Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ» 05/21/2024   08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ» 05/21/2024   08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ» 05/21/2024   08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» 05/21/2024   08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» 05/21/2024   07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» 05/21/2024   07:41 Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:37 Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» 05/21/2024   07:34 Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» 05/21/2024   07:29 Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ» 05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Հռոմում կայացավ գործարար համաժողով 06/08/2017   18:50  |  ԼՐԱՀՈՍ

Հունիսի 7-ին հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում Հռոմում կայացավ Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 200-ից ավելի գործարարներ։

Գործարար համաժողովի բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ մասնակցել միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողովի բացմանը:

Ինչպես իրավացիորեն նշված է համաժողովի խորագրում, հայ-իտալական առևտրական և գործարար կապերն ունեն հնագույն պատմություն, որոնք հատկապես վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության և Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջև: Ինչպես վենետիկցի հայտնի ճանապարհորդ և վաճառական Մարկո Պոլոն է գրել իր գրքում՝ Եվրոպայից Ասիա տանող բոլոր առևտրային ուղիներն անցնում էին Կիլիկիայի Այաս նավահանգստով, որը յուրատեսակ հանգույց էր հանդիսանում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրական և մշակութային փոխանակումների համար:

Այս հնագույն, ավանդական կապերը նոր թափ են ստացել Հայաստանի անկախացմամբ: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում միջպետական համագործակցությունն անշեղորեն զարգացել է, դրանցում ընդգրկվել են տնտեսության նորանոր ոլորտներ:

Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գումարումը և գործարար համաժողովի կազմակերպումը, անշուշտ, նոր հեռանկարներ են բացելու մեր տնտեսական կապերի համար՝ նպաստելով տարբեր ոլորտներում մեր գործընկերության խորացմանը: Ակնհայտորեն, այս առումով առկա է մեծ ներուժ, և Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրել բոլոր ջանքերը՝ մեր երկրների գործարար շրջանակների միջև կապերին աջակցելու համար:

Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ օժտված ժամանակակից, կրթված և աշխատասեր մարդկային ռեսուրսով, գտնվում է խոշոր շուկաների հարևանությամբ, իր մասնակցությունն է բերում տարբեր համագործակցության հարթակներում, կիրառում է եվրոպական չափանիշների ու գործարար փորձի լավագույն օրինակները: Աշխարհում և, մասնավորապես, Եվրոպայում հայկական սփյուռքի առկայությունն էապես նպաստում է մեր առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը՝ մեր երկիրն առավել մոտ պահելով միջազգային շուկաներին, իսկ երբեմն նույնիսկ Հայաստանի միջոցով այդ շուկաները կապելով միմյանց:

Վերջին տասնամյակում նշանակալից բարեփոխումներ են իրականացվել՝ գործարար մթնոլորտի բարելավման, Հայաստանում օտարերկրյա ներդրումների առավել բարենպաստ միջավայրի ստեղծման նպատակով: Կառավարության այս ջանքերը հանգեցրել են միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Համաշխարհային բանկի «Գործարարությունը 2017թ.» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդ տեղն է զբաղեցրել։ Ավելին, Հայաստանը 9-րդն է բիզնես սկսելու պարզության ցուցանիշով: Ինչ վերաբերում է «Հերիթիջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքսը 2017թ.» զեկույցին, ապա ներկայումս Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ տեղը:

Հայաստանը օգտվում է տարածաշրջանային արտոնյալ առևտրային ռեժիմներից՝ ընդլայնելով տարածաշրջանային և գլոբալ համագործակցությունը: Օտարերկրյա ներդնողներին մենք տրամադրում ենք երաշխիքներ, պաշտպանություն և առավելություններ: Նրանք ենթարկվում են ընդհանուր օրենսդրությանը, որի շնորհիվ օտարերկրյա ներդնողներն ապահովագրված են ոչ միայն խտրական վերաբերմունքից, այլև նրանց համար նախատեսվում են որոշակի արտոնություններ:

Այս արտոնություններից են սեփականության իրավունքը, Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից հողատարածքներ ձեռք բերելու իրավունքը, երկրի ցանկացած հատվածում և վայրում անարգել մուտքի իրավունքը, գույքի և եկամտի ազատ փոխհատուցման իրավունքը, տարադրամի անսահմանափակ փոխանակումը շուկայական տոկոսադրույքներով և այլն: Բացի այդ, Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրեր 41 երկրների, այդ թվում նաև Իտալիայի հետ:

Մենք ընդունել ենք նոր հարկային օրենսգիրք, պարզեցրել ենք վարչարարական ընթացակարգերը՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարարների և ներդրողների համար:

Հայաստանն արձանագրել է բարձր աճի տեմպեր տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, նորարարությունների, ճշգրիտ ճարտարագիտության և հետազոտողական կարողությունների ստեղծման ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել տարածաշրջանում իր առաջատար դերը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում ստարտափներին՝ նրանց ազատելով շահութահարկից և գանձելով միայն 10% եկամտահարկ: Արդյունքում վերջին տարիներին մենք արձանագրել ենք ՏՏ ոլորտում միջինը 25% աճ: Միջկառավարական հանձնաժողովի հանդիպմանը մենք արդեն իսկ նշել ենք շահավետ համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ոլորտներ՝ ներառյալ՝ էներգետիկան, տրանսպորտը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը:

Զբոսաշրջությունը ներկայացնում է համագործակցության ևս մեկ խոստումնալից ուղղություն: Հայաստանի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի կրոնական հուշարձանները առանձնահատուկ կարևորությունն են իրենցից ներկայացնում: Նախորդ տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան՝ իր խոսքերով, «որպես ուխտագնացություն դեպի առաջին երկիր, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»:

Կառավարության ներկայիս տնտեսական քաղաքականությունն ուղղված է արտահանման աշխարհագրության ընդլայնմանը: Հայաստանն օգտվում է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից: Իսկ GSP ռեժիմը կիրառվում է Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ: Հայաստանն ունի ազատ առևտրի գործող համաձայնագրեր ԱՊՀ անդամ երկրների և հարևան Վրաստանի հետ:

ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծապես կնպաստի Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է, և մենք պատրաստվում ենք նոյեմբերին այն ստորագրել ԵՄ-ի հետ: 2015թ. հունվարին Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ինչը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում: Հայաստանը կարող է կամրջի դեր կատարել՝ օգտագործելով առկա հնարավորությունները և տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները որպես հարթակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների՝ մասնավորապես Իտալիայի հետ առևտրատնտեսկան շրջանառության ընդլայնման համար:

Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ, որոնք ճանապարհ կհարթեն մեր համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար:

Ուրախ կլինենք մեր հաջորդ հանդիպումը հյուրընկալել Հայաստանում՝ քննարկումներն ամփոփելու և արդյունքները վերլուծելու համար»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]