Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները 03/13/2018   19:58  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը:Այս մասին հայտնում են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Զեկույցից առաջ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու և գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի հիմնադիր ՀՀ կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, ըստ նախարարի, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել և իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:

Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունը ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:

Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների և զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համակարծիք լինելով Հանրապետության Նախագահի հետ, որ այս նախաձեռնությունն անչափ կարևոր է և ծառայում է նպատակին: 

Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր և հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում ՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան՝ նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող և այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:

«Անցնելու է ևս 15 տարի, 20 տարի ու այն ժամանակ և՛ ուշադրությունն է շատ լինելու, և՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, և դա հրապարակումներից էլ է երևում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել:

Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ և ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակության կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա: Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:42 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին
19:03 07/03/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց
21:07 06/03/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
20:44 05/03/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերային
19:41 02/03/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին
18:47 01/03/2018  |  ՔաղաքականՀարևան Թուրքիան չօգտվեց ընձեռված պատմական հնարավորությունից. ՀՀ Նախագահ
12:32 25/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը շնորհավորել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանին
18:54 23/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին
20:31 22/02/2018  |  ԼՐԱՀՈՍԻ պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
18:22 18/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]