ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա Ծռեր»-2-ի գործով դատավորը ուղղակի շահագրգռված է գործի ելքով՝ ի վնաս պաշտպանական կողմի. ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 07/27/2017 13:40 | ԼՐԱՀՈՍ
Սասնա Ծռեր»-2-ի գործով՝ Արամ Մանուկյան և մյուսներ, այսօրվա դատական նիստում դատարանին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Պաշտպանը հայտնեց, որ դեռևս նախաքննությունից գործում ներգրավվել է որպես Թ.Թորոսյանի պաշտպան, ամբաստանյալն իրենից չի հրաժարվել, իրեն որպես ամբաստանյալի պաշտպան են ծանուցումներ ուղարկվում: Այսինքն՝ դատարանի մոտ որևէ կասկած չի եղել, որ ինքը հիշյալ ամբաստանյալի պաշտպանն է:
Լ.Սիմոնյանը նշեց, որ ինքը գործով չորս նիստերից երեքին է ծանուցվել, ծանուցված նիստերին ինքը չի ներկայացել նախապես նշանակված այլ դատական նիստերի պատճառով, ինչի մասին ինքը նախապես գրավոր տեղեկացրել է դատարանին:
Թեև պաշտպանի չներկայանալու և նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում նիստը պարտադիր ենթակա է հետաձգման, սակայն դատարանն իր՝ Լիպարիտ Սիմոնյանի, բացակայության պայմաններում շարունակել է դատավարական գործողություններ իրականացնել: Այսօր էլ մի շարք պաշտպաններ են բացակայում, սակայն դատարանը նրանց բացակայությամբ դատավարական գործողություններ է իրականացնում՝ օրենքը կամայականորեն փոփոխելով:
Դատարանի ձևակերպմամբ՝ երբ պաշտպանը կգա, իր ներկայությամբ էլ դատավարական գործողություններ կիրականացնենք, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, դատարանը նույնպես կոպտորեն խախտում է օրենքը՝ համապատասխան դրույթը վերաբերվում է նոր ներգրավվող պաշտպանին, նորմը կիրառելի չէ արդեն ներգրավված պաշտպանի նկատմամբ:
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց դատարանի՝ ինքն իրեն հակասելու վրա, մի կողմից նա ասում է, որ պաշտպանները դեռևս ներգրավված չեն, մյուս կողմից՝ չներգրավված պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա է կիրառում:
Լ.Սիմոնյանը փաստեց, որ այսպիսով կոպտորեն խախտվում է պաշտպանական իրավունքը՝ խախտելով Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները:
Հաշվի առնելով, դատավոր Արտուշ Գաբրիելյանի տասը տարուց ավելի դատավոր աշխատելու հանգամանքը և նաև այն, որ նրա նախագահությամբ այլ դատական նիստերը պաշտպանի բացակայության դեպքում մշտապես հետաձգվել են, փաստաբանը եզրահանգեց՝ դատավորը տիրապետում է օրենսդրությանը: Ուստի պաշտպանը տեսակետ հայտնեց, որ դատավորը ուղղակի շահագրգռված է գործի ելքով՝ ի վնաս պաշտպանական կողմի:
Փաստաբանը նաև հայտարարեց դատարանի դահլիճից հեռացված ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիայի ժամկետի կամայական հաշվարկի մասին՝ դատարանը հղում է կատարում դատավարական ժամ հասկացությանը, որն օրենքում առկա չէ:
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց դատական նիստից տուժողների բացակայության փաստի վրա և դատական նիստի մասին նրանց ծանուցված լինելու մասին կասկած հայտնեց:
Լ.Սիմոնյանը միջնորդեց որոշում կայացնել ինքնաբացարկ հայտնելու մասին:
Փաստաբանը միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր ինքը երկու այլ դատական նիստեր ունի, որոնցից մեկը մարզային դատարանում, խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել և իր բացակայության պարագայում ներկա դատական նիստը հետաձգել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության մասին որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել