ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆուտբոլն ավելին է, քան խաղ. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ֆուտբոլի խնդիրներին 01/24/2018 15:30 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը վեհաժողովում ելույթ է ունեցել ֆուտբոլի խնդիրների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քաղաքական խմբի անունից:
«Թեման իսկապես արդիական է։ Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆուտբոլում շրջանառվող ֆինանսական միջոցների չափը յուրաքանչյուր տարի աճում է` շնորհիվ ֆուտբոլի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության: Ավելին, հսկայական ֆինանսական միջոցների տիրապետող նոր գործարարներն ու կազմակերպությունները ներդրումներ են կատարում համաշխարհային ֆուտբոլում՝ նպատակ ունենալով մեծացնել սեփական եկամուտները իրենց համար նոր շուկայում»,- ասել է Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ֆուտբոլն ավելին է, քան խաղ և ժամանցի կազմակերպման տարբերակ, այն հեռանկարային գործարարական ուղղություն է, ինչի մասին են վկայում հեռարձակումների ծավալների մեծացումը (արդյունքում մեծանում են հեռարձակումների լիցենզիաների վաճառքից մարզական ֆեդերացիաների, լիգաների և ակումբների եկամուտները), տարբեր մարզական միջոցառումներին մասնակցության և մրցակցության աճը ակումբների, հատկապես մեծ ակումբների միջև, ակումբների մարզաշապիկների և խորհրդանիշների վաճառքի ծավալների աճը:
«Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Համաշխարհային ֆուտբոլի կոմերցիալիզացումը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ տրանսֆերային շուկայի և ֆուտբոլային աստղերի տրանսֆերային արժեքների վրա: Առաջին հայացքից կարող է թվալ, որ որևէ բացասական երևույթ չկա նրանում, որ համաշխարհային տնտեսության մեջ ձևավորվել և զարգանում է նոր բիզնես ուղղություն: Սակայն ֆուտբոլի կոմերցիալիզացիան ահռելի ֆինանսական անդունդ է ստեղծում մեծ և փոքր ակումբների միջև: Բավական է նշել միայն, որ մեծ ակումբը կարող է իրեն թույլ տալ 100 և ավելի մլն եվրո վճարել ընդամենը 1 ֆուտբոլիստի ձեռքբերման համար այն դեպքում, երբ փոքր ակումբները թիմի կազմն ամբողջ տարվա կտրվածքով թարմացնելու համար չեն կարող նախատեսել անգամ մեծ ակումբների տրանսֆերտային բյուջեի 5 տոկոսը»,- հավելել է Արփինե Հովհաննիսյանը:
Պատգամավորը նշել է, որ փոքր գումարներով հնարավոր չէ ձեռք բերել հանրաճանաչ ֆուտբոլիստների, և փոքր ակումբները ստիպված են բավարարվել միջին մակարդակի կազմերով: Նրա խոսքով` մինչև վերջերս փոքր ակումբները հնարավորություն ունեին օգտվելու տարբեր կառուցակարգերից, ինչպիսիք են ֆուտբոլիստների նկատմամբ համատեղ իրավունքները, խաղացողների վարձակալությունը, մեծ ակումբների երիտասարդական թիմերի խաղացողների ներգրավումը հիմնական թիմ և այլն։
«Այս միջոցները ոչ միայն օգտակար են փոքր ակումբների համար, այլ նպաստում են ֆուտբոլիստների զբաղվածության ապահովմանը, քանի որ վերջիններս հնարավորություն են ստանում խաղալ փոքր ակումբներում և ավելի հմտանալ, ինչը հանգեցնում է նրանց տրանսֆերտային արժեքի բարձրացմանը։ Արդյունքում այս խաղացողները կարողանում են խաղալ մեծ ակումբներում, իսկ փոքր ակումբները շարունակում են իրենց գործունեությունը: Այդուհանդերձ, վերոհիշյալ իտալական մոդելը չեղարկվել է, որը բացասաբար է անդրադարձել փոքր ակումբների վրա։ Մյուս բացասական ազդեցությունը փոքր և միջին ակումբների համար ֆինանսական FAIR PLAY-ի նոր կանոնակարգի ընդունումն էր»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ պետք է նկատի ունենալ, որ ֆուտբոլային բիզնեսն ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ ջանքեր են գործադրվում դեռևս 1880-1990-ական թվականներից և այս ընթացքում ոլորտի թափանցիկության ապահովման ուղղությամբ ձեռնարկված ոչ բոլոր միջոցներն են հաշվի առել փոքր և մեծ ակումբների, բարձրակարգ և ավելի ցածր խաղամակարդակ ունեցող խաղացողների միջև առկա տարբերությունները և նրանց հնարավորությունների հավասարակշռման տարբերակները: Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է ուշադրություն դարձնել տրանսֆերտային համակարգին` այն դարձնելով առավել թափանցիկ և հաշվի առնելով փոքր ակումբների և ավելի ցածր խաղամակարդակ ունեցող խաղացողների շահերը։
«Այլ կերպ` եթե մենք սահմանափակում ենք որոշ հնարավորություններ, մենք պետք է մտածենք փոքր ակումբներին այլընտրանքներ առաջարկելու մասին։ Հակառակ պարագայում մենք կունենանք այնպիսի իրավիճակ, երբ մեծ ակումբները մոնոպոլիզացնում են շուկան` դուրս մղելով փոքր ակումբներին մրցակցությունից, ինչն իր հերթին բացասական ազդեցություն կունենա նոր և միջին խաղամակարդակ ունեցող խաղացողների վրա` զրկելով վերջիններիս աշխատանքից»,- եզրափակել է Հովհաննիսյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ