ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արփինե Հովհաննիսյանը դրական կարծիք հնչեցրեց Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու անդամների վերաբերյալ 02/27/2018 16:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ որեւէ նոր սահմանադրական մարմին ձեւավորելիս անչափ կարեւոր է չունենալ չափազանցված ակնկալիքներ, որպեսզի հետագայում, չարդարացնելու իրականությանը չհամապատասխանելու դեպքում այդ մարմնին դժգոհություններ չներկայացվեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Ազգային ժողովում փետրվարի 27-ին մեկնարկած խորհրդարանական հերթական քառօրյա նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը:
«Չափազանց կարեւոր հարց ենք քննարկում, եւ տրամաբանական են հնչող գնահատականներն ու կարծիքները, դահլիճում տիրող մթնոլորտը: Այն մարմինը, որի անդամների ընտրության հարցն ենք քննարկում, ունի չափազանց կարեւոր առաքելություն՝ դատավորի լիազորությունների դադարեցումից մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելը: Ոչ ոք, այդ թվում՝ իմ պատգամավոր գործընկերները, նրանք, ովքեր ընդհանրապես խոսում են դատական համակարգի մասին, ցավոք, երբեք չեն նշում այն հարցը, թե մենք իրականում հասել ենք այդ համակարգի կայացվածության այն կետին, որին ուզում ենք, կամ դատավորների անկախության այն ուղենշին, որին ձգտում ենք:
Փաստերի հետ պետք է հաշվի նստել, իսկ փաստն այն է, որ մենք ունենք դատավորներ, որոնք օր ու գիշեր անխոնջ աշխատում են դատական համակարգի պատիվը բարձր պահելու համար, բայց նաեւ կան դատական համակարգի այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր այդ պատվաբեր առաքելությունը այդքան էլ լավ չեն իրականացնում»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ Արդարադատության խորհուրդը, որը Դատական խորհրդի իրավանախորդն է, իր կազմավորման հիմքերով չէր կարող ապահովել դատական համակարգի անկախությունը, քանի որ ինքնին այն անկախ չէր: Եվ քանի մենք ունենք այնպիսի դատավորներ, որոնք կարող են խնդրահարույց լինել իրավական, կոռուպցիոն եւ այլ հարցերով, բնականաբար, Արդարադատության խորհուրդը նախկինում պետք է ունենար խնդիրներ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դատական համակարգի բարեփոխման առումով Դատական բարձրագույն խորհուրդը ունի հստակ առաքելությունը:
Անդրադառնալով խորհրդի անդաﬓերի թեկնածուներին՝ Արփինե Հովհաննիսյանն իր դրական կարծիքը հայտնեց բոլորի մասին:
«Ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ, բայց կարող եմ կարծիքս ասել: Գագիկ Հարությունյանը պետականաշինության ակունքներում կանգնած անձանցից է, ում հետ հնարավորություն եմ ունեցել շփվելու, եւ ինձ զարմացրել է հարցը մշտապես խորքային կերպով դիտարկելու նրա ունակությունը: Գեւորգ Դանիելյանի հետ կարճ ժամանակ եմ աշխատել, նա նաեւ ինձ դասավանդել է: Նրա հանրային ընկալման եւ պրոֆեսիոնալիզմի եւ պարկեշտության մասին կարելի է երկար խոսել: Իմ գիտական գործունեության ընկերներ Լիպարիտ Մելիքջանյանը եւ Սերգեյ Մեղրյանը… Ամեն օր իրավաբանական ֆակուլտետ աշխատանքի գնալիս ես այս մարդկանց հետ եմ առնչվում, փոխանակում գիտական մտքեր: Նրանք իրական գիտնականներ են, ովքեր իրենց գործը լավ գիտեն եւ գիտեն՝ ուր են գնում: Հայկ Հովհաննիսյանը եւս մասնագիտական բարձր ունակություններ ունեցող անձ է, ով պահպանում է քաղաքական չեզոքություն, ինչը այդ մարմնի համար չափազանց կարեւոր է»,-եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը