Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»

Այս տարի ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության կլոր սեղանի ընթացքում կներկայացվի Հայաստանի զեկույցը 06/14/2017   11:00  |  ԼՐԱՀՈՍ

Հունիսի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմպսոնին և «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի շրջանակում հրապարակված «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեշղթաներին կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» և «Անդրազգային ընկերությունների ու Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների բարեփոխումների մշտադիտարկման փուլի աշխատանքային խմբի անդամներին: Այս մասին հայտնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի ընթացքի, ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ՝ դրական գնահատելով ծրագրի ազդեցությունը։ Գարեգին Մելքոնյանը ՏԶՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՓՄՁ վիճակագրության վարման անհրաժեշտությունը։

Նույն օրը տեղի է ունեցել 2015 թ.-ի մարտին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի շրջանակում հրապարակված «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեշղթաներին կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» և «Անդրազգային ընկերությունների ու Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների բարեփոխումների մշտադիտարկման փուլի աշխատանքային խմբի նիստը:

Նիստը համանախագահել են` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Գարեգին Մելքոնյանը նշել է.

«ՏՀԶԿ հետ սկսել ենք ինտենսիվ համագործակցել մոտ 2 տարի առաջ: Այս ծրագիրը նպատակ ուներ օգտագործելով ՏՀԶԿ մասնագիտական կարողությունները Հայաստանում իրականացնել ուսումնասիրություն, բացահայտել այն հնարավորությունները, որ կարելի է զարգացնել մասնավորապես երկու ուղղություններով` ՓՄՁ զարգացում, միջազգայնացում և արտահանման զարգացում` շեշտը դնելով փոքր բիզնեսի վրա և նաև ներդրումների ներգրավում` անդրազգային ընկերությունների և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծմամբ, ձևավորել կատարվելիք քայլերի ճանապարհային քարտեզ, որը նպատակ կունենար բարելավելու նշված ուղղությունները և հետագայի համար ապահովելու կայուն զարգացման հնարավորություններ»:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին` նա նաև ավելացրել է, որ ՏՀԶԿ և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հնարավոր եղավ նախատեսված աշխատանքները կյանքի կոչել կարճ ժամանակահատվածում, և այս տարվա վերջում, արդեն իսկ կներկայացվի կատարված աշխատանքների արդյունքը:

Մելքոնյանը նաև վստահություն է հայտնել, որ հենվելով շատ դրական փորձի վրա հետագայում ևս հնարավոր կլինի համատեղ գործունեություն ծավալել և համագործակցել այլ ոլորտներում:

ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմփսոնն իր հերթին ողջունել է նիստի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության համար և նշել.

«Թե’ ես և թե’ իմ գործընկերները շատ տպավորված ենք Հայաստանի արձանագրած հաջողություններով, մասնավորապես, արտահանման և ներդրումների խթանման մասով: Հոկտեմբերին նախատեսվող Եվրասիական մրցունակության հարցերով կլոր սեղան-քննարկմանը Հայաստանը լինելու է ուշադրության կենտրոնում և ներկայացնելու է իր առաջընթացը այլ երկրներին, նաև սովորելու է այլ երկրների փորձը: Մասնակցելը այդ կլոր սեղանին Հայաստանի համար ևս մեկ հնարավորություն է ցույց տալու համար իր կատարած աշխատանքը»:

Թոմփսոնը նաև նշել է, որ 2014 թվականից սկսած ՏՀԶԿ-ն արդեն իսկ ներկայացրել էր առաջարկներ, որոնց մասով Հայաստանը առաջընթաց է գրանցել և այսօրվա հանդիպման նպատակն է ամբողջացնել փորձագիտական գնահատականները և տեսնել ինչ է արվել:

«Նաև այսօր այստեղ ենք քննարկելու Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրերը, ընթացիկ ծրագրերը: Ծրագիրն ավարտին է մոտենում, այդ իսկ պատճառով քննարկելու ենք նաև, թե ինչ ուղղություններով կարող ենք շարունակել համագործակցությունը, մասնավորապես ՓՄՁ զարգացման, արտահանման և ներդրումների խթանման մասով»,-ավելացրել է նա:

Նիստի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ կողմից կատարված աշխատանքների հիման վրա ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի նախագիծը։ Զեկույցը 2017թ.-ի հոկտեմբերին պաշտոնապես ներկայացվելու է ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության կլոր սեղանի ընթացքում։

Լրացուցիչ տեղեկատվություն

2013թ.-ի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ՏՀԶԿ Կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվել է 2014թ.-ի ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում, և սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին:

Ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ կողմից` ԳՄՀԸ գործընկերությամբ, այն համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Եվրոպական գործընկերության ՓՄՁ բաժնի շրջանակներում:

2014թ.-ի նոյեմբերին Փարիզում ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի շրջանակներում տեղի է ունեցել ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ ամփոփվել են ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և ներկայացվել են ՀՀ-ում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցները հետևյալ ոլորտներում` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»:

Հետազոտությունների արդյունքում ՏՀԶԿ կողմից ներկայացվել են հետևյալ հիմնական առաջարկությունները`

Ագրոբիզնեսի ոլորտում`

• Առաջարկվում է արտահանման խրախուսման նպատակով ուշադրությունը կենտրոնացնել մեծամասշտաբ մարքեթինգի իրականացման, ինֆորմացիայի հավաքման և ուսուցման վրա:
• Բարելավել արտահանման ենթակառուցվածքները՝ օժանդակելով վերամշակված պտուղ-բանջարեղենի մեկ միասնական պահեստի և շուկայի ձևավորմանը, որտեղ կկատարվեն նաև տեսակավորումն ու սերտիֆիկացումը:
• աջակցություն արտահանման վարկավորմանը՝ ստեղծելով Արտահանման երաշխավորման հիմնադրամ:
• բարելավել արտահանման խթանումը նպատակային արտահանման ծառայություններ և արտահանմամբ զբաղվող մարքեթինգային թիմեր ձևավորելու միջոցով:

Շինարարական նյութերի ոլորտում`

• կատարելագործել շինություններում էներգաարդյունավետության պահանջների կիրառման տեխնիկական կանոնակարգերը
• օպտիմալացնել շինարարության թույլտվությունների ձեռքբերման ընթացակարգերը
• ստեղծել ՕՈՒՆ-ՓՄՁ կապերի համակարգ

2015թ. տպագրվել են զեկույցները և սկիզբ է դրվել իրականացման փուլին։ Պարբերաբար տեղի են ունեցել ՏՀԶԿ ներկայացուցիչների այցեր Երևան՝ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու համար։ Ներկայումս մեկնարկել է ծրագրի բարեփոխումների իրականացման մոնիթորինգի գործընթացը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:47 30/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարության և «Arton Capital» կազմակերպության համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
18:18 18/05/2017  |  ԼՐԱՀՈՍՀայ և ռուս մասնագետները քննարկել են ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում ներդաշնակեցմա նխնդիրները
14:42 13/04/2017  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն առաջարկում է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավում
12:05 14/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը
13:24 21/02/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր արտադրություն Հայաստանում
17:07 08/02/2017  |  ԼՐԱՀՈՍՍտորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Կապիտալ Լոկուս» ընկերության հետ
11:00 24/01/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և ՌԴ արդյունաբերության նախարարությունների միջև հուշագիր կստորագրվի
14:57 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացին առնչվող հարցեր
13:53 14/01/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությունն ավելի առարկայական երանգներ են ստանում
15:05 11/01/2017  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի b4b.am կենտրոնի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]