ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դիլիջան ազգային պարկ»-ի ղեկավարը աշխատակիցներին անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու ապօրինի հանձնարարություններ է տվել 09/04/2017 16:25 | Քրեական խրոնիկոն
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Դավթյանը, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
ՊՈԱԿ-ի ղեկավարն իր աշխատակիցներին անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու ապօրինի հանձնարարություններ է տվել, այնուհետև ստորագրել դրանք` այդպիսով ամբողջացնելով և հավաստելով կեղծ փաստաթղթերի կազմման գործընթացը:
Այսպես, 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67.604.750 ՀՀ դրամի վնաս: Սակայն հայտնաբերված անտառխախտումների իրական քանակը և իր ղեկավարած կազմակերպության աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները քողարկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Աշոտ Դավթյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Մասնավորապես, վերջինս ՊՈԱԿ-ի «Հաղարծինի» տեղամասի պետ Ն. Ս.-ին հանձնարարել է հայտնաբերված ապօրինի հատված ծառերից 45-ի համար կազմել անտառխախտման կեղծ արձանագրություններ: Այդ նպատակով` հիշյալ տեղամասի 9 տեսուչներ կազմել են համապատասխան արձանագրություններ, որոնցում մտցրել են իբրև անտառխախտում կատարած, սակայն իրականում դրա հետ առնչություն չունեցած, այդ թվում` մահացած անձանց տվյալներ: Այնուհետև ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանն անձամբ ստորագրել և կնիքել է հիշյալ պաշտոնական փաստաթղթերը` դրանք դնելով շրջանառության մեջ: Նշված փաստաթղթերի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմվել է համապատասխան ստուգման ակտ, որով «Հաղարծինի» տեղամասում արձանագրված ապօրինի հատված ծառերի թիվը պակասեցվել է 45-ով:
Աշոտ Դավթյանի` վերը նշված հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամի չափով պակաս է հաշվարկվել բնությանը պատճառված վնասը, և ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, խաթարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը, ինչպես նաև հեղինակազրկվել պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Այսպիսով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Աշոտ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել