Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահանտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Դատարանը լրիվ, օյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել. արդարացման դատավճիռը բեկանվել է 08/05/2017   13:59  |  Դատական ռեպորտաժներ

Վերաքննիչ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարան է  վերադարձել սպանության փորձի մեղադրանքով Հայկ Դավթյանի գործը:

Հիշյալ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել էր ամբաստանյալ Հայկ Դավթյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ,  առաջադրված մեղադրանքում` նրա արարքը ՀՀ քրեական օրենքով իրավաչափ համարվելու պատճառաբանությամբ:

Հայկ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել էր, և նա անհապաղ ազատվել էր կալանքից դատական նիստի դահլիճում:

Դատարանը գտել էր, որ Հայկ Դավթյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործության կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չէ հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Անհրաժեշտ պաշտպանությունը) համաձայն,  համարվում է իրավաչափ:

Դատարանը, ամբաստանյալ Հայկ Դավթյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն, համարել է իրավաչափ, նրա` ֆիզիկապես թույլ և տուժող Արայիկ Մխիթարյանի` ֆիզիկապես ուժեղ լինելու հանգամանքով, ինչի մասին են վկայում Գևորգ Մարգարյանի և Ռոզա Զոհրաբյանի տված ցուցմունքները այն մասին, որ Ա.Մխիթարյանը «էշի ուժ ունի» և նրա ֆիզիկական տվյալներն անհամեմատ են Հայկի տվյալների հետ:

 

Արդարացման դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել մեղադրող Կ.     Սավթալյանը, ով վերաքննիչ բողոքում խնդրում էր բեկանել առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը,   Հայկ Դավթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի  34-104-րդ  հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և «նրա նկատմամբ նշանակել կատարած հանցագործության բնույթին,  հասարակական վտանգավորությանն ու նրա անձը բնութագրող տվյալներին համաչափ պատիժ»:

 

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել էր մեղադրողի վերաքննիչ բողոքը, Հայկ Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանի 18.07.2016թ. դատավճռը բեկանել և քրեական գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Հայկ Դավթյանի նկատմամբ ընտրվել էր  չհեռանալու մասին խափանման միջոցը:

Ըստ մեղադրողի վերաքննիչ բողոքի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-րդ մասով առաջադրված մեղադրանքում Հայկ Դավթյանին արդարացնելով՝ Դատարանը քրեական օրենքը ճիշտ չի կիրառել, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի 2016 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը ենթակա է բեկանման:

Մասնավորապես, Դատարանը, հանգել է այն հետևության, որ Հայկ Դավթյանի գործողություններն իրավաչափ են, հիմնվելով դատաքննության ընթացքում ամբաստանյալի, գործով վկաների և տուժողի կողմից տրված ցուցմունքների վրա, առանց նշված անձանց դատաքննության ընթացքում հայտնած տեղեկությունները նրանց նախաքննական ցուցմունքների հետ համադրելու, որի վերաբերյալ դատավճռում առկա չէ որևէ վերլուծություն, թեև նախաքննական և դատաքննական ցուցմունքների վերլուծությունն իրենց համակցության մեջ ակնհայտորեն վկայում են այն մասին, որ առավել արժանահավատ են նրանց նախաքննական ցուցմունքները, որոնցով և հիմնավորվում է ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի կատարումը:

Ըստ մեղադրանքի,  Հայկ Դավթյանը 2015թ.  մայիսի 21-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ընկերոջ հետ գտնվելով Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 6-րդ շենքի իր ծանոթ Ռոզա Զոհրաբյանին պատկանող բնակարանում, այդ բնակարանն իր կողմից վաճառելու հանգամանքը հերքելու կապակցությամբ վիճաբանել է Ռոզա Զոհրաբյանի ամուսնու` Արայիկ Մխիթարյանի, հետ ու, երբ վերջինս պնդել է, որ ինքը նման մտադրություն ունի, այդ ընթացքում իր արժանապատվությունը ոտնահարված համարելով` ապօրինաբար Ա.Մխիթարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով հարվածներ է հասցրել Ա.Մխիթարյանի կզակի, կրծքավանդակի և ձախ ազդրի շրջանում` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որն արտահայտվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող, կզակի շրջանում կտրած, ձախ ազդրի շրջանի վերքերի, կրծքավանդակի և ձախ ազդրի շրջանների ճանկռվածքների ձևով: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել շարունակել դանակով հարվածներ հասցնել Ա.Մխիթարյանին. Հայկ Դավթյանի ընկերը միջամտել է վիճաբանությանը, իր ձեռքից բռնի ուժով վերցրել է դանակը, որի արդյունքում էլ Ա.Մխիթարյանը կարողացել է փախչել և բժշկական օգնության է դիմել:

 

Վերաքննիչ դատարանն  արձանագրել է, որ գործով անցնող մի շարք անձանց` մասնավորապես ամբաստանյալ Հայկ Դավթյանի, վկաներ` Ռոզա Զոհրաբյանի, Մարիամ Զոհրաբյանի, Գևորգ Մարգարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ, որոնք Դատարանը արձանագրել է, բայց չի անդրադարձել դրանց, նախապատվությունը տալով նշված անձանց միայն դատաքննական ցուցմունքներին:

 

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը լրիվ, օյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել, չի պարզաբանել վերոգրյալ անձանց ցուցմունքներում առկա հակասությունները, ինչը կարող է փոխել գործի ելքը:

Վերաքննիչ դատարանն եկել է  համոզման, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկանել ամբաստանյալ Հայկ Դավթյանի վերաբերյալ 18.07.2016թ. արդարացման դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն, նոր դատաքննությամբ անհրաժեշտ է ամբաստանյալ Հայկ Դավթյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ, վերստին հետազոտել, պատշաճ իրավական վերլուծության և գնահատման ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները:

Բացահայտման ենթակա անհրաժեշտ հանգամանքները պատշաճ իրավական վերլուծության և գնահատման ենթարկելու ու առկա հակասությունները պարզելու, դրանց պատշաճ գնահատական տալու արդյունքում նոր միայն հնարավոր կլինի եզրակացության հանգել, ինչպես կատարած արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու, այնպես էլ ամբաստանյալ Հայկ Դավթյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության կամ անմեղության մասին: Դա հնարավոր է կատարել նոր դատաքննությամբ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել` հանգեցնելով քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտման, որն ազդել է սույն գործով վերջնական ճիշտ որոշում կայացնելու համար և ինչը բավարար հիմք է Դատարանի դատավճիռը բեկանելու և նոր դատաքննության ուղարկելու համար:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]