Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   13:01 Հրատապ. փակ է Իրանի հետ միջպետական ճանապարհի Գորիսի հատվածը 05/10/2024   12:57 Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու եւ իշխանությունների կողմից իրեն մեկուսացնելու հավանականության մասին (տեսանյութ) 05/10/2024   12:44 Մեր կողքին է վերջին շրջանի միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը․ Բագրատ Սրբազան 05/10/2024   12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան 05/10/2024   12:35 Ագրարային, Պոլիտեխնիկական համալսարանների և Կոնսերվատորիայի ուսանողները միացան Բագրատ Սրբազանի երթին 05/10/2024   12:31 Բագրատ սրբազանը ուսանողներին հորդորեց պատուհաններից նայելու փոխարեն միանալ իրենց (տեսանյութ) 05/10/2024   12:29 Վարչապետի թեկնածուն պետք է Բագրատ Սրբազանը լինի. Օսկանյան 05/10/2024   12:23 Ազգային ճակատը ԵՊԲՀ ուսանողներից ահազանգեր է ստացել 05/10/2024   12:18 Երիտասարդները Սուքիասյաններին պատկանող Հայէկոնոմբանկի աշխատողներին կոչ են արել դիմել գործադուլի 05/10/2024   12:13 Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 05/10/2024   12:10 Հակակոռուպցիոն դատարանը փոփոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց 05/10/2024   12:09 Նոր հաջողությունները միայն համազգային համերաշխությամբ ու Տիրոջ օրհնությամբ կարող են կերտվել. Ծառուկյան 05/10/2024   12:07 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը ԵՊՀ սև շենքի մոտ է 05/10/2024   12:01 Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ Թամամյան 05/10/2024   11:53 Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն Հայրենիքի» շարժմանը 05/10/2024   11:48 Դիլիջանում ուսանողները դասադուլ են հայտարարել 05/10/2024   11:43 Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներով. ռուս փորձագետ 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   11:29 ԱԺ ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ Տիգրան Աբրահամյանը մանրամասներ է հայտնում Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից 05/10/2024   11:24 «Նոր հասկացա՝ ՔՊ նշանակում է ք-ից պրծնել...». Դավիթ Ամալյան 05/10/2024   11:22 Մեր օրակարգը տարբեր էր, երեկ ժողովուրդը ստիպեց, որ իրենց ուղերձը ձևակերպվի մեր կողմից. Բագրատ Սրբազան 05/10/2024   11:19 Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները երթով շարժվեցին ԵՊՀ 05/10/2024   11:15 Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ. ԻՔՄ 05/10/2024   10:56 Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրվա գործողությունների գրաֆիկը. շարժվում են ԵՊՀ (տեսանյութ) 05/10/2024   10:48 Առավոտյան սուրճը՝ Հանրապետության հրապարակում. ապահովել է «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   10:29 Խաղաղ ակցիաներ՝ բուհերում 05/10/2024   10:26 Բագրատ Սրբազանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից 05/10/2024   08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան 05/10/2024   08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» 05/10/2024   07:55 Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին ․ Մելիքյան 05/10/2024   07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/10/2024   07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյան. Ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ հազարավոր հայ զինվորներ վերադառնան տուն, ընտանիք կազմեն 01/27/2018   14:33  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Այս  մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով:

Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել թվով քսաներկու այդ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով: 

Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ

Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ: Բարի ավանդույթի համաձայն՝ այս անգամ ևս հավաքվել ենք առաջնորդարանի կամարների ներքո, որպեսզի մեր աղոթքը հղենք առ Աստված՝ աղաչելով, որպեսզի նա պահի, պահպանի հայոց բանակը, հայ զինվորին ու սպաներին, որպեսզի միշտ խաղաղությամբ պահի մեր սուրբ նահատակների հոգիները: Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների բարեխոսն էր, իսկ բարեխոս լինել՝ նշանակում է լինել ընտանիք կազմելու օժանդակող: Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ: Սուրբ Սարգիսը անձնուրաց զորավար էր, և բազում սերունդներ դաստիարակվել ու պահել են մեր հայրենիքը նրա օգնությամբ, նրա օժանդակությամբ, և նա միշտ օգնության է հասել շատ-շատերին իրենց դժվարությունների ժամանակ:

Ուզում եմ, որ դուք մշտապես գիտակցեք, որ մեր ժողովրդի հավերժության ճանապարհի ահա՛ այս հատվածում ձեզ է բախտ վիճակվել պաշտպանելու մեր սահմանները: Իրոք, դա բախտավորություն է, մեծ պատիվ է: Եվ ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ՝ հազարավոր հայ զինվորների, ովքեր պատվով են կատարում իրենց պարտքը: Իհարկե, ես ծանոթացել եմ ձեր անձնական գործերին, գիտեմ, որ գերազանց ծառայողներ եք, ունեք պատվոգրեր, ունեք խրախուսանքներ, տեսնում եմ քաջարի մարտիկի ձեր կրծքանշանները: Ձեզ ուզում եմ բարի ծառայություն մաղթել: Ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ հազարավոր հայ զինվորներ վերադառնան տուն, ընտանիք կազմեն, որովհետև, իրոք, դուք արժանի եք և՛ լավ կյանքի, և՛ հարգանքի:

Տեսնում եք, որ գնալով մեր պետությունը ոչ միայն կարիքն ունի ձեր ծառայության, այլ նաև կանգնում է ձեր կողքին: Ձեզնից յուրաքանչյուրը ծառայությունից հետո հնարավորություն է ունենալու կրթություն ստանալու, մասնագիտություն սովորելու, և այս ամբողջ ճանապարհին պետությունը, պաշտպանության նախարարությունը ձեր կողքին է լինելու: Դուք եք, որ հինգ տարի, տասը տարի, տասնհինգ, քսան տարի հետո հայ զինվորին, հայ երիտասարդին պետք է ասեք, որ նրանց պարտականությունն է հայրենիք պաշտպանելը, մեր բոլորիս պարտականությունն է նրանց կողքին կանգնելը: Սա է իմ պատգամը ձեզ:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ այսպիսի զավակներ դաստիարակելու համար: Շատ լավ հասկանում եմ, թե ինչպիսի դժվարություններով դուք պահել, պահպանել, մեծացրել եք այս տղաներին, հազարավոր տղաների և մի կողմից հպարտությամբ, մյուս կողմից սրտի թրթիռով եք ուղարկել հայկական բանակ: Հայ կնոջ, հայ մոր պատմական առաքելությունն է սա եղել, հակառակ պարագայում՝ մենք կմնայինք պատմության ճանապարհներին, այնպես ինչպես մնացել են բազում ժողովուրդներ: Եվ թող ձեզ մեր հասարակության երախտագիտությունը միշտ ուղեկցի: Ձեզ խնդրում եմ մի լսեք տարբեր ասեկոսեներ:

Մեզնից յուրաքանչյուրն իր վարքագիծը պետք է կառուցի ոչ թե նայելով կողքինին, այլ իր մտածելակերպով, իր բարոյական կերպարին համապատասխան: Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր քաջարի զավակներն ունենան համապատասխան միջոցներ հայրենիքը պաշտպանելու, պաշտպանելու մեր սահմանները, պաշտպանելու մեր ընտանիքները, պաշտպանելու մեր պատիվը: Եվ համոզված եղեք գալու է ժամանակ, երբ դարձյալ կարիք է լինելու հայրենիքի պաշտպանի, բայց իրավիճակը բոլորովին այլ է լինելու: Այն ժամանակ բոլորիս հպարտության աստիճանը լինելու է այնպիսին, որ հնարավորություն է տալու մեզ երջանիկ զգալ: Եվ ինչպես միշտ, սիրելի՛ զինվորներ, դուք կստանաք տասնօրյա արձակուրդ, որպեսզի շփվեք ձեր ծնողների, ձեր հարազատների, ինչո՞ւ չէ՝ ձեր սիրած աղջիկների հետ: Նոր ուժ, եռանդ կուտակեք, որպեսզի է՛լ ավելի լավ կարողանաք կատարել ձեր պարտականությունները:

Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում: Միշտ հիշեք՝ ամենալավ զինվորը այն զինվորն է, ով ամբողջովին կատարում է իր պարտականություններն ու վերադառնում է քաղաքացիական կյանք:
Շնորհակալ եմ բոլորիդ: 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]