Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   17:24 ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում. եթե ինչ-որ մեկը իրեն չերևակայեր, որ «պոպլովոկապետությունում» է ապրում, այդ հարցը կկարգավորվեր օրենքով. Ղազարյան 04/30/2024   17:19 Ով հրաժարվում է հայրենի հողից, անիծյալ պետք է լինի. Աննա Մկրտչյան 04/30/2024   17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ 04/30/2024   17:05 «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՌՀ նախագահին 04/30/2024   17:03 Կամ այդ քարտեզները ոչնչացվել են, կամ թաքցնում են,Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին. Աբրահամյան 04/30/2024   17:02 Կիրանցեցին հարց է տալիս՝ եթե էդ թումբը այդքան վիճելի էր, ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակին չէր ասել՝ տուն եք կառուցում մեր տարածքում. Նազարյան 04/30/2024   16:49 Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում՝ Կութի արոտավայրերն ու խոտհարքները վերցրել են,ստիպում, որ գյուղացին կորցնի իր եկամուտը.Ավետիսյան
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Սերժ Սարգսյան. Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն 03/10/2018   08:50  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում:

Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը:

Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը

Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում:

Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:

Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:

Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:

Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները: 

Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում:

Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնա-խնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը:

Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարևորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում: 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Բեռլինի քաղաքապետարանին և կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգևելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում և խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում:

Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր:

Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաև հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից պարտիաների: 

Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»: 

Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, և թո՛ղ հաղթի ուժեղագույնը:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]