ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը հավանություն տվեց ամանորյա տոնական օրերի կրճատման նախագծին 12/14/2017 11:58 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:
Նախագծին դեմ հանդես եկողներ չեղան և որոշումն ընդունվեց միաձայն: «Սա նշանակում է, որ այս Նոր տարին կանցկացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի տոնական օրերն ավելի քիչ են լինելու» -,«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
Ըստ հիմնավորման, թե աշխարհի որ երկրում քանի օր է հատկացվում տոն օրերին: Համեմատության համար նշում են, որ աշխարհի աﬔնազարգացած երկրներից մեկում` ԱՄՆ-ում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները.
ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր:
Հնդկաստանում 12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) և Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։
Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն