ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գույքագրված 2029 աղբանոցից փակվել են 1480-ը 07/07/2017 16:35 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
Նիստի բացման իր խոսքում Վաչե Տերտերյանն ասել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: «Կհամաձայնվեք, որ մեր ճանապարհները, տուրիստական կենտրոնները էապես թարմացել են, բարեհաճ են դարձել, կարծես թե վիզուալ առումով այդ արդյունքները երևում են: Բայց դրա հետ միասին տարբեր ուղղություններով պարբերաբար աշխատանքներ իրականացնում ենք:
Մեր հիմնական մայրուղիների վրա, իհարկե, ոչ բավարար քանակությամբ, բայց արդեն իսկ որոշակի քանակությամբ աղբամաններ տեղադրվում են, բայց միայն աղբամանները տեղադրելով խնդիրը չի լուծվում: Մենք նյութեր ենք նախապատրաստել, որպեսզի հանրության հետ աշխատանքը՝ ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր, բոլոր ուղղություններով կատարվի: Մաքուր Հայաստանն իրենից ենթադրում է վարչական ռեսուրսներ, բայց նաև ենթադրում է ընդհանուր մտածելակերպի, ընդհանուր վերաբերմունքի փոփոխություն բոլորիս կողմից: Այսօր նախապատրաստվում ենք հուլիսի 29-ին կայանալիք 2-րդ համապետական շաբաթօրյակին և մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք այդ ուղղությամբ»,-ասել է Վ. Տերտերյանը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հատուկ ստեղծված http://map.transproject.am/ կայք-էջը ներկայացրել է ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչություն պետ Արտաշես Բախշյանը: Նա առաջարկել է բոլոր մարզերի ներկայացուցիչներին ուշադրությամբ հետևել կայքին և տեղերից պարբերաբար տեղեկություններ տրամադրել՝ կայքի տեղեկատվությունը թարմացնելու համար: Կայքում տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս ս.թ. ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:
Նիստի ընթացքում զեկուցվել է ընթացիկ վիճակի, կատարված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Աղբահանության ծառայությունների համար իրավաբանական անձանց և կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների իրավապայմանագրային հարաբերությունների հետ կապված տեղեկացվել է, որ ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր: «Քանի դեռ չկա ինստիտուցիոնալացված դաշտ, դժվար է հասնել մեր առջև դրված խնդիրների իրականացմանը»,-ասել է Վաչե Տերտերյանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը նիստում տեղեկացրել է, որ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից կատարված աշխատանքների արդյունքում հուլիսի 4-ի դրությամբ չսահմանված վայրերում աղբ թափելու 1296 դեպք է հայտնաբերվել, չսահմանված վայրերում աղբ թափող՝ 624 անձ, 340 միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ, և ուղարկված միջնորդագրերից ընթացքի մեջ են 199-ը:
Մարզպետարանների պատասխանատուները և տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ներկայացրել են ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, առաջարկություններով հանդես եկել: Նշվել է, որ ակտիվ նախապատրաստվում են հուլիսի 29-ին նախատեսված 2-րդ համապետական շաբաթօրյակին: Կարևորվել է ամառային հանգստի ակտիվ այս շրջանում հանգստյան գոտիների մաքրման աշխատանքներն ակտիվացնելը:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել