության,  անվտանգության պայմաններն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող անկիզելի կամ մետաղյա պահարաններում,  գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում: Այսինքն`ՀՀ կառավարության կողմից սահմաված կարգի համաձայն,  զենքը և փամփուշտները պետք է պահվեն այնպիսի պայմաններում,  որն այլ պայմանների հետ միաժամանակ կբացառի կողմնակի անձանց հասանելիությունը տվյալ զենքին /փամփուշտներին/: 

Սույն դեպքում նախաքննական մարմինը ամբաստանյալ Արա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել  և առաջին ատյանի դատարանը հաստատված  է  համարել,  որ նա իր տանը դրսևորելով անգործություն,  չի պահպանել իր անվամբ հաշվառված  «Սայգա-410Կ»  մոդելի  որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները՝ հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում դնելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին,  որը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար (...): 

Վերաքննիչ  դատարանի եզրահանգմամբ, «ինչպես ակնհայտ է մեղադրանքի ձևակերպումից, ամբաստանյալ Արա Պետրոսյանն իր հրազենը պահել է բնակարանի մետաղական պահարանում, որը փակել է բանալիով, այսինքն` պահպանել  է  իր անվամբ հաշվառված հրազենի պահպանության կանոնները»: 

Անդրադառնալով  որպես ապացույց ճանաչված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության գրությանը,  ըստ որի` քաղաքացու բնակության վայրում զենքի պահպանությունն ու անվտանգությունն ապահովվելը,  ինչպես նաև կողմնակի անձնաց հասանելիությունը բացառող պայմաններ ստեղծելը նախատեսում է անկիզելի կամ մետաղյա պահարանի առկայություն,  իսկ սեյֆը պետք է ունենա բանալիով կամ գաղտանաբառով փակվելու հնարավորություն,  եթե բանալին կամ գաղտնաբառը հասանելի են այլ անձանց, ապա տվյալ դեպքում կոպտորեն խախտված է զենքի պահման օրենքով սահմանված պահանջը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել  ընդգծել,  որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ,  որը սահմանում է  զենքի պահպանության կանոնները,  որևէ խոսք չկա անկիզելի կամ մետաղյա պահարանի բանալու կամ սեյֆի պահպանության մասին: 

Զենքը համապատասխան պահարանում դնելը և այն փակելն արդեն իսկ ենթադրում է ՀՀ կառավարության սահմանած կարգի պահպանում, ուստի անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության մի արարքի համար, որը նախատեսված չէ օրենքով: 

Բացի այդ Վերաքննիչ դատարանն արձանագրել է,  որ սույն դեպքում առկա չէ նաև հանցագործության սուբյեկտիվ կողմը: Մասնավորապես,  հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը,  թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք, մինչդեռ ամբաստանյալ Արա Պետրոսյանը պարտավոր չէր և չէր էլ կարող նախատեսել,  որ մետաղյա պահարանի բանալին այլ բանալիների հետ սեղանին դնելու պարագայում Արմեն Ցոցիկյանն իրենից գաղտնի կվերցնի այն և պահարանից կհանի զենքը: 

Ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, ըստ Վերաքննիչ դատարանի,  որ դրանք ինչպես առանձին,  այնպես էլ համակցությամբ չեն հաստատում  կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանք,  ինչպիսին  է   Արա Պետրոսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ: 

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ Արա Պետրոսյանի արարքում առկա է հանցակազմ, գտել  է,  որ պետք է ճանաչել և հռչակել Արա Պետրոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության հիմքով: 

Նշենք, որ    Գլխավոր դատախազի տեղակալ     Դ.   Մելքոնյանը Վերաքննիչ դատարանի արդարացման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:35 11/04/2018  |  Արդարացման դատավճիռներԲՏԱ բանկի ոսկերիչ-գնահատողն արդարացվել է
14:33 21/03/2018  |  Արդարացման դատավճիռներՄատուցողուհին արդարացվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքում
14:05 21/03/2018  |  ՀարցազրույցԱրդարացումներն արդարադատության հայելին են, սակայն հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են. Սերժիկ Ավետիսյան
12:43 21/03/2018  |  Քրեական խրոնիկոն1 տարի 8 ամիս կալանքի մեջ է գտնվելուց հետո արդարացվել է
12:36 20/03/2018  |  Արդարացման դատավճիռներՎճռաբեկ դատարանը հաստատեց Վերաքննիչ դատարանի արդարացման որոշումը՝ կայացնելով նախադեպային որոշում. Կարեն Քամալյան
15:23 17/02/2018  |  Արդարացման դատավճիռներԹույլ է տրվել նյութական նորմի կիրառման խախտում. կայացվել է արդարացման դատավճիռ
13:21 15/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է. պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայության դեպքում
13:27 14/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է կաշառք ստանալու մեղադրանքում
13:04 07/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ
14:26 03/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]