Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

ՀՀ Նախագահ. Ազգային միասնությունը շատ կարևոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում 09/18/2017   12:57  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը

 

Սիրով կրկին ողջունում եմ ձեզ: Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար: Այն է՝ Համահայկական խորհրդի ստեղծումը և այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան-սփյուռք գործակցության ապագան:

Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարևոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում: Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը և այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ է ամեն մի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար: 

Սա հատկապես կարևոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հայերի պարագայում դրա պատճառը եղել է մեր դեմ իրականացված ցեղասպանությունը և բռնաճնշումները: 

Սփյուռքում ծնվելը, ապրելը և գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը: Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք:

Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության և արդյունավետ համագործակցության կազմակերպման ձևի հարցը մշտապես եղել է օրակարգում: Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության և ազգային-պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով: 
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում և սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարևոր հարցերից մեկը: Սակայն նաև պարզ է, որ աշխարհում տիրող սուր գաղափարական բաժանումը բացարձակապես չէր կարող նպաստել այդ տեսլականի իրագործմանը: 

Այսօր՝ Հայաստանի անկախության պայմաններում, մենք արդեն ունենք կայացած պետականություն՝ ավելի բարենպաստ վիճակում ենք այս և նման խնդիրներին անդրադառնալու համար:

Համահայկական միասնության և կազմակերպական ձևի հարցի քննարկման, դրա լուծումների փնտրտուքի շատ հարուստ և բազմաբնույթ փորձ ենք կուտակել, որին, կարծում եմ, այստեղ անդրադառնալու կարիքը չկա: Սակայն անցած ճանապարհից, անշուշտ, կարելի է կատարել մի շարք եզրակացություններ:

Առաջին եզրակացությունը, իմ կարծիքով, այն է, որ յուրաքանչյուր ժողովրդի ամենակարևոր և ամենակենսունակ ինքնակազմակերպման ձևը ժամանակակից ազգային պետությունն է: Հայաստանն այսօր այդպիսին է՝ դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիվս այլ կարևոր գործառույթների՝ այսօր հավուր պատշաճի պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգային-պետական շահերը և անվտանգությունը:

Այո՛, Հայաստանի պետությունը թերևս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու և ավելի լավը դարձնելու համար: Ուստի, ինչ կառույց էլ ստեղծենք, այն գալու է փոխլրացնելու, զորավիգ լինելու Հայաստանի պետականությանը: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները վկայեցին, որ մեր պետությունը պատրաստ է և կարող է ստանձնել առաջնորդողի դերը: Ավելին, այդ առաջնորդությունը սպասված էր նաև սփյուռքում:

Երկրորդը. ինչ կառույց էլ ստեղծենք, այն կոչված չի՛ լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին: Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձևավորված կառույցների փոխարեն մի նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ և ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձևավորելը:

Անշուշտ, մենք պետք է գիտակցենք, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենահզոր ռեսուրսը հայ մարդն է՝ իր վառ անհատականությամբ: Ավելին, այդ վառ անհատականություններն ապրում են աշխարհի ամենատարբեր պետություններում՝ հանդիսանալով դրանց լիիրավ և նվիրյալ քաղաքացիներ:

Թող ոչ ոք չմտածի, որ հնարավոր է կամ կարիք կա ստեղծելու կենտրոնաձիգ, բրգաձև ինչ-որ մի համահայկական կազմակերպություն: Բնավ ո՛չ: Դրա կարիքը բացարձակապես չկա: Նման հարցադրում կատարելը ոչ միայն իրատեսական չէ, այլև, կարծում եմ, վնասակար է:

Հաշվի առնելով հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ցանցային կառույց՝ հիմնված նորարար մոտեցումների վրա: Այդ աշխատանքային ցանցում անհրաժեշտ է ապահովել գաղափարների ազատ փոխանակման և ընդհանուր ծրագրերի մշակման լավագույն հնարավորությունները:

Մենք մոտենում ենք շատ կարևոր հանգրվանի: 2018 թվականի մայիսին տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: Կարծում եմ, որ դա լինելու է ամենապատեհ և խորհրդանշական առիթը վերջնական որոշում ընդունելու համար: 

Այսքանը՝ որպես այս նիստի ներածություն և իմ մոտեցումների ընդհանուր ուրվագիծ: Արդեն երկար ժամանակ այս հարցի շուրջ ծավալուն աշխատանք է կատարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այժմ խոսքը փոխանցում եմ Ձեզ, պարո՛ն Հարությունյան: Խնդրեմ, ներկայացրեք Ձեր կատարած աշխատանքի արդյունքները, և այդպիսով մեկնարկ տանք մտքերի փոխանակմանն ու քննարկմանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:49 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԶենքի վաճառքը կարող է միայն նպաստել հակամարտության խորացմանը. Կարեն Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
12:05 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է ստեղծել համազգային մենթալիտետի մշակույթ. Արամ Ա կաթողիկոս
12:02 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱմենայն հայոց կաթողիկոս. Մենք մեր հայրենիքի զինվորներն ու ծառաներն ենք
11:53 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը հայոց անկախ պետականության գոյության կարեւորագույն գրավականն է. Բակո Սահակյան
11:47 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյան. Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախևառաջ մեզ ստիպում է ավելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ
11:32 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի ընթացքում Սփյուռքի մասնակցությունը և բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու կարևոր. Արտակ Զաքարյան
11:27 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հայատյաց քաղաքականությունը ստիպում է հայ հասարակությանն ավելի կարծրացնել փոխզիջումների պատրաստ իր դիրքորոշումը. ՀՀ Նախագահ
11:14 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայկական սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում. Պարգև Սրբազան
11:10 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին առաջին անգամ մասնակցում են Եթովպիայի, Սուդանի եւ Մալայզիայի պատվիրակությունները
11:06 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքի հայ գործարարները վերջին շրջանում Հայաստանում ակտիվ ներդրումներ են իրականացրել. Սուրեն Կարայան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]