ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2016-ի հուլիսին Հայաստանում մարդու իրավունքների խախտումները (վիճակագրություն) 08/01/2017 10:59 | ԼՐԱՀՈՍ
2016 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևան և Գյումրի քաղաքներում անցկացվել է 17 հավաք, որոնցից առնվազն 7 հավաքի ընթացքում ոստիկանությունը մարդու իրավունքների կոպիտ խախտումներով բերման է ենթարկել հավաքի մասնակիցների, ընդ որում՝ 5 հավաքի դեպքում դադարեցնելով դրանք:
Այդ օրերին ՀՀ ոստիակնությունը խախտել է մի շարք օրենսդրական կարգավորումներ և կիրառել անհամաչափ ուժ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ: Մենք որոշեցինք իմի բերել անցյալ տարվա դեպքերի վիճակագրությունը:
Բերման ենթարկվածներ
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված հավաքի մասնակիցները բաժիններում պահվել են մինչև 17 ժամ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 3 ժամից ավել: Նրանցից շատերին չի տրամադրվել օրենքով սահմանված անհրաժեշտ բուժօգնություն, ոմանց դեպքում ոստիկանության բաժանմունքներում և մեքենաների մեջ կիրառվել է բռնություն և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Ընդ որում՝ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ը կազմակերպված հավաքների վայրերում տեղի է ունեցել բերման ենթարկելու առնվազն 750 դեպք:
Բերման ենթարկվածներից ոմանք ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տեղափոխվել իրենց տներից և ոչ թե հավաքի վայրից: Մի քանի անգամ ոստիկանները քաղաքացիներին տարել են ոչ թե ոստիկանություն, այլ ոստիկանության զորքերի զորամասեր, ինչը հակասում է օրենսդրությանը:
Հատուկ միջոցներ
Ոստիկանությունը սպառազինության հատուկ միջոցներ է կիրառել է հավաքներից 3-ի ընթացքում, բռություններ՝ 4-ի ընթացքում: 2016 թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում և հուլիսի 29-ին Սարի Թաղ թաղամասում, ինչպես նաև նույն օրը Խորենացի փողոցում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, որոնց ազդեցության արդյունքում մեծ թվով քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ներառյալ լսողության վատթարացում և աչքի կորուստ, բեկորային վնասվածքներ, կոտրվածքներ, ուղեղի ցնցումներ, տարբեր աստիճանի այրվածքներ և այլն:
ՀՀ ոստիկանության օրենքի համաձայն՝ նույնիսկ այն դեպքերում, երբ հավաքն անց է կացվում օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սակայն խաղաղ է, անզեն, ապա հատուկ միջոցների գործադրումն արգելվում է: Այդուհանդերձ՝ ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարված հարցումների՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետը հայտնել է, որ հուլիսի 20-ին և 29-ին ոստիկանության կողմից ցույցերը ցրելիս կիրառվել է 3 կրակոց արդյունքաբեր գազ և 97 լուսաձայնային նռնակ:
Հատուկ միջոցների կիրառման ժամանակ խախտվել է նաև դրանց կիրառման օրենսդրական կարգը՝ մասնավորապես չի պահպանվել նախքան հատուկ միջոցների կիրառումը ցուցարարներին զգուշացնելու կարգը և չի ձեռնարկվել միջոցներ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:
Վիրավորներ
Համադրելով տուժածների վկայությունները, Արդարադատության նախարարությունից ստացված տվյալները և լրատվամիջոցների հրապարակումները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնաբերել է ոստիկանության կողմից հատուկ միջոցների և բռնության արդյունքում հետևյալ վնասվածքների դեպքերը՝
Քերծվածք 49
Բեկորային վնասվածք 27
Այրվածքներ 10
Պատռված վերքեր 1
Սալջարդ վերքեր 56
Լսողության խնդիրներ 1
Տեսողության խնդիրներ 2
Արյունազեղում 22
Էկզոգեն թունավորում 16
Աչքի կորուստ 1
Կոտրվածք 5
Գլխուղեղի ցնցում 2
Պատասխանատվություն
2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ Հայաստանում Մարդու իրավունքների խախտումների մասին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Իրազեկ քաղաքացիների միավորում, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ պատրաստել են զեկույց, որում ավելի մանրամասն տեղեկություններ կան խախտումների վերաբերյալ:
Վերջում հավելենք, որ նշված դեպքերի համար որևէ ոստիկան քրեական պատասխանատվության առ այսօր չի ենթարկվել: Հուլիսի 29-ին լրագրողների նկատմամաբ բռնություններ կատարած 8 անձինք կանգնել են դատարանի առջև, սակայն նրանցից որևէ մեկը չի ազատազրկվել:
Ավելին, քննությամբ պատշաճ կերպով չի պարզվել լրագրողներին ծեծելու դրդապատճառները, ինչպես նաև այն, թե ինչպես են քաղաքացիական անձինք ոստիկանների հետ միասին հարձակվել ցուցարարների և լրագրողների վրա: Չի պարզել, թե ո՞վ էր բռնություններ գործող քաղաքացիական անձանց կազմակերպել և բերել Սարի Թաղ:Այս մասին տեղեկացանք ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն