ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեզվաբան Մեյթիխանյանը որոշել է՝ սկեսուրին այլևս դատարան չի բերելու ցուցմունք տալու 12/07/2017 16:47 | Դատական ռեպորտաժներ
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել տուժող Էմմա Աբրահամյանը:
Տուժողի իրավահաջորդը՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, հայտարարեց, թե իր սկեսուրն այլևս դատարան չի ներկայանալու, իսկ նախորդ նիստերին սկեսուրին բերել է դատարան, որպեսզի ամբաստանյալների հարազատները, բարեկամները համոզվեն իրենց մեղավորության մեջ. «Ես մի մեծ կորուստ ունեցել եմ և այլևս երկրորդը չեմ ցանկանում ունենալ»,- հայտարարեց Մեյթիխանյանը:
Հիշեցնենք, որ նախորդ՝ հոկտեմբերի 31-ին կայացած դատական նիստում՝ Աբրահամյանի հարցաքննության ժամանակ, նրա ինքնազգացողությունը վատացավ, և դատարան շտապօգնություն հրավիրվեց:
Այսօր Ինեսսա Պետրոսյանը դատարանին տրամադրեց «Էրեբունի» ԲԿ-ի կողմից տրված տեղեկանք, ըստ որի՝ Էմմա Աբրահամյանն ստացել է ստացիոնար բուժում անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում՝ 31.10.2017թ. մինչև 03.11.2017թ:
Հիվանդի մոտ ախտորոշվել է ՍԻՀ անկայուն ստենոկարդիա, նախասրտերի ֆիբրիլյացիայի պարոքսիզմ, զարկերակային հիպերտենզիա, հիպերտոնիկ կրիզ, ցերեբրյալ աթերոսկլերոզ, խրոնիկական բրոնխիտ, քարային խոլեցեստիտ և այլ հիվանդություններ:
Ընդ որում՝ ԲԿ-ի համապատասխան գրության մեջ նշվում էր նաև, որ հիվանդի մոտ վերը նշված պաթոլոգիաների առկայությունը հաշվի առնելով՝ խորհուրդ չի տրվում նրան ներկայանալ դատարան՝ ցուցմունքներ տալու:
Այս ամենից բացի, փաստաբանը գտնում է, որ Աբրահամյանը 4 դատական նիստ հարցաքննվել է, մանրամասն ցուցմունքներ է տվել, ուստի՝ նրա առողջական վիճակով դատարան ներկայանալը և ցուցմունքներ տալը կարող է էլ ավելի վնասել նրան:
Ինեսսա Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ կարելի է ավարտված համարել նրա հարցաքննությունը:
Փաստաբանի այս հայտարարության վերաբերյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հակադարձելով ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, թե քանի նիստով պետք է հարցաքննվի տուժողը: Բացի այդ, բժիշկը փորձագետ չի և չի կարող նման գնահատական տալ՝ խուրհուրդ է տրվում տուժողին հարցաքննվել, թե՝ ոչ:
Պաշտպանը նաև հայտարարեց, որ տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են հակասություններ, և դատարանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ տուժողին լիարժեք հարցաքննելու համար:
Ուստիև՝ պաշտպանը դատարանին խնդրեց ապահովել իրենց պաշտպանական իրավունք, իսկ եթե ոչ, ապա դատախազը կարող է հրաժարվել այդ ապացույցից:
Այս հանգամանքին անդրադարձավ նաև ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ այս պահին արդեն հակասություններ կան տուժողի ցուցմունքներում, իսկ նախաքննական ցուցմունքը պետք է հրապարակվի տուժողի ներկայությամբ, որպեսզի կարողանան իրենց հարցերը տալ այդ հակասությունների առնչությամբ: Իսկ տուժողի կիսատ ցուցմունքը չի կարող հետազոտված ապացույց համարել:
Գործով ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ հայտարարեց, որ լեզվաբան Մեյթիխանյանը ղեկավարել է նախաքննությունը և այսօր էլ ցանկանում է ղեկավարել դատաքննությունը: Պաշտպանը նաև հայտարարեց, որ դեռևս նախորդ նիստի հաջորդ օրը Մեյթիխանյանը հոդվածով է հանդես եկել, որ այլևս իր սկեսուրին դատարան չի բերելու, նման պայմաններում որտեղի՞ց Մեյթիխանյանը գիտեր, որ օրեր անց՝ տուժողի ստացիոնար բուժում ստանալուց հետո, բժիշկն այսպիսի գրություն էր տալու:
Գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպանը ևս դատարանին խնդրեց ապահովել իրենց պաշտպանական իրավունքը և տուժողին հարցաքննելու լիարժեք հնարավորություն տալ:
Մեղադրանքից հրաժարվելու վերաբեյալ պաշտպանի հայտարարությանն արձագանքելով՝ դատախազը կարծիք հայտնեց, թե պաշտպանը թյուրիմացության մեջ է, և ինքը չի պատրաստվում հրաժարվել մեղադրանքից, իսկ բժշկի տված փաստաթուղթը վիճարկման ենթակա չէ, և որ պաշտպանական կողմը ևս կարող է դիմել ԲԿ՝ տուժողի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան պարզաբանում ստանալու:
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանից պահանջեց իրենց ևս տրամադրել տուժողի առողջական վիճակի մասին տեղեկանքը, որպեսզի ծանոթանան, և խնդրեցին դատական նիստը հետաձգել՝ ապահովելով տուժողի ներկայությունը:
Դատական նիստը կարճ ժամանակով հետաձգվեց, պաշտպանական կողմին տրամադրվեց այդ տեղեկանքը, սակայն դրա վերաբերյալ վերջիններս նշեցին, որ պետք է նախ համապատասխան ոլորտի մասնագետից պարզաբանում ստանալ՝ դրանում նշված հիվանդությունների վերաբերյալ, բացի այդ, նշված հիվանդություններն այնպես չէ, որ մեկ օրվա ընթացքում է տուժողը ձեռք բերել:
Իսկ նման պայմաններում նա կարողացել է նախաքննության ընթացքում մի քանի անգամ ցուցմունք տալ, իսկ դատարանում ինչո՞ւ չի կարող:
Դատարանն էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչից պահանջեց բժշկից համապատասխան նոր գրություն ստանալ, թե որքան ժամանակ հետո կարող տուժողը դատարան ներկայանալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը