ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արփինե Հովհաննիսյանի համար ընդունելի են փաստաբանների նկատմամբ սանկցիաների առնչությամբ թե դեմ և թե կողմ դիրքորոշումները 01/31/2018 11:51 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված` դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման հետ կապված թե դեմ և թե կողմ արտահայտվողների դիրքորոշումները առանձին դեպքերում ընդունելի են: Այստեղ չափազանց կարևոր է հավասարակշռված կարգավորումներ գտնելը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:
-Տիկին Հովհաննիսյան, փաստաբանների պալատի խորհրդի անդամները իրենց մտահոգություններն են հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված` դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման առնչությամբ: Արդյոք բացակայում է փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագիծը տուգանքի միջոցով զսպելու անհրաժեշտությունը:
-Հարցին միանշանակ պատասխան տալը, թերևս, դժվար կլինի, որովհետև ինձ համար առանձին դեպքերում ընդունելի են թե դեմ և թե կողմ արտահայտվողների դիրքորոշումները, դրանց հիմքում դրվող փաստարկները։ Այստեղ չափազանց կարևոր է հավասարակշռված կարգավորումներ գտնելը։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ է հետապնդում փաստաբանի կամ առհասարակ դատավարության մասնակցի կամ դատարանի դահլիճում ներկա այլ անձի նկատմամբ սանկցիայի կիրառումը։
Հենց նախագծում նախատեսվել է, որ դատական սանկցիաները կոչված են ապահովելու դատական իշխանության բարձր հեղինակությունը, ինչպես նաև դատական նիստի և դատարանի գործունեության բնականոն ընթացքը։ Ի սկզբանե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նպատակներից է եղել դատավորների ներքին և արտաքին անկախության ապահովումը։
Այս երաշխիքը ինքնանպատակ չէ, այլ նպատակ ունի ապահովելու արդարադատության անխաթար իրականացումը անկախ և անաչառ դատարանի կողմից։ Ավելին, պետք է նշեմ, որ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի կիրառումը ընդունված պրակտիկա է ինչպես ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, այնպես էլ մի շարք եվրոպական երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Էստոնիան, Լիտվան և այլն։ Սակայն մյուս կողմից այս իրավաչափ նպատակի իրացմանն ուղղված կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ բացառեն փաստաբանի անկախության հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները։
-Փաստաբանները նաև նշում են, որ ոչ բարեխիղճ դատավորը կարող է կաշկանդել փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը և անկախությունը, քանի որ դատարանի կողմից դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը: Այս առումով ի՞նչ կարող եք ասել:
-Նախ, ոչ բարեխիղճ դատավորի նկատմամբ ևս զսպող մեխանիզմներ կան. խոսքն առաջին հերթին վերաբերում է կարգապահական պատասխանատվության ինստիտուտին։ Ինչ վերաբերում է նրան, որ սանկցիա կիրառելու մասին որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը, այս առումով ինչ-որ չափով կարող եմ կիսել առկա մտահոգությունները և գտնում եմ, որ այս հարցը դեռևս պետք է քննարկման առարկա դարձնել, քանի որ կարգավորումներից յուրաքանչյուրը ունի թե դրական և թե բացասական կողմեր Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի Վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում փաստաբանները նախազգուշական բողոքի ակցիա են կազմակերպել իրենց մտահոգությունը հայտնելով դատարանի կողմից փաստաբանին տուգանելու իրավակարգավորման առնչությամբ:
Հունվարի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, կարևորելով փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում, հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը կներկայացնի հանձնաժողովի մյուս անդամներին և քննարկման առարկա կդարձնի:
Հունվարի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու նպատակով օրակարգի մեջ է ընդգրկել «ՀՀ դատական օրենսգրքի» նախագիծը:
Նույն օրը, ՀՀ փաստաբանների պալատում քննարկվելու է ՀՀ դատական օրենսգրքի»նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ փաստաբանների հետագա գործողությունների պլանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն