Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնենլ, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»

Հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամները փորձել են վերամշակել. ԱԱԾ-ն նոր տվյալներ է հրապարակել Սամվել Բաբայանի քրգործի մասին 07/13/2017   18:47  |  Քրեական խրոնիկոն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիս ամսին ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող S.Հ.-ի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետևանքով ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար:

Այդ նպատակով Սամվել Բաբայանը դիմել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, ով համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետև, Սամվել Բաբայանը, S.Հ.-ի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, ով իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի, միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ և նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվա քաղաքի բնակիչ Մ.Ն.-ի միջոցով S.Հ.-ի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար: Այնուհետև Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում դրանք հայտնաբերվել և առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

2017 թվականի մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 ԱՄՆ դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր: Ի կատարումն ստացած պատվերի` վերջինս, իր հերթին, նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատ քաղաքի մեկ այլ բնակիչ Ռ.Ա.-ի հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 ԱՄՆ դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու վերաբերյալ:

2017 թվականի մարտ ամսին Ռ.Ա.-ն ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և հավաստիացրել, որ այն ՀՀ է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել և պահել է Վաղարշապատ քաղաքում գտնվող իր ավտոտնակում, այնուհետև Սանասար Գաբրիելյանի ցուցումով Սամվել Բաբայանին ցուցադրելու համար, Արմեն Պողոսյանի հետ այն լուսանկարել են: Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, ով, խոստանալով 50.000 ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, հանձնարարել է ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը:

2017 թվականի մարտի 22-ին Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը կամովին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն: Նույն օրը` Սանասար Գաբրիելյանի ձերբակալումից հետո, Սամվել Բաբայանը միջոցներ է ձեռնարկել վերջինիս հանցակիցներին գտնելու, ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու և դրա լուսանկարները ջնջելու ուղղությամբ, սակայն նա նույնպես ձերբակալվել է:

Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում նույն երկրում կալանավորված Ռ.Ա.-ն 2017 թվականի մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ է ներկայացրել Հայթաղ գյուղում պահվող ևս մեկ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ իր մարտական հրթիռով, որի փորձաքննությամբ հաստատվել է, որ այն ևս պիտանի է գործածության համար և հանդիսանում է ռազմամթերք:

 

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Հանցանքների կատարումը վկայող բավարար ու փոխկապակցված՝ ՀՀ-ում, ՌԴ-ում և  Վրաստանում իրականացված շուրջ 100 հարցաքննության, խուզարկությունների, հեռախոսային խոսակցությունների վերահսկման, Հայաստանում և Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Շվեյցարիայում կատարված տարաբնույթ փորձաքննությունների, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավասու մարմիններին և ֆինանսական հաստատություններին ուղղված հարցումների, ինչպես նաև քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված հավաստի ապացույցների համակցության հիման վրա Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը):

Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), իսկ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):

Չնայած հայտնաբերված ռազմամթերքը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված զինված ուժերի հաշվառումներով չի անցել, ավելին` ստացված պատվերի իրականացման համար Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը հետևողական միջոցներ են ձեռնարկել Վրաստանում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ փոխադրելու ուղղությամբ, Հրաչյա Մայիլյանին փոխանցված ռազմամթերքը Ռ.Ա.-ն ներկայացրել է որպես մաքսանենգ եղանակով Վրաստանից տեղափոխված, այնուամենայնիվ, հաշվի առնելով հետագա նախաքննությամբ միանշանակ հաստատված՝ մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակը պատվիրատուներին փաստացի ՀՀ տարածքում հանձնված լինելու հանգամանքը, ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված լինելու վերաբերյալ չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվել են հօգուտ մեղադրյալների, և ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց առաջադրված մեղադրանքները վերացվել են:

Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` ապօրինի կերպով ձեռք բերած, փոխադրած և պահած ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով:

Վերը հիշատակված մեղադրյալների վերաբերյալ առանձին վարույթ անջատված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, իսկ ենթադրյալ հանցանքներին առնչություն ունեցած մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապօրինի շրջանառության մեջ գտնվող ռազմամթերքը ՀՀ տարածք տեղափոխելու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]