Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

Փաշինյանն անդրադարձավ կառավարության կազմի իր տեսլականին, իսկ Հարությունյանը նկատեց, որ այդ առումով անորոշությունը մեծանում է 04/30/2018   17:46  |  Քաղաքական

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է լինելու ապագա կառավարության կազմը, եթե ինքն ընտրվի վարչապետ և նկատեց, որ այդ հարցը շարունակում է բաց մնալ, ինչը պահպանում է անորոշությունը:    

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է այնպիսի ելքեր փնտրել, որոնք հանրության մոտ վաղվա օրվա նկատմամբ հույս կառաջացնեն: «Համոզված եմ, որ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը` չխոչընդոտել Ձեր ընտրությանը, խոսում է դրա մասին` փորձել համատեղ գտնել ելքեր: Կոնկրետ հարց եմ ուզում հնչեցնել, որն ըստ իս շատ կարևոր է: Ակնհայտ է, որ բոլոր տեսակի խոստումների իրականացման ինստիտուտը կառավարությունն է, որոնք հնչեցվում են հանրահավաքներում և նախընտրական մրցապայքարի ընթացքում: Միաժամանակ, ակնհայտ է, որ իշխանությունը վերացական գործընթաց չէ, շատ անձնավորված պրոցես է; Հետևաբար` շատերին կհետաքրքրի, թե Ձեր, հուսով եմ վաղը դա ձեզ կհաջողվի, վարչապետ դառնալու պարագայում ովքեր են լինելու Ձեր կառավարության կազմում: Օրինակ, ինձ հետաքրքրում է` ով է լինելու առաջին փոխվարչապետը, ով է լինելու Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ֆինանսների նախարարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցրեց Հարությունյանը` ավելացնելով, որ սա զուտ հռետորական հարցադրում չէ և որևէ մեկի քաղաքական հետաքրքրությունը բավարարելու նպատակ չի հետապնդում: Ըստ Հարությունյանի, կախված նրանից, թե ովքեր կլինեն այդ կարևոր պաշտոններում` հանրությանը տված Նիկոլ Փաշինյանի խոստումները կարող են իրականանալ, կարող են չիրականանալ: «Համաձայնեք, որ հանրությունը, որն իրականում սատարում է Ձեզ, իրավունք է ունի նաև պատկերացնել ապագա կառավարության ուրվագիծը, որը կարող է իրականում իր ճանաչելիությամբ, պրոֆեսիոնալ հատկություններով հույս ներշնչել, որ այս ամբողջ պոզիտիվ կապիտալը կվերածվի քաղաքական լուրջ կապիտալի»,- ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:

Ի պատասխան` Փաշինյանն ասաց, որ հատկապես միջազգային լրատվամիջոցներում շատ է հանդիպել Հայաստանում տեղի ունեցածի նկատմամբ բարձր գնահատական: «Ուզում եմ ուղիղ ասել, համարում եմ, որ սա այս քաղաքական գործընթացում ներգրավված ոչ թե որևէ կոնկրետ կողմի արժանիքն է, այլ բոլորի, որովհետև բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը կարող է մի փոքր սադրանքից ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից: Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ շատ բարձր եմ գնահատում, որ բոլորս լինելով լարվածության գուցե ամենաբարձր աստիճանի վրա, այնուամենայնիվ կարողացել ենք չկորցնել ինքնատիրապետումը, պատասխանատվության զգացումը և դա խոսում է մեր հավաքական առավելությունների մասին»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, ՀՀ վարչապետի թեկնածուն նշեց, որ որոշումների կայացման մեխանիզմը սուբյեկտիվ գործոն է, բայց իր պատկերացումը որոշումների վերաբերյալ հետևյալն է. դրանք պետք է լինեն առավելագույնս քննարկված և առավելագույնս ինստիտուցիոնալ: «Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե ինչքանով են ազդում որոշումների կայացման վրա, պաշտոնյաների սուբյեկտիվ ընկալումները` հակակշռված ինստիտուտների ձևավորված եզրակացություններով: Անկեղծ ասած, երկրորդ մոտեցման կողմնակիցն եմ, որովհետև ինստիտուտի սխալվելու հնարավորությունը շատ ավելի փոքր է, քան մարդու սխալվելու հավանականությունը»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, նրա կազմին, ապա Փաշինյանը նշեց, որ այդ պրոցեսը տեղի է ունենում ֆորսմաժորային իրավիճակում, և վարչապետի նշանակումը, կառավարության ձևավորումը պետք է լինի ճգնաժամը հաղթահարելու գործիք: «Եթե դա լիներ սովորական ընտրական պրոցեսում, ապա կառավարության ձևավորման գործընթացը կգնար այլ տրամաբանությամբ: Առաջնային խնդիրը, որ պետք է Ձեր հարցի պատասխանի համար հետևյալն է. պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որն անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը: Պետք է այդ շրջանակն արձանագրվի, և կառավարության կազմը պետք է քննարկվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում, որովհետև մեր նպատակը համերաշխության մթնոլորտի հաստատումն է: Մեր նպատակը չէ ստեղծել մի իրավիճակ, որ հանրության կամ քաղաքական դաշտի մի մասն արձանագրի, որ ինքը հաղթել է և ապացուցի, որ մյուս մասը պարտվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իրենց նպատակն է ձևավորել համերաշխության մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի խաղաղ, հանգիստ պայմաններում քննարկել օրհասական օրակարգի բոլոր հարցերը, որի գոյությունն այս պահի դրությամբ կայացած փաստով է ընդունվում: «Այսինքն, ապագա կազմը կձևավորվի կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա: Կառավարության կազմը կձևավորվի այդ պատկերի շրջանակներում իրականացվող քաղաքական խորհրդակցությունների, քննարկումների շրջանակում: Ես հիմա չեմ ուզում անել հավակնոտ հայտարարություններ, բայց ես կարծում եմ, որ մեր ձգտումը պետք է լինի ձևավորել համաձայնության կառավարություն»,- նշեց Փաշինյանը:

Իր հերթին, Խոսրով Հարությունյանը կրկնեց, որ այս հարցը հռետորական հարցադրում չէ, կախված նրանից, թե ովքեր կստանձնեն պատասխանատու դերակատարումներ կառավարության կազմում` իրենք կարող են պատկերացումներ ունենալ հետագա զարգացումների, այս ձեռքբերումը իրական քաղաքական կապիտալի վերածելու առումով: «Ի դեպ, ես այն կարծիքին չեմ, որ նույնիսկ Ձեզ մոտ ուրվագծված չէ այդ կազմը, գոնե այն անկյունաքարային դերակատարների: Եթե Դուք նրանց անունները չեք հնչեցնում, ուղղակի անորոշությունը մեծացնում եք, իսկ եթե դրանք չկան, առավել ևս շատ անորոշ է ստացվում: Միայն վարչապետի ֆիգուրը, որը նույնիսկ հանրության մի ստվար զանգվածի անվերապահ վստահությանն է արժանի, բավարար չէ այս ամենն իրականություն դարձնելու համար»,- նկատեց Հարությունյանը:

Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում իրենց հեռակա քննարկումների հիմնական թեման եղել է քաղաքական պրոցեսը Սահմանադրության և օրենքի շրջանակներում կարգավորելը: «Սահմանադրությունն ու օրենքները հստակ սահմանում են, որ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարություն: Այսինքն, մեր Սահմանադրությունն ու օրենքները չեն նախատեսում, որ սկզբից պետք է հրապարակվի կառավարության կազմը, հետո որոշվի վարչապետը: Մենք տրամադրված չենք, որ կառավարության կազմում արձանագրենք կողմերից մեկի հաղթանակ և պարտություն, մեր նպատակն է ձևավորել աշխատանքային, համերաշխ մթնոլորտ: Մեր ծրագիրն ի սկզբանե եղել է հետևյալը. եթե վաղվա քվեարկության արդյունքներով կընտրվի վարչապետ, շատ հստակ պետք է հասկանալ յուրաքանչյուր կողմ քվեարկողի մոտիվացիան: Քննարկումների արդյունքում պետք է տեղի ունենա կառավարության կազմի ձևավորումը: Եթե խնդիրը լիներ այն, որ մեր կուսակցությունը հաղթել է ընտրություններում և պետք է ձևավորի կառավարություն, բնականաբար մենք ունենք մեր կադրային բազան, բայց մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխարինելու: Դրա համար էլ հարցի պատասխանը կախված է վաղվա իրադարձությունների զարգացումներից»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:     

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:12 30/04/2018  |  ՔաղաքականՈ՞ւմ կարծիքը հաշվի կառնի Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալներին որոշելիս
16:12 30/04/2018  |  ՔաղաքականՍերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան
15:58 30/04/2018  |  ՔաղաքականՓաշինյանը ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն է տեսնում
15:34 30/04/2018  |  ՔաղաքականՊայմանավորվել են պայմանավորվածությունները չհանրայնացնել
15:07 30/04/2018  |  ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը
14:55 30/04/2018  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ
14:51 30/04/2018  |  ՔաղաքականԷնպես չի որ 100 տոկոսով համընկնում է ԵԼՔ-ի և Դաշնակցության մոտեցումները՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ
13:40 30/04/2018  |  Քաղաքական«Ծառուկյան» խմբակցության հետ բոլոր հարցերում ունենք ըմբռնում. Նիկոլ Փաշինյան
13:26 30/04/2018  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ
13:16 30/04/2018  |  ՔաղաքականԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների քննարկումներ կլինեն. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]