Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առաջին երկու տարիների արդյունքները 07/06/2017   17:36  |  ԼՐԱՀՈՍ

Հուլիսի 6-ին Երևանում «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Այս մասին հայտնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:

Առաջին արդյունքները» կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված դրական և բացասական կողմերը, ինտեգրման շրջանակներում հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման միտումները:

Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի Հանրապետության դեսպանությունների, բիզնեսի և գիտական համայնքի ներկայացուցիչներ:

«Անցած երկու տարիները ցույց տվեցին, որ նույնիսկ արտաքին տնտեսական ցնցումների և տարածաշրջանում նեգատիվ միտումների առկայության պարագայում, Հայաստանի Հանրապետության արտահանումն ավելացել է, ներմուծվող ապրանքների գները նվազել են: Սակայն ցանկացած վերջնական եզրակացություն Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքների մասին դեռ վաղ կլինի անել: Հիմնական ինտեգրացիոն ինստուտները գտնվում են ձևավորման գործընթացում, իսկ անդամ-պետությունների տնտեսական համակարգերը դեռևս չեն գտել կոոպերացիայի առավել օպտիմալ/նպատակային ձևը: Ներկա պահին հստակ երևում է, որ կա ինտեգրացիոն միավորման մեծ պոտենցիալ: Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների արդյունքները դժվար է բնութագրել, որպես միանշանակ հաջողություն, սակայն կարելի է վստահությամբ հայտարարել տնտեսական ինտեգրման և բարգավաճման ճանապարհին առաջին քայլերի մասին»,- նշեց Վաչե Գաբրիելյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով, որ Հայաստանը մշտապես ընդգծել է իր հետաքրքրվածությունը տարբեր կառույցներին ինտեգրվելու և համագործակցելու, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության Հայաստանի համար լայն հնարավորություններ է ստեղծում, ավելացրել է.

«Հայաստանի՝ ԵԱՏՄ երկամյա անդամակցության արդյունքում անդամ երկրների ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճել է: Մասնավորապես, ՀՀ–ի և ԵԱՏՄ անդամ միջև ապրանքաշրջանառությունն 2016 թվականին աճել է 15.3%-ով, այդ թվում` ՌԴ-ի հետ` 15,1%-ով, Բելառուսի Հանրապետության հետ 15.4%-ով, Ղազախստանի Հանրապետության հետ` 46,7%-ով, Ղրղզստանի Հանրապետության հետ 2.1 անգամ:

2016 թվականին Հայաստանից արտահանման ծավալները ռուսական շուկա աճել են 51.5 %-ով, ղազախական, ղրղզական և բելառուսական շուկա՝ մի քանի անգամ»:

Տատյանա Վալովայան, բացելով «Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցության առաջին արդյունքները» նիստը, ներկայացրեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության դրական արդյունքները, այդ թվում` արդյունաբերության զարգացման տեմպերի ուղղությամբ առաջատար լինելը, համախառն ներքին արդյունքի և Միության միասնական շուկա հայկական արտադրանքի մատակարարման ծավալների աճը:

«ՀՀ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016 թ.-ին աճել է 53%-ով»,- հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը:-«Երկիրը առաջատար է դարձել արդյունաբերական արտադրության աճի տեմպերով, ինչը նախորդ տարվա համեմատ 2016 թ.-ին կազմել է 6.7%»:

ՀՀ արտահանման աճը երրորդ երկրներ 2016 թ.-ին կազմել է 13%, իսկ բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմել է 12%` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միության շրջանակներում այս ցուցանիշը միջինում եղել է 8.8%: ԵԱՏՄ ներքին շուկա հայկական ապրանքների արտահանումը արտահանման ընդհանուր ծավալի մեջ աճել է 15.9%-ից մինչև 22%:

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալը Հայաստանի Հանրապետությունում աճել է 6.5%-ով, ինչը թույլ է տվել երկրին 2016 թ.-ին ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի` դեպի ԵԱՏՄ ներքին շուկա արտահանման ծավալները: 2014 թ.-ի ցուցանիշների համեմատ արտահանումն աճել է 6%-ով` կազմելով 260.7 մլն ԱՄՆ դոլար: Առավել մեծ աճ է գրանցվել մրգերի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների արտահանման մասով:

Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6.7%, իսկ 2017 թ.-ին առաջին եռամսյակի ընթացքում այդ ցուցանիշը աճել է 16.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Փոխադարձ առևտրի ծավալը 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.4%-ով` կազմելով 102.5 մլն ԱՄՆ դոլար` համապատասխանաբար 2014 թ.-ի մակարդակը գերազանցելով 49%-ով, իսկ 2015 թ.-ի մակարդակը` 3 անգամ:

ՀՀ-ն առաջատար դիրք է զբաղեցնում ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում ՀՆԱ աճի տեմպերով: Չնայած նրան, որ 2014 թ.-ից մինչև 2016 թ.-ը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն դրսևորում էր չափավոր զսպվածություն` պայմանավորված համաշխարհային տնտեսական անկայունությամբ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության, այնուհանդերձ 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի ՀՆԱ-ն գրանցել է 6.5% աճ:

Կլոր սեղանի շրջանակներում կայացած «Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը. նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» նիստի հիմնական թեմաներից էր տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման զարգացումը: Կարինե Մինասյանը` որպես վերոնշյալ բաժնի մոդերատոր, նշեց թվայնացման կարևորությունը: «Այն պետությունները, որոնք ակտիվ ներգրավված չեն վերափոխման գործընթացի մեջ, առաջիկա տարիների ընթացքում կարող են կորցնել իրենց մրցակցային առավելությունները: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը հսկայական քայլ է կատարել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Ոլորտի ծավալը 2010 թ.-ից ի վեր աճել է 4,3 անգամ, ինչը երկրի տնտեսության լավագույն ցուցանիշն է: Համաշխարհային շուկայում աշխատող IT ընկերությունների թիվը 2010 թ.-ից ի վեր աճել է 2.4 անգամ և կազմում է անելի քան 400»:

Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանի համար մրցունակության պահպանության և արտադրողականության բարձրացման համար հիմնական գրավականներից մեկը իրական հատվածի հնարավորությունների և ՏՏ հատվածի հնարավորություններ միավորումն է, որը մաքսիմալ կերպով ընդգրկված է համաշխարհային թվայնացման վերափոխման գործընթացներում:

Կարինե Մինասյանի խոսքերով` Հայաստանն էական առաջընթաց է գրանցել գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների (ջերմոցներ, ակվակուլտուրաների աճեցում) կիրառման ոլորտում: Ջերմոցային տնտեսություններին հատկացված մակերեսները 2010 թ.-ից աճել են 6 անգամ: Ընդ որում` դրանց մեծ մասը հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բերքատվության բարձր մակարդակ:

Հայաստանը նկատելի առաջընթաց է գրանցել նաև ԵԱՏՄ տարածքում ապրանքների հետագծելիության մասով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ապրանքների և ծառայությունների արտադրության - մատակարարման գործընթացները դարձնել առավել թափանցիկ` արդյունքում կրճատելով վերահսկիչ մարմինների և բիզնեսի փոխառնչությունը:

Կլոր սեղանի ընթացքում կատարված հիմնական եզրակացությունները, հանձնարարականները և առաջարկությունները նախատեսվում են օգտագործել «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» զեկույցի նախապատրաստման ընթացքում, որը ներկայացվելու է տարեվերջին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` որպես Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող վերազգային կարգավորող մարմին, սկսել է գործել 2012 թվականի փետրվարի 2-ին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմի մեջ ներառված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Հանձնաժողովի որոշումների կատարումը պարտադիր է Միության անդամ պետությունների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահը Տիգրան Սարգսյանն է:

 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միության շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, տնտեսության տարբեր ոլոտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը: Միության նպատակն է անդամ պետությունների տնտեսական կայուն զարգացման համար պայմանների ապահովումը` բնակչության կենսամակարդակի բարձրացման, համակողմանի արդիականացման, ազգային տնտեսությունների կոոպերացման և մրցունակության բարձրացման միջոցով:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների նախագահները:

Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհուրդը Միության այն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Միության այն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների փոխվարչապետները:

Ամենամյա ռոտացիայի համաձայն` 2017 թվականին Միության մարմիններում նախագահում է Ղրղզստանի Հանրապետությունը: Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանդիսանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:12 01/07/2017  |  ՄամուլԻնչի՞ց են վախենում ռուսները. «168 ժամ»
13:18 27/05/2017Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը
15:58 25/03/2017  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների առաջին խորհրդակցությունը 
18:02 03/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը
16:58 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ն աշխատում է Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր թյամբուղղու ունենալու
14:40 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊարզեցվել են գործարարների համար պայմանները
13:41 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ արվում է՝ հայաստանյան արտադրանքի ելքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ ապահովելու համար
17:26 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը 
15:59 07/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն ակնկալում է մինչև տարեվերջ ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից 51 միլիարդ դրամ ստանալ
17:12 03/11/2016  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի նախաձեռնությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]