Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված 06/24/2017   16:00  |  ԳՈՐԾ #

Օրինական ուժի մեջ է մտել եղբորը կալանքից ազատ արձակելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենք հափշտակելու, նրան պատանդ վերցնելու ու պահելու վերաբերյալ աղմկահարույց գործով դատավճիռը:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել, որ Սևակ Իսպիրյանը՝  ունենալով հրազեն հափշտակելու և այն հետագայում տնօրինելու դիտավորություն, 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, դանակով և փայտով զինված հարձակում է գործել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երևան ջրագծի Քուչակ գյուղի վարչական տարածքում տեղակայված պահակետում իր ծառայողական պարտականությունները կատարող  բաժանմունքի ոստիկան, ոստիկանության սերժանտ Վարդան Գևորգյանի նկատմամբ և, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, իր մոտ եղած ծալովի դանակը սեղմելով Վ. Գևորգյանի որովայնին, պահանջել է վերջինիս ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, սակայն, հանդիպելով Վ. Գևորգյանի դիմադրությանը, քաշքշուկի մեջ է մտել նրա հետ, ձեռքերով հարվածել է նրա գլխին և մարմնի տարբեր մասերին և հափշտակել Վ. Գևորգյանին ամրակցված հիշյալ ատրճանակը:

Բացի այդ, Սևակ Իսպիրյանը տուժողին պատանդ վերցնելու նպատակով իր կողմից հափշտակված հրազենի գործադրմամբ այն ուղղելով նրա վրա, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, իր մոտ եղած պարանով կապել է տուժողի ձեռքերը, նրան տեղափոխել է պահակակետ և պառկեցրել հատակին և այդ կերպ պատանդ է վերցրել ու որպես պատանդ պահել, և նրան ազատելու համար օգնության հասած ոստիկան, սերժանտ Ն.Նավասարդյանի միջոցով պայման է ներկայացրել ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնի ղեկավարությանը՝ կալանքից ազատել և իր մոտ բերել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրյալ, կալանավոր, իր եղբայր Սամվել Իսպիրյանին: Բանակցությունների ընթացքում Սևակ Իսպիրյանը, տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է և նույն ժամանակ, տեսնելով, որ ոստիկանության աշխատակիցները արդեն իսկ իրեն շրջապատել են և հետագայում մնալով այդտեղ իրեն կվնասազերծեն, տուժողին թողնելով պահակետում, դիմել է փախուստի: Ժամեր անց տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Իսպիրյանը հանձնել է իր կողմից հափշտակված  ատրճանակը:

Նախաքննության ընթացքում մեղադրյալը ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով պատանդ վերցնելը,  238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով  կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելը,   առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատաքննության ընթացքում մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում:

Դատարանը՝ վերլուծելով ամբաստանյալի պաշտպանի ճառն, արձանագրել է, որ պաշտպանական կողմն ընդունում ու հիմնավորված է համարում, որ Սևակ Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում գնացել է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող և Ապարանի ոստիկանությանը կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված պահակետ, որտեղ իր ծառայողական պարտականություննեը կատարող, սույն գործով տուժող Վ. Գևորգյանից խլել է նրա հաշվեցուցակային  «Մակարով» տեսակի ատրճանակը և Վ. Գևորգյանին, իր մոտ եղած պարանով կապել ձեռքերը և վերջինիս ուղեկցել է պահակակետ: Այնուհետև պահակակետ ներկայացած, սույն գործով վկա Ն. Նավասարդյանից պահանջել է իրենց մոտ կանչել բաժնի ոստիկանության ղեկավարությանը:

Պաշտպանական կողմն ընդունել և հիմնավորված է համարել  նաև այն հանգամանքը, որ երբ որոշ ժամանակ անց ներկայացել են ոստիկանության աշխատակիցները, Սևակ Իսպիրյանը հայտարարել է, որ իր եղբայրը՝ Սամվել Իսպիրյանն անհիմն է կալանավորված, պահանջել է իրեն հարցաքննեն, իսկ Սամվել Իսպիրյանին ազատ արձակեն, քանի որ նա անմեղ է և կապ չունի հանցանքի կատարման հետ:  

Դատարանը փաստել է, որ պաշտպանական ճառի վերլուծությունից պարզ է դարձել, որ պաշտպանը, ըստ էության, հիմնավորված համարելով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները, իր անհամաձայնությունն է հայտնում ամբաստանյալի արարքին տրված քրեաիրավական գնահատականի հետ: Մասնավորապես, պաշտպանը ճառում հայտնել է, որ Ս. Իսպիրյանի արարքում բացակայում է զենք հափշտակելու դիտավորությունը, իսկ ոստիկանության աշխատակցի նկատմամբ իրականացրած գործողություններն առավելագույնը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Միաժամանակ պաշտպանը ճառում հայտնել է, որ «քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Ս. Իսպիրյանը կամովին հրաժարվել է Վ. Գևորգյանին պատանդ պահելու և եղբորը Ս. Իսպիրյանին կալանքից ազատելու իր պահանջներից, թույլատրել ոստիկանության աշխատակիցներին ազատել Վ. Գևորգյանին և ատրճանակը ուղղելով իր քունքին հայտնել է, որ եղբայրն անմեղ է և ցանկանում է, որ իրեն հարցաքննեն այն փաստի կապակցությամբ, հակառակ դեպքում ինքնասպան կլինի, այսինքն՝ Ս. Իսպիրյանը հրաժարվել է պատանդ պահելու իր պահանջից, այն է՝ եղբորը՝ Ս. Իսպիրյանին կալանքից ազատելու մասին»:  

Դատարանը  հանգել  է այն եզրակացության, որ հիմնավորված է Սևակ Իսպիրյանին առաջադրված մեղադրանքը, իսկ ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները չեն բխում քրեական գործի նյութերից:

Դատարանն արժանահավատորեն, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով ապացուցված է համարել ամբաստանյալի արարքում ինչպես տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելով զենք հափշտակելու, այնպես էլ՝ նույն եղանակով պատանդ վերցնելու և պահելու հանցակազմերը: Նման պայմաններում դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում պաշտպանի այն դատողություններին, որ Ս. Իսպիրյանի արարքը առավելագույնը կարող էր որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:

Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի կողմից պատանդին ազատ արձակելու և իր պահանջներից կամովին հրաժարվելու վերաբերյալ պաշտպանի պնդումներին, արձանագրել է, որ դրանք ևս անհիմն են և հերքվում են քրեական գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներով:

Նախևառաջ դատարանն արձանագրել է, որ պաշտպանը թեև հերքում էր պատանդ վերցնելու հանգամանքը, սակայն իր վերոնշյալ դատողություններով ընդունում է, որ Ս. Իսպիրյանն իրականում տուժող՝ Վ. Գևորգյանին պատանդ է վերցրել, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է խոսք լինել պատանդին ազատելու և պահանջներից հրաժարվելու մասին:

 

Դատարանը գտել է, որ ամբաստանյալին մեղսագրված արարքները որակված են ճիշտ և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալ Սևակ Իսպիրյանի նկատմամբ նշանակվող պատժի հարցին՝ դատարանը գտել է, որ թեև ամբաստանյալին մեղսագրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստը, սակայն նրա նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ յուրաքանչյուր արարքի կատարման համար այդ հոդվածով սահմանված պատժի նվազագույն չափով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ վեց տարի ժամկետով ազատազրկում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ ութ տարի ժամկետով ազատազրկում և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի կիրառմամբ նշանակվող պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է սահմանել ազատազրկում՝ 9 տարի ժամկետով՝ հաշվի առնելով, որ այն տվյալ դեպքում համաչափ է կատարված կոնկրետ հանցագործությունների բնույթին, վտանգավորության աստիճանին, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին, և բավարար է պատժի նպատակների նվաճման տեսանկյունից:

Դատարանի հետևությունները պայմանավորված են ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հետևյալ հանգամանքներով՝ ամբաստանյալը նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, երիտասարդ է, զղջացել է կատարածի համար և տվել է խոստովանական ցուցմունքներ, տառապում է հոգեկան հիվանդությամբ, որպիսի հանգամանքը զրկել է նրան ամբողջությամբ գիտակցելու իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը, ինչի հետևանքով ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, տուժողը նրա նկատմամբ բողոք և պահանջ չի ներկայացրել:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը՝ միջնորդելով բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը,  Սևակ Իսպիրյանի արարքին տալ ճիշտ որակում և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի եզրահանգումներն այն մասին, որ ամբաստանյալ Սևակ Իսպիրյանը կատարել է հանցավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, հիմնավոր են, բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից:

Վերաքննիչ դատարանը վերլուծության և գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված` գործի դատաքննության ընթացքում հետազոտված և սույն որոշման մեջ շարադրված ապացույցներն իրենց համակցությամբ, հանգել  է այն հետևության, որ Դատարանն ամբաստանյալ Սևակ Իսպիրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վերագրվող հանցավոր արարքների որակման առումով հիմնավոր հետևության հանգելու համար, անհրաժեշտ և բավարար վերլուծության և գնահատման է ենթարկել գործի լուծման համար անհրաժեշտ բացահայտման ենթակա հանգամանքները, որի արդյունքում ամբաստանյալ Սևակ Իսպիրյանի հանցավոր արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական և կիրառվել է քրեական այն օրենքի այն նորմը, որը ենթակա է եղել կիրառման, ուստի սույն քրեական գործի շրջանակներում ամբաստանյալ Սևակ Իսպիրյանին վերագրվող հանցավոր արարքները վերաորակելու կամ նրա նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկան, հետևաբար պաշտպանի վերաքննիչ բողոքն այդ մասով պետք է մերժել:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել  է, որ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները բավարար չափով փաստարկված չեն, դրանք պաշտպանության կողմի` գործով ձեռք բերված ապացույցների յուրովի մեկնաբանման արդյունք են և ինքնին չեն կարող բավար հիմք հանդիսանալ վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու համար:

Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջների համատեքստում անդրադառնալով ամբաստանյալ Սևակ Իսպիրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, հանգել  է այն հետևության, որ սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ Վերաքննիչ դատարանի մոտ չկա համոզվածություն առ այն, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ կրելու, ուստի պաշտպանի վերաքննիչ բողոքն այդ առումով նույնպես պետք է մերժել:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործը քննելիս և լուծելիս Դատարանի կողմից քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա` թույլ չեն տրվել:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտել  է, որ սույն գործի շրջանակներում Դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է թողնել օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել պաշտպանական կողմի բողոքը:

Ի դեպ եղբոր գործը, ում կալանքից ազատելու համար արդեն դատապարտյալ Սևակ Իսպիրյանը դիմել էր այդպիսի հանդուգն քայլի, ճիշտ հակառակ հանգուցալուծում է ստացել՝ դատարանի որոշմամբ Սամվել Իսպիրյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) քրեական գործի վարույթը կարճվել է  և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել` տուժողի հետ հաշտվելու հիմքով: Սամվել Իսպիրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է և նա անհապաղ (ութ ամիս կալանքի տակ մնալուց հետո) ազատ է արձակվել կալանքից դատական նիստի դահլիճում:

Նշենք, որ սկզբնապես Սամվել Իսպիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դատական քննության ընթացքում մեղադրողը Սամվել Իսպիրյանին առաջադրված մեղադրանքը մեղմացման առումով փոփոխել և մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]