Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով քննությունը կատարվել է մակերեսորեն. պաշտպանները միջնորդում են արդարացնել 01/25/2017   20:18  |  Դատական ռեպորտաժներ

2012 թվականի դեկտեմբերի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում:

Այսօր Արաբկիր և Քանաեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասույան դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան չորս ամբաստանյալից երկուսի՝ Կարեն Ջուլհակյանի պաշտպան Նորայր Նորիկյանը և Վարուժան Մանսյանի պաշտպան՝ Կարինե Խաչատրյանը, ովքեր միջնորդեցին իրենց պաշտպանյալներին արդարացնել:

 Նախ նշենք, որ գործով մեղադրող դատախազը  հիմնավորված է համարել բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները և միջնորդել Կարեն Ջուլհակյանին, Վարուժան Մանասյանին, Արկադի Չախոյանին դատապարտել 3,5 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Մհեր Դավիդյանցին՝ 4 տարի ժամկետով ազատազրկման:

Ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանի պաշտպան Նորայր Նորիկյանի դիտարկմամբ՝  դատախազի՝ քրեական գործով արված հետևություններն ու եզրակացությունները օբյեկտիվ չեն, չեն արտացոլում գործի իրական հանգամանքները, իսկ նախաքննությունն ի սկզբանե կատարվել է բազմաթիվ բացթողումներով, թերություններով և  մակերեսորեն:

Մասնավորապես, քննության առարկա չեն դարձել և անտեսվել են էական նշանակություն ունեցող փաստեր ու հանգամանքներ, իսկ առկա փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ, կատարված փորձաքննությունները և դրանց եզրակացությունները հեռու են իրական հիմքից:

Ըստ պաշտպանի՝ գործով քննությունն իրականացվել է միակողմանի՝ բացառապես մեղավորության կանխավարկածով:

Ինչ վերաբերում է մեղադրողի հնչեցրած ճառին՝  ապա պաշտպանական կողմը գտնում է, որ ապացույցների գլխիվայր կամայական մեկնաբանմամբ, բացառապես սուբյեկտիվ ընկալումներով անհիմն եզրահանգումներ են կատարվել, ուստիև պաշտպական կողմը ակնկալում է, որ դատարանը, այդուհանդերձ, կգտնվի իր բարձրություն վրա և դատաքննությամբ ձեռքբերված ապացույցների համակողմանի և օբյեկտիվ վերլուծության հիման վրա կհրապարակի նշված հանգամանքներից բխող օբյեկտիվ դատական ակտ:

Ըստ պաշտպան Նորայր Նորիկյանի՝ քրեական գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում ձեռքբերված ու հետազոտված ապացույցների համադրության, համակարգային վերլուծության արդյունքում՝ Կարեն Ջուլհակյանի   նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 376-րդ  հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը անհրաժեշտ է դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ կետի հիմքով և կայացնել արդարացման դատական ակտ:

Միևնույն ժամանակ արձանագրել նաև, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, այն կառուցված է քրեադատավարական նորմերի անտեսմամբ՝ նյութական իրավունքի նորմերի կամայական մեկնաբանության և գնահատման հիման վրա:

Պաշտպանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ գործով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում նշվում է,  որ  Ջուլհակյանն է թույլատրել, որ Նորայրին զորակոչեն զինծառայության՝ այնինչ պաշտպանական կողմը ցանկանում է, որպեսզի  պաշտոնապես արձանագրվի, որ  Ջուլհակյանը, որպես հավաքակայանի հերթապահ բժիշկ, որևէ իրավասություն չի ունեցել որևէ զորակոչիկի, այդ թվում՝ Նորայր Սահակյանին, զորակոչելու կամ հավաքակայանից զորամաս տեղափոխելու վերաբերյալ որոշում ընդունելու, հետևաբար մեղադրող կողմի այդ մասին արված դատաղությունները հիմնազուրկ են:

Որպես հերթապահ բժիշկ՝ Ջուլհակյանի պարտականությունն է եղել ցուցաբերել առաջին բուժօգնություն, ինչը և նա, ըստ փաստաբանի, կատարել է բարեխղճորեն։ Ջուլհակյանը դատարանում հայտնել է, իր կողմից Նորայրին տված դեղահաբից հետո նրա վիճակը, եթե վատանար կամ ջերմությունը չիջներ, ապա կմտածեր, որ խնդիր կա, բայց նրա վիճակը բարեբախտաբար լավացել է:

Բացի այդ՝ պաշտպանը ներկայացրեց Ջուլհակյանի այն դիտարկումը, որ, ըստ տեղեկությունների, նույն զորակոչի ժամանակ թվով 4 զորակոչիկ է մահացել հետպատվաստումային ռեակցիայի պատճառով, իսկ 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորակոչիկների 80 տոկոսը հայտնվել է հոսպիտալներում, որից հետո ՀՀ ՊՆ և Առողջապահության նախարարների համատեղ հրաման է տրվել,  որ այսուհետ պատվաստումները նոր դեղամիջոցներով պետք է կատարվեն բացառապես պոլիկլինիկաներում:

Պաշտպանը պնդեց, որ այս քրեական գործի ճիշտ լուծման համար գոյություն չունի որևէ ապացույց, որը կհիմնավորի իր պաշտպանյալի մեղավորությունը մեղսագրված հանցագործության կատարման մեջ, իսկ առկա ապացույցները բավարար չեն պարզելու առաջադրված մեղադրանքի ամբողջ խորությունն ու լրիվությունը, ավելին` ոչ ամբողջական են ու կիսատ։

Ուստիև Նորայր Նորիկյանը միջնորդեց ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ՝ Կարեն Ջուլհակյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում և  կայացնել արդարացման դատավճիռ:

Հաջորդիվ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Վարուժան Մանսյանի պաշտպան՝ Կարինե Խաչատրյանը:

Ըստ նրա՝ քրեական գործով մեղադրական եզրակացությունում տեղ գտած ապացույցները մեղմ ասած խեղաթյուրված են. այն ապացույցները, որոնցով, իբր, հիմնավորվում է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, իրականում այլ բովանդակություն ունեն քան մեղադրական եզրակացությունում տեղ գտած հատվածները։ Ի զարմանս պաշտպանի՝ հարգելի մեղադրողը իր ճառում ոչ թե հղում է կատարել դատարանում հետազոտված բուն ապացույցներին, այլ ընդամենը մեջբերել է մեղադրական եզրակացությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 21.12. 2012թ.-ին ժամը 22-23-ի սահմաններում ՀՀ ՊՆ հավաքակայանից դեպի ՊԲ հավաքակետ տեղափոխման ժամանակ, Եղեգնաձոր քաղաք չհասած Նորայր Սահակյանը սրտխառնոց է ունեցել, որի հետևանքով ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը և Ն . Սահակյանը փսխել է: Այդ պահին առջևից ընթացող ավտոբուսի մեջ գտնվող, ուղեկցող շարասյան ավագ, ՊԲ հավաքակետի բուժկետի պետ- բուժակ, ենթասպա Վարուժան Մանասյանը ուղեկցող խմբի անդամ շարքային Վահագն Պողոսյանից տեղեկացել է Ն. Սահակյանի վատ զգալու և փխսելու մասին:

Մինչդեռ գործով հետազոտված ապացույցները հակառակն են ապացուցում:

Մասնավորապես, ըստ պաշտպանի՝  դատարանում չհարցաքննված վկա Արման Գրիգորյանի  25.12.16թ.-ին տրված ցուցմունքի համաձայն՝ ինքը նորակոչիկի վատ զգալու մասին ասել է ոչ թե Վ. Պողոսյանին, այլ փոխգնդապետ Ս. Աբրահամյանին, ով հանդիսացել է շարասյան պետ, իսկ Ս. Աբրահամյանը դատարանում հայտնեց, որ ինքը Վ. Մանասյանին Ն. Սահակյանի վատ զգալու մասին ոչինչ չի հայտնել, քանի որ նման պարտականություն չունի: Ա. Գրիգորյանը չի հաստատել, որ զանգել է Վ. Պողոսյանին՝ տեղեկացնելու նորակոչիկի վատ զգալու մասին:

Սույն գործով չկա որևէ ապացույց, որ Վ. Մանասյանը տեղյակ է եղել Նորայր Սահակյանի վատ զգալու մասին, ավելին՝ հետագայում,  երբ ավտոբուսները պարբերաբար կանգնել են Ն. Սահակյանը գանգատներով չի դիմել, ՊԲ հավաքակետ հասնելուց հետո են միայն Ն. Սահակյանը և Դ. Ղարագյոզյանը գանգատներ հայտնել առողջական վիճակի վերաբերյալ և տեղափոխվել Իվանյանի զինհոսպիտալ:

Մանասյանը հետագայում է իմացել, որ Նորայր Սահակյանը փխսել է. Ճանապարհը դժար է եղել և փխսելը սովորական երևույթ է, սակայն որևէ անձ չի տեղեկացրել, որ զինծառայողներից որևէ մեկը ջերմում է կամ վատ է զգում: Ավելին՝  փոխգնդապետ Ս. Աբրահամյանը իր ցուցմունքով հայտնեց, որ ինքը որևէ պարտականություն չուներ շարասյան ավագին տեղեկացնելու և ինքը չի տեղեկացրել Ն. Սահակյանի վատ զգալու մասին: ՀՀ քր օր 376-րդ հոդվ. նախատեսված հանցագործությանը օբյեկտը զինվորական ծառայությամբ սահմանված կարգն է, օբյեկտիվ կողմը դրսևորվում է նրանում, որ պետը կամ այլ պաշտոնատար անձը չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում իրենց վրա դրված պարտականությունները: Նախ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ պահին պաշտոնատար անձը կարող էր և իրավասու էր կատարել այդ պարտականությունները:

Հանցակազմի առաջացման համար անհրաժեշտ է, որ պաշտոնատար անձի կողմից պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հանգեցնի որոշակի բացասական հետևանքների, իսկ 2-րդ մասով որպես ծանրացնող հանգամանք նշվում է ծանր հետևանքների առաջացումը:

Ընդ որում պարտադիր է արարքի և հետևանքի միջև պատճառական կապի առկայությունը: Հանցագործությանը սուբյեկտիվ կողմը բնութագրվում է անզգուշությամբ, նշված հանցագործության սուբյեկտ կարող են հանդիսանալ պետերը կամ զինված ուժերի պաշտոնատար անձինք: Եթե Վարուժան Մանասյանը հանդիսացել է պաշոնատար անձ, ապա  պետք է նշենք այն փաստաթղթերը հրամանները, հրահանգները, որոնք հիմք են տալիս նման եզրահանգման։   Նաև պետք է նշվի այդ պաշտոնատար անձի իրավունքները և պարտականությունները՝ այսպես ասած պաշտոնի նկարագրությունը,  կամ՝ ինչպես քաղծառայության դեպքում, պաշտոնի անձնագիր կամ դրան հավասարեցված այլ փաստաթուղթ, սույն գործով իսպառ բացակայում են փաստաթղթերը, որոնցով օրինակ կոնկրետ կարգավորվում է զորակոչիկների տեղափոխման կարգը, ինչ մասնագետներ են համալրում շարասյունը, որոնք են շարասյան ավագի մասնագիտացման հիքերը և պարտականությունները, ինչպիսին են ուղեկցող անձնակազմի յուրաքանչյուր անդամի պարտականությունները, այսինքն պետք է հիմնավորվի զինվորական կարգի խախտումը, որը տվյալ դեպքում չի հիմնավորվում:

Հետևաբար,  դատաբժշկական եզրակացությամբ որոշ անձանց կողմից կատարված կամ չկատարված գործողություններին անդրադառնալիս, առնվազն պետք է նշել այն նորմատիվ փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ուղեկցող անձնակազում պետք է լինի բուժակ և բուժակի կոնսուլտացիա պետք է ապահովվեր: Սույն գործով, ըստ փաստաբանի, ապացույցների իսպառ բացակայության պայմաններում փորձ է արվել անձի մեղքը հիմնավորել այսպես կոչված փորձագետի եզրակացություններով:

Սակայն անգամ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները չեն կարող հաստատել իր պաշտպանյալի մեղքը, քանի որ ցանկացած դեպքում նա առնվազն պետք է տեղեկանար Ն. Սահակայնի ջերմելու և այլ առողջական խնդիրների մասին, սակայն ինչպես ճանապարհին նա չի տեղեկացվել,  իսկ ՊԲ հավաքակետում տեղեկանալով վատ զգալու մասին անմիջապես ձեռնարկել է միջոցներ անհապաղ հոսպիտալացնելու համար:

 Ուստիև Կարինե Խաչատրյանը միջնորդեց իր պաշտպանյալին   արդարացնել՝  արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգան գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:11 24/09/2016  |  Դատական ռեպորտաժներՆորակոչիկի մահվան գործով կրկին կհարցաքննվի փորձագետը
17:36 21/01/2016  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի ինքնասպանության գործով ամբաստանյալը դատարան չէր ներկայացվել. նրա մոտ ախտորոշվել է սուր շնչառական ռեսպիրատոր ինֆեկցիա
13:48 07/10/2015  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալի մեղավորության հարցում կասկածներ ունեմ. մահացած նորակոչիկի հայր
15:25 13/06/2015  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանվող բժիշկը պնդում է, որ նորակոչիկի մահվան մեջ մեղավոր չէ
20:15 27/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄահացած նորակոչիկը եղել է ոչ պիտանի՞ զինվորական ծառայությանը
22:47 15/04/2015  |  Քրեական խրոնիկոնՈ՞վ է մեղավոր նորակոչիկի մահվան համար
19:52 05/02/2015  |  Քրեական խրոնիկոնՄահացած նորակոչիկի ախտորոշումը հոսպիտալում ճիշտ է դրվել, սակայն վիճակի գնահատումը ճիշտ չի եղել. Փորձագետ
20:48 09/12/2014  |  Քրեական խրոնիկոնՄահացած նորակոչիկը հոսպիտալում զինակցին հայտնել է, որ կարոտել է փոքր եղբորը
18:47 20/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Ի՞նչ վիճակ պետք է լիներ, որ տեղափոխեիք, մահանա՞ր նոր». Մահացած նորակոչիկի հայր
22:22 04/11/2014  |  Քրեական խրոնիկոնՀոսպիտալի պետը նորակոչիկի մահվան նոր վարկած է առաջ քաշում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]