Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով տարեց տուժողի հարցաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում 10/31/2017   17:14  |  Դատական ռեպորտաժներ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատաքննությունը:

Սակայն, ինչպես նախորդ նիստերում, այսօր ևս, սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունն անավարտ մնաց՝ տարեց տուժողի ինքնազգացողությունը վատացավ և դատարան հրավիրված շտապօգնությունը:

Նշենք, որ մի քանի նիստ է՝ ընթանում է տուժողի հարցաքննությունը, սակայն յուրաքանչյուր անգամ տուժող կնոջ ինքնազգացողության վատացման պատճառով հետաձգվում է:

Տարեց կինը պաշտպանական կողմի հարցադրումներին պատասխանում էր, որ իրեն դժվար է այդ ամենը կրկին վերապրել, իր աչքի առաջ սպանել են որդուն:

Տարեց կնոջ ցուցմունքները նախորդներից գրեթե չէին տարբերում, կրկնում էր, որ դեպքի օրն իրենց ավտոմեքենային հանդիպակաց եկել է մեկ այլ ավտոմեքենա, որդին կարողացել է ժամանակին արգելակել և կանխել է դժբախ ելքով վթարը, սակայն դիմացի ավտոմեքենայի մեջ գտնվողները, ի պատասխան իր որդու՝ «անասուններ, ոչխարներ էս ի՞նչ եք անում» հայտարարությանը, հայհոյանքներով են պատասխանել, որդին էլ ավտոմեքենան կանգնեցրել է ու իջել:

Երբ վիճաբանությունը թեժացել է, տարեց կինը, ով որդու կողքին նստած է եղել, դժվարությամբ ավտոմեքենայից իջել է և տեսել է, թե ինչպես են որդուն հարվածներ հասցնում:

Ըստ տուժող կնոջ ցուցմունքների՝ այդ պահին երկու անձինք որդուն հարվածներ են հասցրել, իսկ երրորդն ավտոմեքենան կանգնեցրել է ու միացել նրանց:

Տուժող կնոջ պնդմամբ՝ ինքն արտաքին տվյալներից ճանաչել է Արարատ Նիկողոսյանին և Արտաշես Չիչոյանին, իսկ Յուրի Հակոբյանին ավելի ուշ է ճանաչել՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ճանաչման ներկայացնելու ժամանակ. նրան էլ ճանաչել է ճակատի հատվածում խիտ մազափնջից:

Արարատ Նիկողոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցերին ի պատասխան էլ տուժող կինը նշում էր, որ տեսել է, թե ինչպես են որդուն հարվածել. «Նրա մարմնի տարբեր մասերին են հարվածել, իսկ իմ որդին հայրաբար նրանց հեռացնում էր», պաշտպանը նկատեց, որ նախորդ նիստում տուժողն ասում էր, թե որդին էլ նրանց է ապտակել, ոչ թե ուղղակի ձեռքով հեռացրել է:

Ըստ տուժողի՝ այդ լարված իրավիճակում իրեն ևս հրել ու գցել են գետնին, իսկ տղային հարվածել են քունքին՝ բութ գործիքով, իսկ թե ի՞նչ բութ գործիքով, տուժող կինը, ինչպես նախորդ նիստերում, այսօր էլ հստակ չասաց, թե ինչ բութ գործիքով:

Իսկ երբ պաշտպանը հստակեցրեց, թե տարեց կինը տեսե՞լ է, թե որդու մարմնի կոնկրետ ո՞ր մասին են հարվածել, տուժողն այս անգամ ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ գրված է:

Պաշտպանն էլ ասաց, որ գուցե այդ եզրակացությամբ առաջնորդվելով է տուժողն ասում, որ հարվածել են որդու քունքին բութ գործիքով, տուժողը պնդեց, որ ինքը տեսել է, և հարվածողը եղել է Խաչիկ Կոսյանը:

Այս հարցադրումների ժամանակ էլ տուժող կնոջ ինքնազգացողությունը վատացավ, և նա խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, խնդրելով այլևս իրեն դատարան չկանչել և ազատել այդ ցավից:

Դատարան ժամանած շտապօգնությունն էլ տարեց կնոջը տեղափոխեց հիվանդանոց և դատական նիստը հետաձգվեց:

Ըստ մեղադրանքի՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, նրա աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:

Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանւբ, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:29 31/10/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործով տուժողի համար շտապօգնություն հրավիրվեց
19:39 29/08/2017  |  Դատական ռեպորտաժներ«Դեմքի՝ նման զզվելի արտահայտությամբ ինձ չնայեք». Լիպարիտ Սիմոնյանը՝ դատարանին
13:40 29/08/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործով դատարանում միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ
18:13 01/08/2017  |  Քրեական խրոնիկոնԼեզվաբանի ամուսնու սպանության գործով տուժողի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան և նրան տեղափոխել են
15:44 01/08/2017  |  Քրեական խրոնիկոնԼեզվաբանի ամուսնու սպանության գործով կողմերը վիճաբանեցին. հնչեցին հայհոյանքներ և իրար վրա առարկաներ նետվեցին
19:55 07/06/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործով դատական նիստում միջադեպերի թեժ պահին դատավորը լքում է դահլիճը
17:04 07/06/2017  |  Դատական ռեպորտաժներՍպանված Եղիշե Խաչատրյանի մոր համար երկու անգամ շտապօգնություն հրավիրվեց դատարան
19:00 04/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍպանության գործով դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովվում. Արա Զոհրաբյան
13:27 04/05/2017  |  Դատական ռեպորտաժներՀարսանյաց արարողությունը խափանվեց, այժմ էլ կանգնած է ԲՈՒՀ-ից դուրս մնալու վտանգի առաջ. Դատարանը մերժեց կալանքը փոփոխելու՝ պաշտպանի միջնորդությունը
18:02 03/05/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործն առանց միջադեպերի չի անցնում

Արխիվ

[]