Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա

Ծառայությունը չափից ավելի բարեխիղճ է կատարել, այդ է պատճառը, որ հայտնվել է ամբաստանյալի աթոռին. պաշտպանը միջնորդում է արդարացնել 10/04/2017   23:24  |  Դատական ռեպորտաժներ

2012 թվականի դեկտեմբերի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով ամբաստանյալ Մհեր Դավիդյանցի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդում է իր պաշտպանյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 376-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնել:

Պաշտպան Երեմ Սարգսյանը գտնում է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում անհերքելիորեն հաստատվել է, որ Դավիդյանցին առաջադրված մեղադրանքներն ակնհայտ անհիմն են և շինծու:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Դավիդյանցը հանդիսանալով ինֆեկցիոն բաժանմունքի պետ, պարտավոր լինելով վերահսկելու հիվանդության պատմագրի լիարժեք, ճշտգրիտ և ընթեռնելի վարումը, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 00:50-ին գտնվելով Ստեփանակերտ քաղաքում, անձնական այլ դրդումներով, այն է՝ հոսպիտալում չգտնվելու և Նորայր Սահակյանին չզննելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ և թվագրական գրառումներ է մտցրել Սահակյանի հիվանդության պատմագրում: Իբրև նշված օրը և ժամին Իվանյանի զինվորական հոսպիտալում զննել է Նորայր Սահակյանի առողջական վիճակը, որի վերաբերյալ կատարել է «վարակաբանի գրառում»:

Բացի այդ, նա, հանդիսանալով ինֆեկցիոն բաժանմունքի պետ և նշանակված լինելով որպես բուժող բժիշկ, պարտավոր լինելով կազմակերպելու հիվանդների պատեհաժամ և որակյալ հետազոտումն ու բուժումը, անձամբ զննելու բաժանմունք ընդունված հիվանդներին, 2012 թվականի դեկտեմբերի 22-ին` ժամը 14:10-ին ինֆեկցիոն բաժանմունք ստացիոնար բուժման ընդունված, 39.60 ջերմություն ունեցող նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի առողջական վիճակի նախնական զննում կատարելիս վերջինիս օբյեկտիվ վիճակը ճիշտ չգնահատելով, Նորայր Սահակյանի վիճակը «ծանր» գնահատելու փոխարեն գնահատել է «մոտ բավարարին», նրա մոտ զարգացող «շճա-թարախա-ֆիբրինային թոքաբորբ» հիվանդության պայմաններում Նորայր Սահակյանի թոքերի լսման ժամանակ նորմայից շեղումներ հայտնաբերելու փոխարեն նկարագրել է նորմայի սահմաններ, թոքաբորբի առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով չի կատարել Նորայր Սահակյանի թոքերի ռենտգեն հետազոտություն, վերջինիս բուժման նպատակով նշանակել է ծավալով ոչ բավարար և ոչ արդյունավետ դեղամիջոցներ, հաշվի չի առել Սահակյանի մոտ բարձր ջերմության առկայությունը, հիվանդության նախնական ախտորոշումը և առողջական վիճակի վերաբերյալ դինամիկայում փոփոխությունների մասին պատկերացում կազմելու համար չի հանձնարարել, որպեսզի հերթապահ բժշկի կողմից սահմանվի դինամիկ՝ հնարավորինս հաճախակի այցերով հսկողություն, որի հետևանքով 2012 թվականի դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ ժամը 24:20-ի սահմաններում, Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, վերջինս տեղափոխվել է նույն հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամը 08:30-ին գրանցվել է Նորայր Սահակյանի կենսաբանական մահ»:

Այսպես, Սարգսյանն իր պաշտպանական ճառում նշել է, որ մեղադրանքի կողմը հաստատված համարել այն, որ Դավիդյանցը Իվանյանի զինհոսպիտալ է հասել 23.12.2012թ. ժամը 02:20-ից հետո և հիվանդության պատմագրում կատարել է «վարակաբանի գրառում», ակնհայտ կեղծ տեղեկություններ ու թվագրական գրառումներ է մտցրել այն մասին, թե իբրև 23.12.2012թ. ժամը 00:50-ին Իվանյանի հոսպիտալում զննել է Ն.Սահակյանին, նպատակ ունենալով թաքցնել հոսպիտալում չգտնվելու և Ն.Սահակյանին չզննելու հանգամանքը:

Ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ Մհեր Դավիդյանցը վերը նշված «վարակաբանի գրառումը» կատարել է 23.12.2012թ.` ժամը 02:20-ից հետո Իվանյանի զինհոսպիտալ գալուց հետո և այն չէր կարող կատարել 22.12.2012թ.` ժամը 00:50-ին, քանի որ այդ ժամանակ զինհոսպիտալում չի եղել:

Պաշտպանը նշել է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ողջ ընթացքում պաշտպանության կողմը չի էլ հերքել, որ Դավիդյանցը այդ օրը՝ ժամը 00:50-ին Իվանյանի զինհոսպիտալում չի եղել, բացի այդ ներկայումս էլ իրենք չեն վիճարկում այն հանգամանքը, որ Դավիդյանցը մյուս բժիշկների հետ միասին այդտեղ է հասել ժամը 02:20-ից հետո, որից հետո էլ կատարել է այդ «վարակաբանի գրառումը»:

Այս կապակցությամբ մեղադրանքի կողմը երկակի մոտեցումներ է ցուցաբերել, իսկ գնահատականներն էլ խիստ միակողմանի և սուբյեկտիվ են կատարվել:

Պաշտպանը գտնում է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով անհերքելիորեն հաստատվել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 22-23-ը եղել են շաբաթ և կիրակի օրեր՝ այսինքն ոչ աշխատանքային, Դավիդյանցն այդ օրերին ընդգրկված չի եղել Իվանյանի զինհոսպիտալի հերթապահության գրաֆիկում, առավել ևս` չի հանդիսացել հերթապահ բժիշկ կամ զորամասի հերթապահ, ուստի որևէ պարտավորություն չի ունեցել 23.12.2012թ. ժամը 00:50-ին գտնվելու Իվանյանի հոսպիտալում, հետևաբար որևէ պարտավորություն չի ունեցել նաև այդ պահին զննելու Ն.Սահակյանին, ինչն էլ ակնհայտորեն հաստատում է, որ նա նաև կարիք չի ունեցել թաքցնելու այդ օրը և այդ ժամին հոսպիտալում չգտնվելու և Ն.Սահակյանին չզննելու փաստը:

Ընդ որում՝ Դավիդյանը հանդիսացել է ամբողջ Պաշտպանության բանակը սպասարկող միակ ինֆեկցիոն բաժանմունքի միակ բժիշկը և շաբաթ օրը` աշխատանքային օրվա ավարտից հետո նա չպետք է գնար տուն, այլ պետք է գիշերը՝ ժամը 00:50-ին գտնվե՞ր հոսպիտալում:

Բացի այդ գործով վկաների և ամբաստանյալների ցուցմունքներով ևս հաստատվել է, որ երբ Սահակյանին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով զորամասի հրամանատարը ցուցում է տվել այդ ժամանակ Մհեր Դավիդյանցը իր հանգստի ժամին գնացել է հոսպիտալ և այդտեղ գտնվել մինչև հաջորդ օրը: Այդ հանգամանքը հաստատված է համարել նաև մեղադրանքի կողմը և նշում է կատարված նաև առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ:

Նման պայմաններում, երբ Դավիդյանցը պարտավորություն չի ունեցել այդ ժամին գտնվել Իվանյանի զինվորական հոսպիտալում, ուստիև նա որևէ անձնական դրդում և նպատակ էլ չէր կարող ունենալ հիվանդության պատմագրում դիտավորությամբ ակնհայտ կեղծ գրառումներ կատարելով փորձեր թաքցնել, որ այդ ժամանակ զինվորական հոսպիտալում չի եղել:

Ուստիև պաշտպանը գտնում է, որ միայն վերը նշված` հանցակազմի պարտադիր հատկանիշի բացակայության հիմքով արդեն իսկ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Մհեր Դավիդյանցի անմեղությունը հռչակվի և նա պետք է արդարացվի:

Բացի այդ պաշտպանական կողմը նաև այլ ապացույցներով է հիմնավորել, որ այդ գրառումը կատարվել է ոչ թե ուղղակի դիտավորությամբ, այլ դա շփոթմունքի արդյունք է, ինչն առաջին հերթին հաստատվում է հենց այն փաստով, որ հիվանդության պատմագրում որպես գրառումը կատարելու ժամանակ նշված է 22.12.2012թ. ժամը 00:50:

Դավիդյանցին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ էլ պաշտպանը նշում է, որ ըստ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝ «Սահակյանի մահը վրա է հասել թրոմբոէմբոլով խցանվելուց, պատվաստումից հետո զարգացած շճաթարախաֆիբրինային կանգային բրոնխոպնևմոնիայից ...»:

Եթե մի պահ պայմանականորեն ընդունենք, որ վերը նշվածը համապատասխանում է իրականությանը, ապա այստեղ պետք է ուսումնասիրվի և վերլուծվի հենց նույն հանձնաժողովային դատաբշժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների 12-րդ կետը, որի համաձայն. «Իվանյանի՝ հոսպիտալ ընդունվելիս ինֆեկցիոն բաժանմունքում նախնական ախտորոշումը «Հետպատվաստումային ռեակցիա» կատարվել է ճիշտ, նշանակվել են հետազոտություններ, որոնք հիմնականում եղել են ճիշտ, սակայն ջերմության առկայությունը, հիվանդության նախնական ախտորոշումը և դինամիկան հաշվի առնելով, հարկավոր էր սահմանել դինամիկ՝ բժշկական հնարավորինս հաճախակի այցերով հսկողություն, ինչպես նաև կատարել կրծքավանդակի ռենտգեն նկարահանում, որոնք կատարվելու դեպքում, այդպիսիք կարող էին հնարավորություն տալ ճշտելու, հաստատելու ախտորոշումը, ժամանակին գնահատելու հիվանդի օբյեկտիվ վիճակը և դրան համապատասխան կատարելու նպատակասլաց բուժումներ: Ինֆեկցիոն բաժանմունքում չնայած նշանակվել են բուժումներ, սակայն այդպիսիք եղել են անբավարար, ինչն արտահայտվել է հիվանդի հետագա վիճակի ծանրացումով»:

Պաշտպանը գտնում է, որ այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից տրված գրության, դրանց կից ներկայացված փաստաթղթերի և գործում առկա այլ ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Դավիդյանցը 22.12.2012թ. ժամը 14:00-ից սկսած այլևս որևէ պարտավորություն չի ունեցել գտնվել Իվանյանի հոսպիտալում, հետևաբար նաև` անձամբ զննել այդտեղ ընդունված հիվանդներին, սակայն այդքանով հանդերձ, նա ոչ թե անփույթ վերաբերմունք է ցուցաբերել իր ծառայության նկատմամբ, ինչպես նշված է մեղադրանքուն, այլ` իր ծառայությունը չափից ավելի բարեխիղճ է կատարել, քանզի իր ծառայողական պարտականությունների ավարտից հետո, որևէ նման պարտավորություն չունենալով, ժամը 14:10-ին անձամբ զննել է Նորայր Սահակյանին, կատարել է նախնական ախտորոշում և դրան համապատասխան բուժում է նշանակել, որից հետո միայն հեռացել է հոսպիտալից:

Ընդ որում, տեղին է արձանագրել, որ եթե Դավիդյանցն այդքան բարեխիղճ չգտնվեր և իր ծառայողական պարտականությունների ավարտից հետո անձամբ չզններ Նորայր Սահակյանին, ապա այսօր նրան նման անհիմն մեղադրանք չէր առաջադրվի և ամբաստանյալի կարգավիճակում չէր լինի:

Այսպիսով պաշտպանը միջնորդել է Դավիդյանցին առաջադրված մեղադրանքներում ճռչակել նրա անմեղությունը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:30 09/06/2017  |  Դատական ռեպորտաժներԶինհոսպիտալում մահացած նորակոչիկի գործով այսօրվա նիստը ևս տեղի չունեցավ
17:43 05/04/2017  |  Դատական ռեպորտաժներԶորավարժությունների մասնակցելու պատճառով ամբաստանյալը չէր ներկայացել դատարան
16:32 10/03/2017  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալը մեկնել էր Ղարաբաղ՝ զորավարժությունների
17:41 15/02/2017  |  Քրեական խրոնիկոնԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պաշտպաններին նախազգուշացում հայտարարվեց
20:18 25/01/2017  |  Դատական ռեպորտաժներՆորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով քննությունը կատարվել է մակերեսորեն. պաշտպանները միջնորդում են արդարացնել
13:11 24/09/2016  |  Դատական ռեպորտաժներՆորակոչիկի մահվան գործով կրկին կհարցաքննվի փորձագետը
17:36 21/01/2016  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի ինքնասպանության գործով ամբաստանյալը դատարան չէր ներկայացվել. նրա մոտ ախտորոշվել է սուր շնչառական ռեսպիրատոր ինֆեկցիա
13:48 07/10/2015  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալի մեղավորության հարցում կասկածներ ունեմ. մահացած նորակոչիկի հայր
15:25 13/06/2015  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանվող բժիշկը պնդում է, որ նորակոչիկի մահվան մեջ մեղավոր չէ
20:15 27/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄահացած նորակոչիկը եղել է ոչ պիտանի՞ զինվորական ծառայությանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]