Թեմաներ
Երկուշաբթի 05 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2024   23:05 Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/26/2024   22:59 Ազատ գյուղում մեր 15 զինվորները՝ մոխրացած, դուք Իջևանում խրախճանք էիք անում, Եռաբլուրում քաշքշում էիք զոհվածի ծնողին.Բագրատ Սրբազանը` իր նկատմամբ մեղադրանքներին 05/26/2024   22:48 Ինձնից սկսած բոլորը պետք է լինեն փողոցում . առավոտյան 08:00-ից անհնազանդության ակցիաներ կիրականացվեն 05/26/2024   22:21 Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել 05/26/2024   21:59 Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում 05/26/2024   21:55 Ավագ Ավագյանը ճանաչված այգեգործական բրիգադի բրիգադիր էր. Ոսկան Սարգսյան 05/26/2024   21:49 Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ.փաստաբան 05/26/2024   21:34 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով 05/26/2024   21:30 Եթե Փաշինյանը դեռ ասելիք ունի, կգա, ձևը կգտնի մեզ հետ հանդիպելու, եթե ոչ, ապա ստիպված կլինի հանդիպել մեզ հետ. Սրբազան 05/26/2024   21:28 Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին.ԻՔՄ-ն հրապարակել է իր թվերը 05/26/2024   21:19 Բագրատ Սրբազանը զգուշացրերց` ոստիկանության մեքենաների անիվները ծակելու հետ իրենք առչություն չունեն. նրանք կամ ներդրված սադրիչներ են կամ իրենց ստեղծած խմբերը (տեսանյութ) 05/26/2024   21:02 Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով 05/26/2024   20:57 19:30 դրությամբ աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ 05/26/2024   20:45 Մենք մնալու ենք այստեղ. Կա մեկ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանի գնալու ճանապարհն է. Բագրատ Սրբազան 05/26/2024   20:26 Նիկոլ Փաշինյան, Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման. Բագրատ Սրբազանը` Փաշինյանին 05/26/2024   20:08 Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը 05/26/2024   19:59 ՌԴ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ պատուհասած աղետի կապակցությամբ 05/26/2024   19:53 Փրկարարները խաղատնից հեռացրել են մոտ 15 տ ջուր 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/26/2024   19:25 Ոստիկանները պաշարել են դեպի Պռոշյան գնացող ճանապարհը 05/26/2024   19:22 Գնել Սանոսյանը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները 05/26/2024   19:17 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել Ալավերդու ԲԿ 05/26/2024   19:10 Երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի՝ քան սադրելը. Տարոն Չախոյան 05/26/2024   19:01 ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում ՀՀ-ին և հայ ժողովրդին՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի կապակցությամբ 05/26/2024   18:53 ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով 05/26/2024   18:48 Ծանր պատասխանատվություն է դա. Բագրատ Սրբազանը` վարչապետի թեկնածու լինելու մասին 05/26/2024   18:43 Կառավարության ամառանոցը պաշտպանված է այս րոպեներին ավելի լավ, քան Հայաստանի որևէ սահման. Գեղամյան 05/26/2024   18:28 Աղետի հետեւանքով, նախնական տվյալներով, կա երկու զոհ 05/26/2024   18:13 Վաղ առավոտից կսկսվեն անհնազանդության ակցիաները 05/26/2024   17:57 Այս հրապարակից գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց` Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով. Սրբազան 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   17:36 Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է 05/26/2024   17:35 Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ 05/26/2024   17:26 Բագրատ Սրբազանը հայտարարեց շարժման երրորդ ու վճռական փուլի մասին 05/26/2024   17:17 Ինչո՞ւ որևէ զգուշացում չի տրվել բնակչությանը, ինչո՞ւ չի կազմակերպվել մարդկանց տարհանումն առավել վտանգավոր գոտիներից . Վրթանեսյան 05/26/2024   17:06 Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով 05/26/2024   16:55 Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին տարերային աղետի զոհի (զոհերի) հիշատակը 05/26/2024   16:46 Այնքան են տապալել ամեն ինչ, որ միանշանակ է` բանակցողը պետք է փոխվի. Օսկանյան 05/26/2024   16:43 Փաշինյանի ուղերձը գուժում է Ադրբեջանի ավելի ծանր պահանջների մասին, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով. պատմաբան 05/26/2024   16:41 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է` ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/26/2024   16:31 Այդ մադրիկ վախեցած են, որովհետև հայրենազրկել են մեզ. Դանիելյան 05/26/2024   16:14 Երևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 05/26/2024   16:09 Մատենադարանի մոտից երիտասարդները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ 05/26/2024   15:56 Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ հանրահավաքին ընդառաջ 05/26/2024   15:44 Հանրավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունից 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/26/2024   15:28 Հենց նման դեպքերում, երբ ճանապարհը փլուզված է Սանավիացիայի ուղղաթիռները անփոխարինելի են. Սարգսյան 05/26/2024   15:19 Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել. Ավինյան 05/26/2024   15:12 Աղետների դեմ պայքարում երկրին աղետներ բերող իշխանությունների վրա հույս դնելը, իհարկե անմտություն է. Թանդիլյան 05/26/2024   14:53 Փաշինյանն աղետի գոտում է
05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/26/2024   10:09 Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, Գետն ընկած ավտոմեքենաներ՝ արգելափակված քաղաքացիներով 05/26/2024   08:45 Ալավերդիում աղետ է. հորդառատ անձրևից վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան, քանդել ճանապարհներ 05/26/2024   10:29 Ալավերդի բնակավայրը ջրածածկված է. իրավիճակը առավոտվա ժամը 8-ի դրությամբ (լուսանկարներ) 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   22:21 Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել 05/26/2024   21:28 Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին.ԻՔՄ-ն հրապարակել է իր թվերը 05/26/2024   09:03 Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է. վարարել է նաեւ Ձորագետը ու քանդել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէին առել ոչ ՌԴ-ն, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/26/2024   12:14 Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ. Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի 05/26/2024   11:23 Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է. Սարգսյան 05/25/2024   16:01 Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/26/2024   13:47 Չի բացառվում ամբարտակի փլուզւոմ, ինչը կոչնչացնի մնացած ամբողջը, ինչ որ մնում է դեռ հեղեղից. Պապինյան 05/25/2024   12:44 Բաղանիսում Փաշինյանը հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)

Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն խուսափեցինք թշնամանքից. ՀՀ Նախագահ 01/01/2018   00:13  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահն իր ամանորյա ուղերձում։

Ուղերձն ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում:

Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն: Բարեկամության և հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը:

2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե՛ր ձեռքբերումներն են: Եվ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը:

Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք, և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները:

Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր և կայացած պետական-հասարակական կառույցներով:

Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում:
Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն: Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար:

Եվս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը: Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները: 

Եկեք միասին բաժակ բարձրացնենք և խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն և ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին: Եվ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է: Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 31/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահն այցելել է սահմանամերձ Պառավարաքար
10:02 31/12/2017  |  ԼՐԱՀՈՍՇնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
09:58 31/12/2017  |  ԼՐԱՀՈՍԲանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորին: Վիգեն Սարգսյան
17:11 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է կյանքում, այլ՝ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ
17:04 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր. Վարչապետի շնորհավորական ուղերձը
15:12 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱնընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. Ոստիկանապետը շնորհավորում է
14:53 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱմանորն այն եզակի տոնն է, երբ շատերն անկեղծորեն հավատում են հրաշքի
14:46 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄենք կարող ենք հարթել հակամարտությունները, հաղթահարել ատելությունն ու պաշտպանել ընդհանուր արժեքները. Անտոնիու Գուտերեշ
14:19 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս
13:19 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր զինվոր և սպա լավ է հասկանում իր առաքելությունը, գիտակցում է, որ իրեն է վստահված հայրենիքը

Արխիվ

[]