Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհ՝ Գյումրիի տներից մեկում 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ Խորենացի փողոց․ քաղաքացի 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Տարեսկզբից խոշոր բիզնեսը 62.3 մլրդ դրամով կամ 16% ավելի հարկային եկամուտ է ապահովել, քան 2016թ. 10 ամսում 11/29/2017   16:15

Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:

«Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական եկամուտների կոմիտեի ապահոված ընդհանուր մուտքերի 61%-ը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը: Ընդ որում, եթե 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել էին 6.3 մլրդ դրամով, ապա 2017թ. նույն շրջանում, ընդհակառակը, նվազել են 19.2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ․-ի հարկային եկամուտների աճը գրեթե կրկնակի է՝ 62.3 մլրդ դրամ կամ 16%: Բացի այդ, 2017թ. 10 ամիսների ընթացքում ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5 մլրդ դրամով կամ 31,5%-ով:

«Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում ռիսկային համարվող հարկ վճարողներն են, որոնց մոտ էլ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշները»,-հայտնել է Արմեն Սաֆարյանը: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների աճը կազմել է գրեթե 7%՝ շրջանառության ավելի քան 11% աճի պայմաններում, ապա ռիսկային համարվող հարկ վճարողներինը՝ շուրջ 20%՝ շրջանառության 27,7% աճի պայմաններում: Այսինքն՝ ռիսկային տնտեսվարողների վճարած հարկերի աճի տեմպը 2.7 անգամ բարձր է ոչ ռիսկայիններից:

«Օրենսդրական փոփոխությունները, տնտեսական ցուցանիշների վրա ազդող տարբեր պայմանները և հարկային վարչարարության ուժեղացումը, մասնավորապես՝ իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտների ամբողջությամբ հայտարարագրման նկատմամբ հսկողությունը, հանգեցրել են հարկատեսակների գծով ցուցանիշների բարելավման: Հատկանշական է ուղղակի հարկերի՝ շահութահարկի և եկամտահարկի ավելացումը, ինչը փաստում է բիզնեսի տնտեսական ակտիվության աճը»,-նշել է Արմեն Սաֆարյանը: Օրինակ՝ շահութահարկի աճը 2017թ.-ի 10 ամիսներին կազմում է 10.4 մլրդ դրամ կամ 17,2%՝ հաշվի առնելով այս հարկատեսակի գծով հարկային մուտքերի 1.6 մլրդ դրամով ավելացումն ու գերավճարների 8.7 միլիարդով նվազումը: ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերը նվազել են գրեթե 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ոչ միայն առանձին հարկ վճարողների իրացման շրջանառությունների նվազման, այլև 10 ամիսների ընթացքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասն առկա գերավճարների հաշվին մարելու և գերավճարներ չհավաքագրելու հետևանք է: Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է 8.3 մլրդ դրամով՝ ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների հաշվարկային աճը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ:

Վարչարարության արդյունքում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեկ ամսվա միջին ֆոնդն ու վարձու աշխատողների թվաքանակն ավելացել են՝ հանգեցնելով եկամտային հարկի գծով հարկային մուտքերի՝ 3.8 մլրդ դրամով աճին: Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն ավելացել են 7.7 մլրդ դրամով, իսկ ԵՏՄ մուտքերը՝ 15.5 մլրդ դրամով կամ 34.5%-ով:

Համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճի և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարության արդյունքում 5.5 մլրդ դրամով ավելացել են ռոյալթիի վճարումները, իսկ այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու պարագայում հարկային եկամուտների աճը կազմում է 7.2 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների, հաստատագրված վճարների ու դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ համապատասխանաբար՝ 1.1 մլրդ, 114 մլն և 312.6 մլն դրամ։

«Ոլորտային վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտների հարկային եկամուտները՝ առավելապես մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազման և գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետևանքով»,-նկատել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը:

Փոխարենը 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.6 մլրդ դրամով կամ 18,6%-ով, ինչպես օրինակ՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի դեպքում: Եթե 502 հարկ վճարողների մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584 հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:

2017թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են հսկողական աշխատանքները, փոխարենը բարձրացել է արդյունավետությունը: Մասնավորապես՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 56-ով կամ 16.7%-ով, իսկ արձանագրված գումարն՝ ավելացել 1.8 մլրդ դրամով կամ 24.6%-ով: 51-ով կամ 35.2%-ով կրճատվել է չափագրումների քանակը, միայն 28-ով կամ 13.4%-ով ավելացել է մասնակի ստուգումների՝ ՀԴՄ-ների, չգրանցված աշխատողների բացահայտմանն ուղղված միջոցառումների քանակը:

«Ռիսկային հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված տուգանքների մեծությունը, շարունակական լինելու հետևանքով, գերազանցում է հարկերի այն չափը, որը տնտեսվարողները կվճարեին՝ օրենքով աշխատելու պարագայում: Հետևաբար ավելի շահավետ է գործել օրինական դաշտում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, բիզնեսի հետ կոմիտեի երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորման արդյունքում վարքագծի փոփոխություն է նկատվում, և ոչ ռիսկային հարկ վճարողների ցանկը համալրվում է:

«ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականության համաձայն՝ տեսչություն-վարչությունը հզորացնում է վերլուծական ներուժը: Ոլորտային վերլուծությունից բացի անհատական մակարդակով կատարվող ուսումնասիրություններով վերհանվում են շեղումները և արդյունքում հարկ վճարողները դասակարգվում են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Վերջինների հետ տեսչությունը նախ հանդիպումներ է նախաձեռնում և բացատրական աշխատանքների արդյունքում փորձում մղել գործունեության օրինական դաշտ»,-պարզաբանել է Արմեն Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա 10 ամիսների համեմատ 2017թ.-ին մոտ 800-ով ավելի ծանուցում է ուղարկվել հարկ վճարողներին:

Փաստաթղթաշրջանառության կարգավորմանը և ստվերի կրճատմանն ուղղված հարկային վարչարարության արդյունքում տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողները 18,5%-ով ավելի շատ հարկային հաշիվներ են դուրս գրել այս տարի, քան 2016-ի 10 ամսում: Ավելին՝ հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 190.4 մլրդ դրամով կամ 12,6%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 60.4 մլրդ դրամով կամ գրեթե 10%-ով: Այս ամենից բացի, եթե հաշվի առնենք, որ ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված որոշ հարկ վճարողների գործունեության դադարեցման հետևանքով նշված ցուցանիշներում նվազում է կատարվել, ապա վերջնարդյունքում հարկային հաշիվների քանակն ավելացել է 20,7%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառություն՝ 200.7 մլրդ դրամով կամ 13,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 65.5 մլրդ դրամով կամ 10,8%-ով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]