Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   17:24 ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում. եթե ինչ-որ մեկը իրեն չերևակայեր, որ «պոպլովոկապետությունում» է ապրում, այդ հարցը կկարգավորվեր օրենքով. Ղազարյան 04/30/2024   17:19 Ով հրաժարվում է հայրենի հողից, անիծյալ պետք է լինի. Աննա Մկրտչյան 04/30/2024   17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ 04/30/2024   17:05 «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՌՀ նախագահին 04/30/2024   17:03 Կամ այդ քարտեզները ոչնչացվել են, կամ թաքցնում են,Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին. Աբրահամյան 04/30/2024   17:02 Կիրանցեցին հարց է տալիս՝ եթե էդ թումբը այդքան վիճելի էր, ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակին չէր ասել՝ տուն եք կառուցում մեր տարածքում. Նազարյան 04/30/2024   16:49 Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում՝ Կութի արոտավայրերն ու խոտհարքները վերցրել են,ստիպում, որ գյուղացին կորցնի իր եկամուտը.Ավետիսյան
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

Բոլորս միասին առաջ ենք գնում Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան. Սերժ Սարգսյանի ամփոփիչ ելույթը 04/17/2018   17:40  |  Քաղաքական

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն  ամփոփիչ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ հատուկ նիստում: Ստորեւ ելույթն ամբողջությամբ.

«Ազգային Ժողովի հարգարժա՛ն նախա­գահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհակալ եմ հնչեցված դիրքորոշում­ների, ոգևորիչ, ինչպես նաև քննադատական ելույթների համար։ Շատ բանի հետ, որ ասվեց նախորդ ժամանակահատվածում և այսօր, պետք է  համաձայնեմ։ Խոսքս թե՛ քննա­դատությանն է վերաբերում,  թե՛ սատարող քաղաքական ուղերձներին։ Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ։ Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակեր­պումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավա­կան շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը։ Իրար հետ շփոթում են շատ բաներ և այլն: Բայց դա չէ կարևորը,  ես դրանց, իհարկե, առանձին-առանձին չեմ անդրադառնա, առա­վել ևս, որ այդ բանավեճի ամենաարդար դատավորը  ժամանակն է և ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այդուհանդերձ, վերջում ես երկու դրվագի կանդրադառնամ:

Հակիրճ՝  խոշորացված խմբերով մեկ անգամ ևս անդրադառնամ հնչող քննադա­տությանը։ Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետևյալն է. Հան­րապետության երրորդ նախագահի կառա­վար­ման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրու­թյուններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին։ Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ «ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել», սա է ուղերձը։ Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, բայց, ինչ խոսք, միգուցե և ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համա­տեքստում։

Այս առումով միայն մեկ դիտարկում կանեմ. 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր Հայրենիքի, մեր բոլորի, մեր զավակների ու թոռների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է։ Այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատե­րազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարո­ղացել ենք առաջընթաց ապահովել, բազմա­թիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարաբերությունների հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին։ Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և չարժե ամեն գնով սևացնել այն՝ ինչ է թե հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ և չարժե անել։ Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական իբր-ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծու­թյուններ կլինեն, մասնագիտական ուսումնա­սիրու­թյուններ ու հրապարակումներ կլինեն։ Չեն կարող չլինել։ Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը։

Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են կոալիցիայի կողմից ինձ վարչապետ առաջադրելու քաղաքական համատեքստին։ Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, ի միջի այլոց ինձ համար  տարօրինակ է, թե ինչու երրորդ, այլ  ոչ թե չորրորդ, որովհետև մինչ այդ ես նաև վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, հակասություններ փնտրվում իմ նախկին հայտարարությունների և իրակա­նության միջև։ Առաջադրվող թեմաների սակավության պատճառով հարցերի այս խումբն էլ հարկ եղածից ավելի քննարկվեց՝ չնայած քննարկելու առանձնապես բան էլ չկար։

Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև կառավարման ողջ փիլիսոփա­յությունը, և տարիներ ի վեր արմատացած ընկալումները նույնպիսի արագությամբ չեն կարող փոխվել։ Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, ովքեր հետևում են իմ ասածներին, խնդրում եմ գրառել, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով անգամ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատ­վություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի Հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը, որպես իշխանության շարունակություն կամ 3-րդ ժամկետ։ Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով ընտրված գործադիր իշխանության ղեկավար։

Սահմանադրական փոփոխու­թյուններով համապետական մակարդակում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա, դա Ազգային ժողովն է, որից էլ ծնունդ են առում  իշխանության մյուս ճյուղերը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը ապագա կառավարությունում, այն անհամեմատելի է կիսանախագահական կառավարման համակար­գի նախագահի դերակատարության հետ, թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջև: Ես շնորհակալ եմ, որ այս փաստը այստեղ արձանագրվեց:

Մարդիկ, դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ։ Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաս­տանի Հանրապետական կուսակցության ղե­կա­վարման առաջին ժամկետը։ Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է։ Բայց դե ժանրի կանոնն է՝ երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտ­րոնանալ և անընդհատ կրկնել։ Բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու։  

Ավելի երկար խոսել արդեն ամիսներ շարունակ հնչող այսօրինակ դիտարկումների մասին, թերևս, չարժե։ Ամեն ինչ ասվել է, ամեն չասվածն էլ արդեն վաղուց ընկալվել է։

Ինչպես ասացի՝ այսօր դա չէ կարևորը։ Կարևորն առաջին հերթին ինքնին այսօրվա նիստն է, երբ խորհրդա­րանն ընտրում է գործադիր իշխանության ղեկավարին՝ պառ­լա­մենտական երկրի վարչապետին։ Մեզ դեռ տարիներ պետք կգան, մինչև այսպիսի բոլոր՝ մեզ համար նոր գործընթացներն ավանդույթի ուժ ստանան։ Մենք բոլորս միասին առաջ ենք գնում Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, և սա այս պահին ամենակարևորն է։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար։ Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաև ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին։ Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխա­նատ­վության շրջանակում կառավարություն ձևա­վո­­րելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե։ Դա նաև կլինի քվե հանուն քաղաքական տրամա­բանության, հա­նուն տրամաբանված կա­յունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախա­պայմանն է։

Շնորհակալ եմ։

Եվ ես խոստացա անդրադառնալ երկու դրվագի: Առաջինը՝ ուզում եմ դիմել պարոն Արամ Սարգսյանին, թեկուզ նա դահլիճում ներկա չէ, քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք (հասկանալի պատճառներով) և ասել հետևյալը՝ որևէ  մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին, և որևէ տեղ թող որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը:

Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել  պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ` այո´, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ:

Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Շնորհակալ եմ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:22 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ նորընտիր վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԺ քաղաքական ուժերին
17:19 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի երազանքների մասին
17:17 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՏեղեկություններ կան, որ ոստիկանության մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի. ՄԻՊ
16:37 17/04/2018Հայտարարություն․ Կազմակերպությունը ահազանգում է փաստաբաններին վիրավորում են և շարունակում քաղաքացիներին անօրինական պահել ոստիկանության բաժնում
16:32 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍ32 ցուցարարներ դեռևս պահվում են ոստիկանության բաժնում. ՀՔԱ
15:18 17/04/2018  |  ՔաղաքականՀՀ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՌԴ-ի, ԵՄ-ի և Իրանի հետ. Սերժ Սարգսյան
15:10 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի Հաղթանակի կամուրջն աներթևեկելի է
14:53 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ցանկությունն է ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով. Սերժ Սարգսյան
14:15 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը
14:13 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական հաստատությունների շենքերի մուտքերի շրջափակումից հետո սկսվել են դրանց մոտ նստացույցերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]