Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

«Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել» 07/29/2017   17:35  |  Հարցազրույց

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի օդանավակայաններով փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.3 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն` ամփոփելով կիսամյակային աշխատանքը:

-2017 թվականի առաջին կիսամյակն ինչպիսի՞ շրջան է քաղավիացիայի համար: Ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք:

-Առաջին կիսամյակը բավական դրական ենք գնահատում: 2016 թվականին դրական ցուցանիշներից հետո շարունակում ենք աճ գրանցել: Նշեմ, որ առաջին կիսամյակում փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, արդեն ունենք 29.3 տոկոսի աճ: Մեծ սպասումներ ունենք, որ 2017 թվականն ավելի լավ ցուցանիշներով կփակենք, քան 2016 թվականը, երբ վերջին տասը տարվա ընթացքում գրանցվեց ռեկորդային ցուցանիշ: 2016-ին ուղևորահոսքը կազմել էր 2 մլն 117 հազար մարդ: Բեռնափոխադրումների ցուցանիշներում նույնպես աճ կա, այն կազմում է շուրջ 70 տոկոս: Հուսով ենք, որ ցուցանիշներն այսպես կպահենք ու կավելացնենք:

Ընթացիկ տարում ունեցել ենք նոր երթուղիներ, տեղական ավիաընկերությունների շրջանում ակտիվություն է նկատվում:  Մասնավորապես, «Տարոն-Ավիան» Գյումրիից, «Արմենիա» ավիաընկերությունը: Վերջինս ամառային այս սեզոնին մի քանի ոչ կանոնավոր երթուղիներ բացեց: Այսօր ունենք կանոնավոր թռիչքներ դեպի Իսրայել, Բեյրութ, Աստանա:

-Այս նոր չվերթների բացումը որքանո՞վ է ազդեցություն թողել տոմսերի գների վրա:

-Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել: Անուղղակիորեն կարող է լինել, եթե չվերթները տրանզիտային նոր ուղղություններ ապահովեն, և այստեղ մրցակցության դեպքում գները կիջնեն: Ես կարող եմ ասել, որ մենք գների նվազում ունենք ոչ թե մի քանի երթուղիների բացումից հետո, այլ, ընդհանրապես, վերջին 3 տարիների ընթացքում նոր քաղաքականության վարման արդյունքում: Չնայած դրան, պետք է ասեմ, որ այս ցուցանիշները կրկին մեզ չեն գոհացնում: Դրա համար պետք է բանակցել, որպեսզի շատ ավիաընկերություններ գան, և եթե ուղևորների քանակը համապատասխան լինի, ապա ավիաընկերությունները կարող են մտածել իրենց գնային քաղաքականության փոփոխության մասին:

-Նշվում էր, որ ներդրումային ծրագիր կա «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար, և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու օդանավակայանում: Ի՞նչ աշխատանքներ են արդեն իսկ իրականացվել և ի՞նչ ներդրումներ են կատարվել:

-Այո, Գյումրու օդանավակայանի զարգացումը մեզ համար այսօր առաջնային պլանում է: Ինչպես գիտեք այնտեղ արդեն երկու ավիաընկերություն երթուղիներ է շահագործում: Եվ որպեսզի ավելի ակտիվացնենք աշխատանքը մենք պետք է բարելավենք ենթակառուցվածքները, աշխատենք ծառայությունների ընդլայնման մասով: Արդեն իսկ օդանավակայանի թռիչքուղին  բարեկարգվել է, լուսաազդանշանային համակարգն է փոփոխվել, աշխատանքներ են տարվում օդանավակայանի տերմինալում: Արդեն կա մշակված ծրագիր, որի համաձայն նախատեսվում են շարունակական ներդրումներ: Դա կօգնի, որ նոր ավիաընկերությունների մուտքի դեպքում, կարողության իմաստով կարողանանք ապահովել անհրաժեշտ պայմանները:

-Առաջիկայում նոր ավիաընկերությունների մուտք Գյումրու օդանավակայան սպասվո՞ւմ է:

-Սովորաբար խուսափում ենք կանխավ ավիաընկերությունների մուտքի հետ կապված տվյալներ տրամադրել, քանի դեռ ավիաընկերությունները կոնկրետ որոշում չեն կայացրել: Բայց վստահ եղեք, որ բանակցություններ տարվում են, հուսով ենք, որ այդ ավիաընկերությունների թիվը կավելանա: Դա կախված է մի շարք գործոններից, բանակցությունների ընթացքից, ավիաընկերությունների ծրագրերից: Մենք բավական դրական ենք տրամադրված,  ավելի ոգևորվում ենք, երբ տեսնում ենք ակտիվությունը: Մենք տեսնում ենք, որ ավիաընկերություններն իրենց լավ են զգում:

-Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել փոքր ավիացիայի զարգացման նպատակով:

-Փոքր ավիացիայի զարգացումը ևս մեր կարևոր ծրագրերից է: Ավիացիայի վարչությունը ուսումնասիրությունների առումով լայնածավալ աշխատանք է տանում: Հայաստանի տարածքում ունենք 16 աերոդրոմ, և դրանցից պետք է ընտրել, թե որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել: Մինչ այդ շատ կարևոր է ուսումնասիրել ներքին ցամաքային փոխադրումների ծավալները, աերոդրոմի վերականգնման ծախսերը, որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ շարունակենք: Գիտեք, որ արդեն Կապանի օդանավակայանի հետ կապված դրական տեղաշարժ կա: Առաջիկայում փոքր ավիացիայի զարգացման  վերջնական ծրագիրը կկազմվի  և կսկսենք, ըստ ուղղությունների, աշխատանք:

-Այսինքն` տեսանելի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը:

-Այո, դեռ վաղ է խոսելը, որովհետև աերոդրոմների վերագործակման աշխատանքները բավական լուրջ ընթացք է նախատեսում: Լուրջ վերլուծություն է անհրաժեշտ, իսկ դա ժամանակ է պահանջում:

-Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

-Այստեղ մեծ առաջընթաց ունենք: Դրական արդյունքներ կան առաջին պաշտոնական բանակցային փուլի ընթացքում: Բավական ծավալուն բանակցային տեքստից մի քանի կետ էր մնացել վերջնականացնելու: Վերջերս հունիսին Քաղավիացիայի  գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել, այնտեղ քննարկում տեղի ունեցավ եվրոպացի մեր գործընկերների հետ և մնացած կետերի շուրջ բանակցություններն էլ ավարտվեցին: Հիմա այն փուլում ենք, որ համաձայնագիրը  ԵՄ պետություններին առանձին ներկայացվի հաստատման: Հույս ունենք, որ բանակցությունների երկրորդ պաշտոնական փուլի ընթացքում կստորագրվի:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգի ներդրման նպատակով:

–«Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգի ներդրումը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը: Կա արդեն ձևավորված աշխատանքային խումբը, աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության և աշխատանքային խմբի մասնագետների միջև, որի ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրի ներդրման դրույթները, ռազմավարությունը և հնարավոր խոչընդոտները: Հայեցակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության նախագիծ է մշակվել ՀՀ Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուում հրապարակելու համար: Կարծում ենք 2017-ի ավարտին կունենանք որոշ արդյունքներ:

Աննա Գզիրյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]