Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են»

Երբևիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ. Բակո Սահակյան 02/13/2018   14:35  |  ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Նախագահի պաշտոնական կայքից:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ:
1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Իր կամքին հակառակ գտնվելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտված էր հայաթափման եւ կործանման: Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջեւանը, Ադրբեջանին բռնակցված պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիվ ազգային փոխրամասնություններ այդ երկրում ենթարկվեցին բռնաձուլման եւ վերացան պատմական ասպարեզից:

Մենք այլընտրանք չունեինք եւ երբեւիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Չնայած այդ ամենին՝ Արցախյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության եւ ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսեւորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր հայեր բռնատեղահանվեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ոչնչացվեց հայ մշակույթի նյութական եւ ոչ նյութական հարուստ ժառանգությունը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:
Անմարդկային այս քաղաքականությունը Ադրբեջանը շարունակում է նաեւ այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի եւ Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, եւ թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:
Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը եւ հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը:

Պաշտպանության բանակը եւ հայոց զինված ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Հավե՜րժ փառք մեր հերոսական եւ ազատարար բանակին:

Պետությունը այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաեւ անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան եւ շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով եւ պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման:

Մեր բոլոր կորուստները չսպիացող վերքեր են եւ միշտ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ:

1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, եւ մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան:

Մենք շարունակելու ենք կերտել եւ կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, եւ բոլորիս պարտքն է առավելագույնը անել նրա շարունակական զարգացման ու զորացման համար:

Վերջին երեք տասնամյակներում Արցախը անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդը արդյունավետորեն իրականացրել է իր առջեւ դրված ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետեւանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը եւ թեւակոխել կայուն զարգացման փուլ:

Ներկա դրությամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հետեւողականորեն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մեջ է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրը օրեցօր ճանաչելի է դառնում աշխարհին եւ բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միավորումների հետ:
Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները առանց Հայաստանի Հանրապետության գործուն եւ անմիջական մասնակցության:

Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք եւ կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ:

Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը եւ ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]