ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ Միչիգան նահանգը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել 09/29/2017 14:54 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախը ճանաչելու մասին թիվ 99 բանաձևը։ Բանաձևի նախագիծը ներկայացվել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկի կողմից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:
Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.
ԲԱՆԱՁԵՎ
Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, տնտեսական և մշակութային կապեր հաստատել ժողովրդի հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են, և
Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ ունեցած պատմական և մշակութային կապերին, 1921 թ․ Իոսիֆ Ստալինը կամայականորեն բռնազատել է Արցախը Հայաստանից և խախտելով հայ ժողովրդի ազգային, տարածքային և մարդու իրավունքները՝ Արցախն ընդգրկել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և
Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայերի՝ ազգային անկախության, անհատական ազատության համար և Խորհրդային Ադրբեջանի ճնշումների և խտրականության դեմ ուղղված խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվել են Խորհրդային Ադրբեջանի կողմից, որը հրաժարվել է թույլ տալ Արցախի ժողովրդի ինքնորոշումը։ Խորհրդային Ադրբեջանի արյունոտ պատասխանի արդյունքում էթնիկ հայեր են զոհվել Սումգայիթում (1988 թ․ փետրվար), Կիրովաբադում (1988 թ․ փետրվար) և Բաքվում (1990 թ․ հունվար), իսկ ավելի քան 350,000 հայեր բռնագաղթվել Ադրբեջանից։ Սումգայիթի ողբերգությունից հետո Միացյալ Նահանգների Սենատը, մտահոգված լինելով Ղարաբաղի հակամարտությամբ, միաձայն փոփոխություն (N 2690) է մտցրել 1989 թ. ֆինանսական տարվա «Օտարերկրյա գործառնությունների համար հատկացումների մասին» օրենքում (H.R. 4782), և կոչ արել խորհրդային իշխանությանը «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները…» և նշել, որ «տասնյակ հայեր սպանվել և վիրավորվել են վերջին անկարգությունների ժամանակ…», և
Հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին. 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացել է համաժողովրդական հանրաքվե, որով հռչակվել է անկախ հանրապետություն։ Ավելի քան 50 միջազգային դիտորդների սևեռուն ուշադրության ներքո և ազատ ու արդար ընտրությունների համար սահմանված միջազգային չափանիշներին լիակատար համապատասխանությամբ, ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 80 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, որից 98 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։ 1992 թ․ հունվարի 6-ին Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիր, և
Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հրադադարի մասին համաձայնագրին, որի շնորհիվ վերջ տրվեց տարիներ տևած ակտիվ ռազմական գործողություններին, Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը շարունակում են վտանգի ենթարկվել տարածաշրջանային լարվածության և թշնամական գործողությունների պատճառով։ Արցախի հայերը շարունակում են վճռական ջանքերը՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրացմանը և բռնություններից ու ճնշումներից ազատ կյանքի ապահովմանը, և ճանաչելով Արցախի կառավարությունը` միջազգային հանրությունը կարող է նպաստել այս մեկ դար տևած հակամարտության կարգավորմանը, հետևաբար, ելնելով վերոհիշյալից, սենատը որոշում է.
Կոչ անել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև
Հայցել Միացյալ Նահանգների Կառավարությանը՝ զարգացնել և ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերություններն Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել աջակցել Արցախի հումանիտար և տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև
Աջակցել միջազգային հանրության շրջանում Արցախի Հանրապետության շարունակական ջանքերին՝ հասնել առկա տարածաշրջանային հիմնախնդիրների տևական լուծմանը և խաղաղություն ու կայունություն հաստատել ռազմավարորեն կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև
Փոխանցել սույն բանաձևի կրկնօրինակները Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաև Միչիգանի կոնգրեսական պատվիրակության անդամներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից
- 05/05/2024 21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
- 05/05/2024 20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/05/2024 17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն