ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն կդառնան վարչապետին ենթակա մարմիններ. ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի օրենսդրական փաթեթը 03/05/2018 16:39 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը քննարկեց և դրական եզրակացությամբ մարտի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ներկայացված նախագիծը օրենսդրական նախաձեռնությունների մեծ փաթեթ է, որը բաղկացած է 50 լրացուցիչ նախագծերից:
«Մինչ այս պահը գործադիր իշխանության շրջանակում գործող մարմինների կանոնակարգումները եղել են տարբեր օղակներում՝ կառավարության որոշումներ, նախագահի հրամանագրեր, օրենքներ: Սահմանադրության 159-րդ հոդվածի լույսի ներքո, երբ շատ հստակ սահմանվել է մարմինների միասնական համակարգ, ապա մենք պետք է սահմանենք այդ ամենն օրենքով: Բնական է, որ մենք պետք է փորձեինք որոշակի միասնական ստանդարտներ սահմանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դա է հիմնական պատճառը, որ որոշում է կայացվել մշակել այս շրջանակային օրենքը, որտեղ նախատեսել են թե մարմինների ընդհանուր կարգը՝ ինչպես են նշանակվում ղեկավարները, ինչպես են նշանակվում տեղակալները, նրանց կանոնադրության, հաստիքացուցակի հարցերը: «Շատ կարևոր էր նախատեսել մի կարևոր հանգամանք, որը, իհարկե, բխում է Սահմանադրությունից: Մենք սահմանել ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և բնական է, որ այդ պարագայում այդ մարմինները կարող են ստեղծվել միայն օրենքով: Դա է եղել պատճառը, թե ինչու մենք սպառիչ թվարկել ենք բոլոր այդ մարմինները»,- պարզաբանեց Հարությունյանը:
Նախագծով սահմանվել են կառավարության ենթակա մարմինները, որոնք են Պետական եկամուտների կոմիտեն. Քաղաքաշինության կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն. Վիճակագրական կոմիտեն, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է վարչապետին ենթակա մարմինները, որոնք են՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը:
Օրենքի 6-րդ հոդվածն էլ սահմանում է նախարարություններին ենթակա մարմինների ցանկը, որոնք են Նախարարությանը ենթակա մարմիններն են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիայի ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Սոցիալական ապահովության ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիոն ծառայությունը, Ջրային կոմիտեն, Գիտության կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն, ԶՈՒ գլխավոր շտաբը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, Անտառային կոմիտեն, Լեզվի կոմիտեն:
Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով, որը ներառված է փաթեթում, ամրագրել են կարևոր դրույթ, որը վերաբերվում է տեսչական մարմինների արտաբյուջեներին: «Մենք ամրագրել ենք, որ տեսչական մարմնի կողմից խախտումներ հայտնաբերելու պարագայում տույժ և տուգանքներ կիրառելու դեպքում այդ գումարները չեն կարող ուղղվել արտաբյուջե: Մենք սա սկզբունքային ամրագրել ենք օրենքով, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա որևէ այլ օրենքով նման բան առաջարկել»,- պարզաբանեց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ գումարները գնալու են պետական բյուջե:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ