ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր 08/25/2017 16:44 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության ղեկավարը կարևորել է արդեն ավանդական դարձած պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Դեսպան Միլսը նախ իր ափսոսանքն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ում լսելով չէ, որ գիտեն, թե ինչ բարդություններ կան նման աղետների դեմ պայքարում։ Նա նշել է, որ դեսպանությունը կապի մեջ է ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ՝ հրդեհի հետևանքների վերացման գործում գերատեսչություններին տեխնիկական և փորձագիտական օժանդակության ուղղությունները հստակեցնելու նպատակով:
Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին՝ դեսպան Միլսը նշել է. «Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին և խորացնել երկկողմ առևտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»:
Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված և ավելացրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ գործարար դաշտի հետագա բարելավման ուղղությամբ կառավարության նախաձեռնություններին:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և ավելացրել, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցածի կապակցությամբ վերլուծություններ են արվելու, որից հետո ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը կլինի ավելի կոնկրետ:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ՊԵԿ-ի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է այս ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։ «Սակայն այս ուղղություններով դեռևս շատ անելիքներ ունենք և բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը, և այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես ակնկալում է ամերիկյան գործընկերների ու մասնագետների աջակցությունը։ Վարչապետը կարևորել է նաև ԱՄՆ դեսպանության գործուն մասնակցությունն առաջիկայում կազմակերպվելիք արդարադատության ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն այս բնագավառի հետագա բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն