Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան

Անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր. Սերժ Սարգսյան 11/28/2017   15:05  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:

Հանրապետության Նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Իր ելույթում Նախագահը, Ծառայության անցած ուղուն անդրադառնալուց բացի, խոսել է նաև սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգին անցնելու ճանապարհին ծառայության առջև դրվող նոր խնդիրների և մի շարք ուղղություններով անելիքների մասին՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր, և սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում ծառայությունը հատուկ առաքելություն ունի:

Հոբելյանի կապակցությամբ հրավիրված նիստում Նախագահ Սերժ Սարգսյանն իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգևով խրախուսել է ծառայության աշխատակիցներից մեկին, նշելով, որ կառույցում կան բազմաթիվ այլ արժանիներ, ովքեր նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը, և նրանց վաստակը ևս ժամանակի ընթացքում ըստ արժանվույն կգնահատվի:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հատուկ քննչական ծառայության կազմավորման հոբելյանական՝ 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ տարիների ընթացքում մեր գործադրած ջանքերը տվել են իրենց դրական պտուղները:

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի այս կարևոր բաղադրիչն արդեն կայացել է: Անցած տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ոչ միայն իր ուրույն առաքելությանը համարժեք տեղ զբաղեցնել պետական մարմինների համակարգում, այլև սեփական լուման ներդնել իրավապահ գործունեությանը նոր շունչ հաղորդելու գործում:

Մեր պետությունը ներկայումս կառավարման նոր կարգին անցնելու ճանապարհին է, որը հեռանկարային է, սակայն նաև՝ պատասխանատու և բարդ: Այդ մասին ես խոսել եմ տարբեր առիթներով, նաև նշել, որ մենք դեռ շատ գործ ունենք անելու:

Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ անելիքները գուցե ավելին են լինելու, քան այսօր տեսանելի են: Հատուկ քննչական ծառայության գործառույթների բնույթը հաշվի առնելով՝ ձեր անելիքը նաև յուրահատուկ է լինելու:

Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական մեր ձեռքբերումները: Ավելի քան չորս տարի առաջ իմ հրամանագրով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ սկզբունքը կայացած ժողովրդավարություն ունենալու գլխավոր գրավականներից է: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջև ընդհանուր հավասարության գաղափարը:

Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն:

Այստեղ է, որ խիստ կարևորվում է Հատուկ քննչական ծառայության դերը: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում դուք նաև հատուկ առաքելություն ունեք: Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը:

Արդարադատության մակարդակը հաճախ չափվում և գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նա նկատում է, որ նման երևույթներն անհետևանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը:

Դա տրամաբանական է: Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ արդարությունը գնահատվում է նաև այլ դիտանկյունից: Ցանկացած պաշտոնյա պետք է վստահ լինի, որ հանիրավի մեղադրանքի պարագայում ինքն օբյեկտիվ քննության արդյունքում կարող է և պետք է վերականգնի իր բարի համբավը:

Իմ համոզմամբ՝ անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում և ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է: Անարդարության նկատմամբ անտարբերությունը կամ պակաս ուշադրությունը կրկնապատկում է այդպիսի դրսևորումները:
Մենք պետք է վստահ լինենք, որ այստեղ ներկա յուրաքանչյուրդ՝ անկախ ձեր փորձառությունից, պաշտոնից կամ կոչումից, հասկանում եք, որ անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց Հատուկ քննչական ծառայությունն է: Այս տասը տարիների ընթացքում ձեր աշխատանքով հավատ եք ներշնչել, որ ունակ եք պատվով կրելու պատասխանատու այս բեռը:

Ձեր կողմից քննվող քրեական գործերը բազմատեսակ են՝ կոռուպցիոն երևույթներից մինչև ընտրախախտումներ:
Օրենքով տրված լիազորությունների ուժով դուք առնչվում եք երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին վերագրվող ենթադրյալ իրավախախտումների հետ: Դուք գործ ունեք նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, ներառյալ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ արարքների հետ: Միաժամանակ, օրենքով նշված հատուկ հիմքերի առկայության դեպքում ձեզ կարող են փոխանցվել իրենց հանրային հնչեղությամբ կամ բացառիկ նշանակությամբ առանձնացող գործեր, որոնց համակողմանի և անաչառ քննությունը պետք է երաշխավորված լինի:

Այլ կերպ ասած՝ ձեզ է վերապահվել պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը: Դա սկզբունքայնության և ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է: Սա խոսում է ինչպես ծառայության նկատմամբ առկա բարձր վստահության, այնպես էլ ձեզնից եղած մեծ ակնկալիքների մասին:

Կասկածից վեր է, որ ապացույցների գնահատման և փաստերի հաստատման դժվարին գործում ձեր գլխավոր ուղենիշը պրոֆեսիոնալիզմն է լինելու: Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը:
Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երևույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը:
Վիճակագրությունը փաստում է, որ ձեր քննած գործերի գրեթե կեսը վերաբերում է կոռուպցիոն և պաշտոնական բնույթի հանցագործություններին: Ուստի, նման երևույթներին դիմակայելու ձեր քայլերը պետք է համաչափ լինեն դրանց բնույթին և տարածվածությանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ: Եվ այս կապակցությամբ ձեր ծառայությունից ակնկալում ենք պատշաճ ջանասիրության ցուցաբերում:

Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաև խոշտանգումների դեպքերի քննությունը և բացահայտումը:
Մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նվիրված իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ մեր երկրի Սահմանադրության մեջ խոշտանգման կամ նմանատիպ դրսևորումների անթույլատրելիության մասին հոդվածները սակավաբառ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նման երևույթների դեմ պայքարը պակաս է արժևորվում կամ մղվում է հետին պլան: Համոզված եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ սեղմ բովանդակությունն ավելի է ընդգծում բացասական երևույթի դեմ զրո հանդուրժողականություն դրսևորելու անհրաժեշտությունը:

21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն զարմանքով և հակակրանքով: Այնուհանդերձ, ցավալի է, որ դրանք հազվադեպ չեն և տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Ինձ համար ավելի ծանր է, երբ նման դեպքեր են արձանագրվում Հայաստանում: 

Նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ ձեր քննած գործերի քանակը պակասել է: Սակայն այդ փաստն ինքնին մեզ համար չի կարող հուսադրող լինել: Խոշտանգման դեպքերը մեծ մասամբ թաքնված բնույթ ունեն: Այդ հանգամանքը պարզապես պարտավորեցնում է մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու նոր և արդյունավետ մեթոդներ: Կարծում եմ, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործնական իրացումը մեզ թույլ կտան այս ասպարեզում զգալի հաջողություններ գրանցել և նվազագույնի հասցնել ռիսկերը:

Բնականաբար, չեմ կարող նաև չանդրադառնալ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու ձեր լիազորությանը:

Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի:

Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում: Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ և ունակ եք ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլև օրինական և տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը:

Մենք, այնուամենայնիվ, չպետք է բավարարվենք այս ձեռքբերումով: Իշխանությունների նպատակն է անընդմեջ զարգացնել ընտրական գործընթացների ժողովրդավարական մեխանիզմները և մշտապես նվազեցնել ընտրախախտումների բոլոր հնարավոր ռիսկերը: Այստեղ Հատուկ քննչական ծառայությունը ևս պետք է իր մասնակցության ծանրակշիռ բաժինն ունենա:

Երեք տարի առաջ՝ վերանորոգված այս նոր վարչական շենքի բացման օրը, ես բարձր գնահատեցի Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Հատկապես ընդգծեցի նախաձեռնողականությամբ զուգորդված ձեր հրապարակային և թափանցիկ աշխատաոճը: 
Այս ընթացքում իմ կարծիքը չի փոխվել, քանի որ ծառայությունը շարունակում է գործել նույն ոգով: Կարծում եմ, որ դա նկատելի է թե՛ հանրության և թե՛ ձեր գործընկերների համար: Ուզում եմ համոզված լինել, որ հետագա տարիներին դուք ավելացնելու եք անհրաժեշտ ջանադրությունը, գործելու եք մարտահրավերներին համարժեք և է՛լ ավելի եռանդուն աշխատանքի արդյունքում արձանագրելու եք նոր նվաճումներ:

Կարիք չկա առանձին խոսելու ձեր շարքերում կոռուպցիոն որևէ դրսևորման անթույլատրելիության, պատշաճ համագործակցության կարևորության կամ ազնիվ ու գրագետ կադրերով ծառայությունը համալրելու անհրաժեշտության մասին: Այս խնդիրների վերաբերյալ իմ հիմնական մոտեցումներն արդեն ներկայացրել եմ իրավապահ այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Բնականաբար, նույն պահանջներն արդիական են նաև ձեզ համար, իսկ ձեր առաքելությամբ պայմանավորված՝ այդ պահանջները երբեմն կարող են անգամ ավելի խիստ լինել:

Մոտ ապագայում ձեզնից ակնկալում ենք պարբերական և հիմնավորված զեկույցներ արձանագրված առաջընթացի մասին: Դրա համար ունեք բոլոր հնարավորությունները. նկատի ունեմ ինչպես օրենսդրությամբ ձեզ վերապահված բավարար գործիքակազմը, այդպես էլ ձեր մասնագիտական որակները: Ավելորդ եմ համարում ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում դուք մշտապես կարող եք ակնկալել իմ աջակցությունը:

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին այս հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք ու բարի ծառայություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]