Թեմաներ
Կիրակի 10 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/26/2024   22:09 «Վրացական երազանք» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 52,98 տոկոսը. ԿԸՀ-ն հրապարակել է քվեաթերթիկների մոտ 70 տոկոսի մշակման արդյունքները 10/26/2024   21:56 Հոսանքազրկումներ մարզերում ու մայրաքաղաքում՝ երկուշաբթի 10/26/2024   21:52 ԲԴԽ նախագահը թաքնվում է մամուլի պատասխանատուների հետևում` փորձելով պատասխանատվությունը բարդել այլ անձանց վրա.Դավիթ Հարությունյանի արձագանքը` ԲԴԽ հայտարարությանը 10/26/2024   21:33 Երևանում թալանել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի «Մազդա» ավտոմեքենան. shamshyan.com 10/26/2024   21:19 Ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, այնուհետև՝ ընկել ժայռից. Մեքսիկայում ողբերգական պատահարի հետևանքով 24 զոհ կա 10/26/2024   20:49 Վրաստանում ընտրություններն ավարտվեցին. հաղթանակը թե' իշխանությունն է տոնում, թե' ընդդիմությունը. էքզիթ փոլի արդյունքներ`յուրաքանչյուրի ճաշակով 10/26/2024   20:31 Փաշինյանն ու Ալիևը Կազանում անդրադարձել են ապաշրջափակմանը 10/26/2024   20:20 ՄԻ-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կիրովի շրջանում. 3 մարդ զոհվել է 10/26/2024   19:56 Հրդեհ է բռնկվել Ոսկեհասկ գյուղի տներից մեկի բակում 10/26/2024   19:45 Իր կոկորդիլոսի արցունքները ոչ ոքի հետաքրքիր չեն, Զուրաբիշվիլին կապ չունի ՆԳՆ-ի հետ. Կոբախիձեն` Զուրաբիշվիլիի մասին 10/26/2024   19:28 Եղվարդում այրվել է ավտոմեքենա 10/26/2024   19:02 Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը` Էլեն Իսրայելյանը 10/26/2024   18:46 Անհայտ անձինք ներխուժել են Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակ 10/26/2024   18:15 Թբիլիսիում հարձակվել են հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա 10/26/2024   18:13 Օձունի «Պառավ քար» կոչվող հանդամասում ավտոմեքենա է այրվել 10/26/2024   17:47 Վրաստանում հատուկջոկատայիններ են բերվել կառավարական շենք (տեսանյութ) 10/26/2024   17:36 Միշա Գյուրջյանի վերաբերյալ ՔԿ տարածած հաղորդագրությունը իրավաբանական ժուլիկություն է. Բաբայան 10/26/2024   17:28 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողացել կապ հաստատել ՆԳ նախարարի հետ 10/26/2024   17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը 10/26/2024   15:51 Ավտովթար Երևանում՝ 97 համարի ավտոբուսի մասնակցությամբ. կա տուժած. shamshyan.com 10/26/2024   15:41 Իրանում 10 սահմանապահ է սպանվել 10/26/2024   15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա 10/26/2024   15:15 ՄԻՊ ներկայացուցիչը հանդիպել է ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի քաղաքացիների հետ 10/26/2024   15:00 Փոթիի ընտրատեղամասում տղամարդ է մահացել 10/26/2024   14:57 Բերդ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է առանց քրեական գործի առկայության. Մանուչարյանը` կրկին դատարանի առաջ է կանգնել 10/26/2024   14:47 5,5 մագնիտուդով երկրաշարժ՝ Չինաստանում 10/26/2024   14:35 Գյումրին իշխանափոխության շեմին. «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել 10/26/2024   14:33 Վրաստանում ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով. Մառնեուլիում եղել են լցոնումներ, ծեծկռտուք 10/26/2024   13:50 Երևանում գնացքը վրաերթի է ենթարկել ռելսերի վրա հայտնված կնոջը. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է. shamshyan.com 10/26/2024   13:37 Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած 10/26/2024   13:11 Այսօր և վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 10/26/2024   12:59 Նախկիններին մերժող ժողովուրդն այսօր ներկաներին էլ է մերժում 10/26/2024   12:46 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկելու համար ձերբակածված 62-ամյա կինն ազատ է արձակվել արգելանքից. ասել է, որ զղջացել է 10/26/2024   12:34 Իրանը հաղորդում է 2 զոհի մասին 10/26/2024   12:28 Այգեստանի և Ծիծեռնակաբերդի հարակից տարածքները մաքրվել են շաբաթօրյակի շրջանակներում 10/26/2024   12:15 Լիպեցկում գաղութից 6 կալանավոր է փախել 10/26/2024   11:58 Այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ. Սարգսյան 10/26/2024   11:52 Իսպանիայում շենք է փլուզվել. կան վիրավորներ ու զոհ 10/26/2024   11:37 ՔԿ-ն՝ Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 10/26/2024   11:30 Իրանը հերքում է իսրայելական ավիահարվածների հետևանքով 20 ռազմական օբյեկտների ոչնչացման լուրը 10/26/2024   11:18 Օդում բախվել է 2 թեթևշարժիչային ինքնաթիռ. Ավստրալիայում միջադեպի հետևանքով կան զոհեր 10/26/2024   10:59 Վրաստանի ընտրատեղամասերում իրավիճակը լարված է. Զուգդիդիում քաշքշուկ ու վիճաբանություն է եղել 10/26/2024   10:49 Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են 10/26/2024   10:45 Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում. Ոսկանյան 10/26/2024   10:19 Պատահար Սևան քաղաքի սկզբնամասում՝ կամրջի վրա 10/26/2024   10:13 Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին 10/26/2024   09:49 Իսրայելը հարվածել է Իրանին 10/26/2024   08:36 Իշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգամ ԲԴԽ գիտական անդամ գտնել չի ստացվում. «Ժողովուրդ» 10/26/2024   08:33 «Չիստկան» մոտենում է ավարտին․ «Հրապարակ» 10/26/2024   08:30 ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. ո՞րն է հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
10/26/2024   19:02 Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը` Էլեն Իսրայելյանը 10/25/2024   18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից 10/25/2024   11:14 Մարտակերտի քաղաքապետն արդարացվեց 10/26/2024   15:41 Իրանում 10 սահմանապահ է սպանվել 10/26/2024   13:50 Երևանում գնացքը վրաերթի է ենթարկել ռելսերի վրա հայտնված կնոջը. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է. shamshyan.com 10/25/2024   21:00 Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կատարում միջազգային արբիտրաժային դատարանի` ICSID -ի, որոշումը. Նոր զարգացումներ Էդմոնդ Խուդյանի գործով 10/25/2024   21:46 Ռոնալդուի հարսնացուն հայտնվել է հիվանդանոցում 10/25/2024   14:50 Հայ ու թուրք ըմբիշները հենց մրցամարտի ժամանակ ծեծել են իրար (տեսանյութ) 10/26/2024   08:28 Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ․ «Հրապարակ» 10/26/2024   20:49 Վրաստանում ընտրություններն ավարտվեցին. հաղթանակը թե' իշխանությունն է տոնում, թե' ընդդիմությունը. էքզիթ փոլի արդյունքներ`յուրաքանչյուրի ճաշակով 10/26/2024   09:49 Իսրայելը հարվածել է Իրանին 10/26/2024   17:28 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողացել կապ հաստատել ՆԳ նախարարի հետ 10/26/2024   08:33 «Չիստկան» մոտենում է ավարտին․ «Հրապարակ» 10/25/2024   16:22 Ստեփանակերտում մահացած տարեց կնոջ ազգականները պահանջում են նրա աճյունը տեղափոխել ՀՀ՝ հուղարկավորելու համար․ ԿԽՄԿ-ից նշում են՝ պատրաստ են աջակցել 10/26/2024   19:45 Իր կոկորդիլոսի արցունքները ոչ ոքի հետաքրքիր չեն, Զուրաբիշվիլին կապ չունի ՆԳՆ-ի հետ. Կոբախիձեն` Զուրաբիշվիլիի մասին 10/25/2024   12:51 Երևանում վերաբացվեց Մերգելյանի անվան զբոսայգին. Այն արաբկիրցիներին ներկայացավ ավելի բարեկարգ 10/25/2024   08:45 Նախարարի նոր թեկնածուներ կան․«Հրապարակ» 10/26/2024   14:57 Բերդ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է առանց քրեական գործի առկայության. Մանուչարյանը` կրկին դատարանի առաջ է կանգնել 10/26/2024   17:47 Վրաստանում հատուկջոկատայիններ են բերվել կառավարական շենք (տեսանյութ) 10/25/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները

Ոստիկանության գործելաոճը պետք է փոխվի. Արամազդ Կիվիրյան 06/03/2017   14:07  |  ԼՐԱՀՈՍ

Վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանի հանդեպ ոստիկանության անօրինական գործողությունները անհետևանք չեն մնալու: Այս մասին նշեց Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով իր վստահորդին Հյուսիսային պողոտայից ոստիկանություն բերման ենթարկելու վերջին դեպքը, ինչպես նաև հայտնելով իրենց կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին:

«Մենք պատրաստվում ենք այդ առումով քայլեր ձեռնարկել և իրավունքի խախտման փաստով մեր պահանջները ներկայացնել համապատասխան ատյան՝ բողոքարկելով ոստիկանության այդ ոչ իրավաչափ գործողությունները: Հակառակ դեպքում ոստիկանությունը միշտ էլ կունենա մի զենք, որով կասի՝ գիտեք, ես անձին բերման եմ ենթարկել, որովհետև ես կասկած եմ ունեցել և վերջ, և կասկածը չպետք է հիմնավորեմ որևիցե ձևով: Ստացվում է, որ ցանկացած անձի, ցանկացած քաղաքացու ոստիկանությունը կարող է վերցնել, ազատությունից զրկել, տանել ոստիկանության բաժին»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ ոստիկանության այդ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկվեն նաև, որպեսզի ոստիկանությունը հասկանա, որ ի վերջո այդպես չէ գործելաոճը, և պետք է այդ գործելաոճը փոխվի:

Ըստ փաստաբանի, «չնայած ոստիկանության այն բազմաթիվ խոսքերին, որ մենք՝ ոստիկանությունս, փոխվել ենք, մենք առաջվանը չենք, «մենք տեսնում ենք, որ իրականում ոչ միայն առաջվանն են, այլ ավելի յուրահատուկ ձևով են սկսել գործել»:

Արամազդ Կիվիրյանն ընդգծեց, որ այդ գործելաոճով ոստիկանությունն ավելի շատ նպաստում է նրան, որպեսզի հասարակությունն էլ ավելի չվստահի իրեն: «Ես՝ լինելով նաև հասարակության ներկայացուցիչ, ունենալով բազմաթիվ վստահորդներ, ովքեր այս պահին բողոքարկում են ոստիկանության տարբեր ոչ իրավաչափ գործողությունները, կարող եմ նշել, որ հավատ չկա այսօրվա դրությամբ, որ ոստիկանությունը իրապես գործում է իրավաչափ և այդ գործողությունները, որոնք որ իրականացվում են, համահունչ են օրենքի տառին, և այս վերջին դեպքը դրան վառ ապացույց»,- ասաց փաստաբանը:

Թյուրիմացություն, շփոթմունք, բարեխիղճ սխալմունք՝ ոստիկանության նմանատիպ պատճառաբանությունները իրականում որևիցե հիմնավորում չունեն, դրանք ուղղակի ինչ-որ պատճառաբանություններ են ինչ-որ ձևով իրենց անօրինական գործողությունները արդարացնելու համար:

Նախ՝ այսպիսի շփոթմունք չկա և չի էլ եղել, և, երկրորդ, որևիցե պայմաններում շփոթմունքը չի կարող ինքնին անձի իրավունքի խախտման դեպքում արդարացման հիմք հանդիսանալ, ասաց Արամազդ Կիվիրյանը՝ ընդգծելով, որ տվյալ դեպքում ոստիկանության համապատասխան աշխատակիցները միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նրանք գործել են անօրինական ձևով՝ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանություն տանելու համար չունենալով թեկուզ կասկածելու որևիցե պատճառաբանություն:

Փաստաբանը պարզաբանեց, որ թեև ոստիկանների կողմից կազմված զեկուցագրում նշվում էր, որ Արգիշտի Կիվիրյանի աջ գրպանի հատվածում նշմարվել կամ ուրվագծվել է սառը զենքի տեսք, սակայն այնտեղ գտնվող ընթերակաները հստակ նշել են, որ ոչ մի բան էլ չի նշմարվում:

«Այնտեղ մենք նաև նկարահանում ենք կատարել, որից հստակ երևում է, որ ոչ մի բան էլ չի նշմարվում և չի էլ կարող նշմարվել, ոչ մի այդպիսի տեսք չկա, այսինքն՝ չի երևում գրպանի արտաքին հատվածից, որ այնտեղ կարող է գտնվել ինչ-որ սառը զենք: Ընդ որում, նաև Արգիշտի Կիվիրյանի կողմից տրված պարզաբանումներից հետևում է նաև, որ ոստիկաններն իրեն նպատակաուղղված են մոտեցել, առանց պատճառաբանության, նշելով, որ մենք քեզ պետք է խուզարկենք», - ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, այսինքն՝ խուզարկելու ինչ-որ ցանկություն է եղել, ապա երբ որ ոստիկանությունը բերման է ենթարկել Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին, սկսել են պատճառաբանել, որ «գիտեք ինչ, մենք կասկածել ենք»:

Կասկածն իրականում չի կարող լինել օդի մեջ, կասկածը պետք է լինի հիմնավորված, պատճառաբանված և հստակ փաստարկված, ասաց փաստաբանը՝ ընդգծելով՝ այդպես յուրաքանչյուր քաղաքացու էլ կարող են կասկածել:

Արամազդ Կիվիրյանը նշեց նաև, որ ինքն ինչ-որ միտում է տեսնում՝ ոստիկանությունն ունեցել է ինչ-որ անօրինական գործողություններ կատարելու, միգուցե նաև ինչ-որ բան սարքելու ցանկություն:

«Ես, ինչպես հասկացա, ոստիկանության գործելաոճն այնպիսին է, որ ավտոմեքենայի մեջ, թեկուզ Արգիշտի Կիվիրյանի գրպանը կարող են ինչ-որ առարկա գցել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ այդ միտումը տեսել է, քանի որ երբ ինքը, որպես փաստաբան, ցանկություն է հայտնել իր վստահորդի հետ գնալ ոստիկանության բաժին, ոստիկանները զոռով մեքենայի դուռը փակել են և իրեն թույլ չեն տվել մուտք գործել ավտոմեքենա:

«Ինչո՞ւ, հարց է առաջանում, ինչո՞ւ, եթե փաստաբանը ներկա է այնտեղ և ցանկացած պահի իր վստահորդի կողքին լինելու իրավունք ունի, իսկ վստահորդն էլ այդ պահին իրավաբանական օգնության կարիք ունի: Բայց իրենք փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի ես ներկա չլինեմ ավտոմեքենայի մեջ: Արգիշտի Կիվիրյանն ասում է, որ ինքը գրպանները պինդ բռնել է, որպեսզի որևէ առարկա իր գրպանը չգցեն»: Նմանատիպ իրավիճակ հնարավոր է պատկերացնել ոստիկանությունից, որը Հյուսիսային պողոտայով հանգիստ քայլող անձին ինչ-որ կասկածանքների հիման վրա, որևիցե ձևով չհիմնավորված բերման է ենթարկում ոստիկանություն, հետագայում նաև փաստելով որ որևիցե առարկա չկա:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ոստիկանության հերթական անօրինական գործողություններն ինքը, բնականաբար, բացառապես կապում է Արգիշտի Կիվիրյանի գործունեության, նաև նրա կողմից արտահայտված քաղաքական դիրքորոշման հետ, որովհետև ոստիկանության նմանատիպ ձևով գործելու այլ հիմք, այլ հանգամանք, այլ պատճառաբանություն չի տեսնում:
«Եթե ոստիկանությունը իրապես գործի իրավական դաշտում, պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, այդ իրավաչափ նպատակն այստեղ որևէ ձևով չնշմարվեց»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, անձնական խուզարկության արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել /սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը/:

Նշենք, որ անցյալ տարվա հուլիսի 26-ին հայտնի սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն և մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով՝ թյուրիմացություն է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:50 31/05/2017  |  Վարչական իրավունքԱրգիշտի Կիվիրյանի հանդեպ ոստիկանության գործողությունները կբողոքարկվեն
17:59 31/05/2017  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել
21:44 27/03/2017  |  Բարոյական վնասի հատուցումՍահմանադրական, կոնվենցիոն իրավունքների խախտման դեպքում պետությունն է կրում փոխհատուցում վճարելու պարտականությունը. Արամազդ Կիվիրյան
16:33 20/08/2015  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանն արդարացրել է Արգիշտի Կիվիրյանին
15:54 08/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆերպետական բոլոր ատյանները սպառելով՝ բողոքարկելու ենք Եվրոպական դատարան. Լուսինե Սահակյան
11:40 12/05/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ գործը՝ ՀՔԾ վարույթում
15:10 28/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿիվիրյանի գործով ոստիկան վկան չգիտեր, թե ո՞ր օրենքով ու ինչի՞ համար են Կիվիրյանին բերման ենթարկել ոստիկանություն
14:32 15/04/2014  |  Քրեական խրոնիկոնԿիվիրյանի գործով հրահանգված է եղել փողոցը «մաքրել» քաղաքացիներից
17:28 04/03/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանը միայն դատարանում «հիշեց», որ Արգիշտի Կիվիրյանը հայհոյել է՝ հակասելով իր իսկ նախաքննական ցուցմունքին
12:04 25/02/2014  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Կիվիրյան. «Գտան տուժողին, այսպես ասած, հիվանդացնելու տարբերակը»

Արխիվ

[]