ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավալի է, երբ միգրացիայի պատճառ է դառնում պետության վարած քսենոֆոբ բնույթի քաղաքականությունը. ԱԺ նախագահ 03/26/2018 12:33 | ԼՐԱՀՈՍ
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25-ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել, որը ներկայացվում է ստորեւ.
Միգրացիայի եւ փախստականների հարցը բոլորիս հուզող խնդիր է, որը մեր երկրների օրակարգային առաջնահերթություններից է:
Աշխարհը մեկը մյուսի հետեւից ցնցում են ճգնաժամերը: Միգրացիայի դրդապատճառները բազմազան են: Այն վերաբերում է ոչ միայն մարդկանց, ովքեր փնտրում են արժանապատիվ աշխատանք եւ ավելի լավ կենսապայմաններ, այլեւ այն մարդկանց, որոնք ստիպված են լինում լքել իրենց տները` անվտանգություն եւ ապահովություն գտնելու հույսով:
Առավել ցավալի է, երբ այս արհավիրքի պատճառ է դառնում պետության վարած քսենոֆոբ բնույթի քաղաքականությունը. երբ անհանդուրժողականություն եւ ատելություն է սերմանվում քաղաքացիների մեջ:
Մեզ՝ հայերիս, քաջ հայտնի են նման քաղաքականության հետեւանքները: Անցած դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկվելու համար միլիոնավոր հայեր լքել են իրենց հայրենիքն ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:
Այսօր, Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հետեւանքով ավելի քան 20.000 հայեր Սիրիայից ստիպված եղան գաղթել եւ ապաստան գտնել Հայաստանում: Մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում՝ սիրիացի փախստականներ ընդունող երկրների շարքում: Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ փախստականների կեցության ապահովման եւ ինտեգրման համար:
Սա զգալի թիվ է Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար, որը 20-րդ դարի վերջում հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել նաեւ Ադրբեջանից, որտեղ հայերը էթնիկ զտումների են ենթարկվել:
Միգրացիան աշխարհագրորեն սահմանափակված երեւույթ չէ: Այն տարածվում է բոլոր մայրցամաքների վրա եւ վերածվում համընդհանուր մասշտաբներով ողբերգական իրավիճակի:
Առավել ցավալի է, որ այս խնդիրը վերաբերում է երեխաներին՝ ամենախոցելի խմբին, որոնք ենթարկվում են բռնության, բարոյական եւ հոգեբանական ագրեսիայի: Ամենից առաջ պետք է ապահովվեն երեխայի իրավունքները՝ ունենալ ընտանիք, ապրել առողջ եւ ապահով միջավայրում, ստանալ կրթություն:
ինչպես ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ «մեր ընդհանուր պատասխանը պետք է արտահայտվի չորս գործողությամբ` ողջունել, պաշտպանել, նպաստել եւ ինտեգրել»:
Միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումներ փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին: Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ահաբեկչության դեմ պայքարում եւ հակամարտություններին քաղաքական կարգավորումներ տալու գործում:
Ավելին, հարկավոր են երկարաժամկետ լուծումներ ապահովող ծրագրեր՝ ուղղված խոցված շրջանների զարգացմանը, ինչպես նաեւ միգրանտների եւ փախստականների կարգավիճակի ամրապնդմանը: Լավ մտածված ու մշակված քաղաքականությունը կխթանի միգրանտների ինտեգրումը հյուրընկալող հասարակություններում եւ կնպաստի յուրաքանչյուր անձի ակտիվ մասնակցությանն այդ երկրի զարգացման գործում:
Հայաստանը, հանդիսանալով քաղաքակիրթ հասարակության մաս, հանձնառու է շարունակել նպաստել համամարդկային արժեքների ամրապնդմանը, աշխարհում կայունության եւ անվտանգության ապահովմանը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
- 05/13/2024 13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/13/2024 22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը