Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Քննիչ Զադոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կփոխվի՞ 02/02/2018   23:54  |  Դատական ռեպորտաժներ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի պաշտպանը միջնորդեց Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը և ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց կամ կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափ սահմանելով 1 մլն դրամ կամ այն գումարը, որը կսահմանի դատարանը:

Միջնորդության վերաբերյալ կողմերը կարծիքներ կհայտնեն հաջորդ դատական նիստում, այսօր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված նիստը հետաձգվեց:

Իսկ մինչ այդ ավագ քննիչ Զադոյանի պաշտպանները ներկայացրեցին այլ միջնորդություններ, մասնավորապես, սույն քրեական գործին կցել քննիչ Զադոյանի վարույթում եղած Սոս Գասպարյանի վերաբերյալ գործից պատճենահանված եւ  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին հասցեագրված, ինչպես նաև ՀՀ ոստիկանության էրեբունի բաժնի պետին հասցեագրված գրությունների լուսապատճենները:

Մեղադրողը ներկայացված փաստաթղթերը քրեական գործին կցելու առարկությամբ հանդես չեկավ, սակայն նշեց, որ փաստաթղթերի վերաբերյալ հետագայում հայտարարությամբ հանդես կգա:

Միջնորդությունը բավարարվեց, փաստաթղթերի պատճենները կկցվեն գործին և դատարանը դրանց կանդրադառնա փաստաթղթերի հետազոտման փուլում:

Զադոյանի մյուս պաշտպան Ամիրխանյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն:

Գործով հարցաքննվել է էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, վերջինս Զադոյանի գործով հարցաքննվել է որպես վկա, առերես հարցաքննվել  ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի և Հովհաննես Գասպարյանի հետ, որից հետո որպես մեղադրյալ է ներգրավվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Զադոյանի գործով Բունիաթ Եղիազարյանը դատակոչի ցուցակում ընդգրկված չէ այն դեպքում, երբ նա բազմիցս հարցաքննվել է և հանդիսացել  Զադոյանի անմիջական ղեկավարը, նրա ցուցմունքներով հերքվել են Բաբկեն Գասպարյանի պնդումներն այն մասին, թե  Զադոյանը գնացել և Բունիաթ Եղիազարյանին կանչել է իր աշխատասենյակ, և ոչ միայն դա:

Վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն միտումնավոր նրան դատակոչի ցուցակում չի ընդգրկել, այլև մեղադրական եզրակացության մեջ չի անդրադարձել նրա ցուցմունքներին:

Ըստ պաշտպանի՝ Բունիաթ Եղիազարյանին դատարանում չհարցաքննելու պարագայում խախտվելու է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված իրավունքը:

Պաշտպանը միջնորդեց՝ գործով դատակոչի ցուցակում ընդգրկել նախաքննության ընթացքում հարցաքննված Բունիաթ Եղիազարյանին:

Միքայել Զադոյանի մյուս պաշտպան Հրանտ Անանյան էլ իր հերթին նշեց, որ Եղիազարյանի անունը նշված է Զադոյանի նախաքննական մեղադրանքի մեջ որպես խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստացած անձ:

Բացի այդ՝ ըստ պաշտպանի՝ մեղադրական եզրակացությունը կազմված է օրենքի խախտմամբ, եզրակացության մեջ պետք է ընդգրկված լինեն մեղադրյալին ի պաշտպանության բերված ապացույցները:

Ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Գայանե Գալոյանի պաշտպան Հոբոսյանը ևս միացավ միջնորդությանը՝ կարեւորելով դատարանում  Բունիաթ եղիազարյանի հարցաքննությունը:

Սակայն մեղադրողն այլ կարծիք ուներ՝ գտավ, որ հարկ է միջնորդությունը հետաձգել:

Դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, բավարարեց միջնորդությունը՝ գտնելով, որ Բունիաթ Եղիազարյանի առնչությունը սույն գործին ակնհայտ է և նրա ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ դատարանի համար:

Հաջորդ միջնորդությամբ էլ պաշտպանական կողմը դատարանին խնդրեց գործին կցել ենթադրյալ դեպքի ժամանակ Զադոյանի վարույթում եղած գործերի ծանրաբեռնվածության վերաբերյալ փաստաթուղթը:

Պաշտպանական կողմի հարցմանն ի պատասխան էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի պետ Գոյունյանը հայտնել էր, որ 2017թ. հունիս 19-ի դրությամբ Զադոյանի վարույթում քննվել են 16 քրեական գործ:

Այդ գործերից մեկով Զադոյանը հեռախոսազրույց է ունեցել փաստաբան Գալոյանի հետ և նրան ասել, որ հնարավորինս շուտ ներկայանա քննչական բաժին՝ քննչական գործողություն կատարելու նպատակով, քանի որ ծանրաբեռնված է իր վարույթում ունեցած գործերով: Ըստ պաշտպանի՝ այս հանգամանքը անտեսվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Ըստ մեղադրող Արա Մնացականյանի՝ ներկայացվող փաստաթուղթը որևէ կերպ վերաբերելի չէ քննվող գործին և առարկեց միջնորդությանը, ինչին ի պատասխան պաշտպան Անանյանն ասաց՝ մեղադրողի հայտարարությունը վերաբերելի չէր իրենց միջնորդությանը:

Դատարանը գտավ, որ գործին փաստաթղթի վերաբերելիության վերաբերյալ այս պահին դատողություններ անելը վաղաժամ է: Բավարարելով միջնորդությունը՝ դատարանը փաստաթղթերը կցեց գործին:

Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր Զադոյանի ողջ գույքի վրա դրված կալանքին, պաշտպանական կողմը միջնորդեց ազատել Զադոյանի գույքերի վրա դրված կալանքը՝ պահպանելով միայն մեկինը:

Պաշտպանական կողմը գնահատման է ներկայացել Զադոյանի գույքերից մեկը, մասնավորապես ավտոմեքենան, որի շուկայական արժեքը կազմում է 1 մլն 350 000 դրամ: Ըստ պաշտպան Անանյանի՝ սա արդեն իսկ բավարար է բռնագրավումը ապահովելու համար, ուստիև միջնորդեց գույքի մի մասն ազատել կալանքից, միևնույն ժամանակ դատարանի դեպոզիտ հաշվին 101 000 ՀՀ դրամ վճարելուց հետո:

Պաշտպան Ամիրխանյանի խոսքով՝ գույքի բռնագրավումը չի կարող գերազանցել 3000 դոլարը, հանցագործության առարկան 3000 դոլար է, բայց վարույթն իրականացնող մարմնի կողմից 300 000 դոլարի չափով կալանք է դրվել:

Այս միջնորդության վերաբերյալ էլ մեղադրողը կարծիք հայտնեց, որ դատաքննության ընթացքում հնարավոր է ի հայտ գան դատական ծախսեր և միջնորդեց մերժել:

Դատարանը պաշտպանական կողմից պահանջեց, որպեսզի այդ գույքի գնահատման վերաբերյալ կազմակերպության լիցենզիան տրամադրվի: Միևնույն ժամանակ նաև նշեց՝ չի բացառվում, որ այդ ավտոմեքենայի արժեքը շուկայում իջնի: Միջնորդության լուծումն այս փուլում հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]