Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհարաձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Տրանսպորտի ու կապի նախարարության շենքի բակում ծեծկռտուքի գործով դատապարտվեցին երկուսը 11/18/2017   14:58  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի բակում աղմկահարույց ծեծկռտուքի գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դատավճռով Արա Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով։ Միաժամանակ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Կարախանյանին կալանքի տակ պահած ժամկետը՝ 6 ամիսը, և թողնվել է կրելու ազատազրկում 6 ամիս ժամկետով:

Վահան Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտվել 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, Արա Կարախանյանը 2016թ. մայիսի 16-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վահան Սարգսյանի հետ դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել Վահե Մնացականյանի առողջությանը, իսկ ըստ Վահան Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. մայիսի 16-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Հայկ Պետրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և Արա Կարախանյանի հետ` խմբի կազմում, Վահե Մնացականյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս։

Մեղադրական եզրակացության մեջ որպես պարզաբանման ու ծեծկռտուքի դրդապատճառ է նշվում հետևյալը՝ Է.Մնացականյանը՝ աշխատելով «Արմմոբիլ» փակ բաժնետիրական ընկերությունում` որպես պահնորդ, հերթափոխային կարգով առևտրի կենտրոնում իրականացրել է անվտանգության աշխատակցի պարտականություններ: 2016թ. ապրիլի 11-ին առևտրի կենտրոն այցելած Արա Կարախանյանը գրանցում կատարելու նպատակով Է.Մնացականյանին է տրամադրել դրամապանակը` այնտեղ առկա վարորդական իրավունքի վկայականի տվյալները գրանցելու համար և մինչ գրանցման ավարտը, մուտք է գործել առևտրի կենտրոն։

Է. Մնացականյանն Արա Կարախանյանի տվյալները մուտքագրելուց հետո, դրամապանակում առկա` վերջինիս «Արքա» տեսակի բանկային քարտի տվյալները վերցնելով, հիշյալ քարտից «Ի դրամ» էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով իր բջջային հեռախոսահամարի հաշվին է փոխանցել 16.800 ՀՀ դրամ գումար, որն էլ հետագայում տնօրինել է։

Արա Կարախանյանը՝ հետագայում իր գումարների հափշտակության հանգամանքը հայտնաբերելուց հետո պարզել է, որ հափշտակությունը կատարել և այդ գումարները տնօրինել է Է. Մնացականյանը և այդ մասին 2016թ. մայիսի 16-ին հայտնել է եղբորը` Արսեն Կարախանյանին և իր ծանոթ Վահան Սարգսյանին։ Վերջինս պարզաբանումներ կատարելու նպատակով նույն օրը զանգահարել է Է. Մնացականյանին, ապա հեռախոսազրույց ունենալով նրա եղբայր Վահե Մնացականյանի հետ, վերոհիշյալ հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով ժամը 16։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Գործը ամբաստանյալներ Ա.Կարախանյանի և Վ.Սարգսյանի միջնորդությամբ քննվել է արագացված դատական քննության կարգով: Միջնորդությունը ներկայացնելով ամբաստանյալները հայտարարել են, որ իրենց լիովին մեղավոր են ճանաչում:

Արդեն իսկ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Արա Կարախանյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը: Նա բողոքում միջնորդում է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, բավարարվել 6 ամիս անազատության մեջ գտնվելու ժամկետով կամ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ նշանակել նվազագույն պատժից առավել մեղմ պատիժ:

Մամուլի հրապարակումներում շրջանառվում էին լուրեր առ այն, որ մեղադրյալներն այն ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են, սակայն նախարարությունը հերքել էր դա՝ նշելով, որ Գ.Բեգլարյանը թիկնապահներ չունի և որ նա որևէ կապ չունի միջադեպի հետ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:07 13/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱղմկահարույց ծեծկռտուքի գործով մեղադրյալների վերաքննիչ բողոքները մերժվել են
19:51 02/06/2016  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ. աղմկահարույց ծեծկռտուքի գործով պաշտպան
19:23 01/06/2016  |  Քրեական խրոնիկոնՏրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում միջադեպի գործով ներգրավվել է 6-րդ մեղադրյալը
16:04 27/05/2016  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Բեգլարյանի թիկնապահների գործով կալանավորված Վահան Սարգսյանը մեղադրանքն ընդունել է մասամբ. Երեմ Սարգսյան
17:15 25/05/2016  |  Քրեական խրոնիկոնՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորվեց նաև 5-րդ անձը
09:20 25/05/2016  |  ՄամուլԻնչու՞ են ձերբակալվել Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. «Ժողովուրդ»
21:01 24/05/2016  |  ԼՐԱՀՈՍՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և միջադեպի հետ որևէ առնչություն չունի. պարզաբանում
18:33 24/05/2016  |  Քրեական խրոնիկոնԱյս պահին դատարանը քննում է Գագիկ Բեգլարյանի թիկնապահներից ևս մեկի խափանման միջոցի հարցը. գործով կա 5 մեղադրյալ
15:16 24/05/2016  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Բեգլարյանի թիկնապահներին մեղադրանքներ են առաջադրվել
23:48 23/05/2016  |  Քրեական խրոնիկոնԱնցած գիշեր ձերբակալվել են ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) թիկնապահները. Armtimes.com

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]