ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը». Արմեն Աշոտյան 10/10/2017 11:34 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկին եւ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ հարաբերությունների բնույթն ու համագործակցության դինամիկան՝ նշելով, որ հարաբերությունները դեռեւս ունեն զարգացման մեծ ներուժ, եւ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ նորընտիր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:
Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Արմեն Աշոտյանը՝ որպես Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար, մեծապես կարեւորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի արդյունավետ եւ կառուցողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ նորընտիր Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի կազմն իրապես կարտացոլի Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունների բարձր մակարդակը եւ պատրաստակամ կլինի գործուն քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման համար:
Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել նոյեմբերին՝ Արեւելյան գագաթաժողովի շրջանակում, Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, Եվրոպական միության հետ կապերի խթանման Հայաստանի պատրաստակամությանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը: Արմեն Աշոտյանն այս համատեքստում ներկայացրել է նաեւ Եվրոպայի հետ Վիզաների ազատականացման գործընթացը եւ նշել, որ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ պայմանավորված՝ Հայաստանը պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ եւս:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը մեծապես կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը, ինչպես նաեւ Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին եւ նշել, որ դեպքի առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ եւ լիակատար ուսումնասիրություն` թե' միջազգային եւ թե' ազգային խորհրդարանների հեղինակությունը կոռուպցիոն սկանդալներից զերծ պահելու եւ մաքրելու համար:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը եւ նշել, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը քայլ է մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը