Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:29 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Կապիտալ շինարարության ոլորտի զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք Պետգույքի կառավարման վարչության էֆեկտիվ աշխատանքը. Կարեն Կարապետյան 05/19/2017   15:34  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և իրականացվող բարեփոխումների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը, ներկայացնելով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքները, նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց: «Դա չափազանց կարևոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ և եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով պետական գույքի օպտիմալացումը, համապատասխան առաջարկությունների ներկայացումը, հնարավորությունների ստեղծումը, որոնք կարող են նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանն իր զեկույցում անդրադարձել է վարչության գործառույթներին, ներկայացրել հիմնական  բարեփոխումների ուղեցույցը, որը, նրա խոսքով, բոլոր ուղղություններով լուրջ օգուտ կբերի պետությանը, պետական բյուջում կավելանան նոր մուտքեր: Նշվել է, որ պետական գույքի վաճառքի շուկայի ակտիվացման նպատակով ներկայացվել են ներդրումային գրավչություն ունեցող 13 անշարժ գույքի վաճառքի նախագծերի գնահատականներն ու բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները, կազմվել են տվյալ անշարժ գույքերի տեղափոխման հնարավոր տարբերակները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կազմում է 240 մլն դոլար: Այն ներկայացվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Բացի այդ, 2017 թվականին վաճառքի է հանվել լրացուցիչ 63 միավոր անշարժ գույք, որից 24-ն արդեն  մրցույթով օտարվել է, որի արժեքը կազմել է 236 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 63 միավոր անշարժ գույքի վաճառքից ակնկալվում է 600 մլն դրամ:  Զեկուցվել է նաև, որ մշակվել է 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է ներգրավել 35 մլրդ դրամ:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է, թե հանրապետությունում քանի պետական անշարժ գույք կա, դրա որ մասն է ենթակա վաճառքի և կառավարման սուբյետը լիարժեք հասկանալու համար  կարևորել թվայնացումը:

«Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ  ակտիվացնենք, որովհետև սա այն փողն է, որը բաշխված չէ և դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Այս առումով, դուք պետք է կարևորեք ձեր օղակը,  գումար ներգրավեք, ներկայացնեք առաջարկներ», - ասել է գործադիրի ղեկավարը և պատասխանատուներին հանձնարարել գնահատել պետական գույքի ողջ ծավալը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետական գույքի վաճառքի աճուրդները պետք է կազմակերպել արագ, մաքսիմալ բաց ու թափանցիկ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պետգույքի վաճառքի գործընթացում անշարժ գույքի ոլորտում փորձ ունեցող գործակալությունների ներգրավումը:

Արման Սահակյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրում այդ մոտեցումն ամրագրվել է:

«Դա չափազանց արագ և համարձակ պետք է իրականացնել»,- շեշտել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ վարչությունից ակնկալում է նաև պետական անշարժ գույքի մասնավորեցման վերաբերյալ կանխատեսումներ, վերլուծություններ:

«Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ  մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում և այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը՝  պետական գույքի օտարման գործում կարևորելով նաև կապիտալի շուկայի ակտիվացումը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեությանը, դրանց արդյունավետությանը և 2017-ի համար սահմանված ծրագրերի ընթացքին: Արման Սահակյանը նշել է, որ նման բոլոր ձեռնարկությունների կառավարիչների առջև դրվել են հստակ պայմաններ՝ եկամուտների ապահովման, արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների վերացման ուղղություններով: Այսուհետ վերջիններս ներկայացնելու են եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ: Ոչ բավարար ցուցանիշներ ունեցող ձեռնարկությունների նկատմամբ չի ցուցաբերվելու հանդուրժողական վերաբերմունք, իսկ պատասխանատուների առջև դրվել են խաղի կոշտ կանոններ:

Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է շարունակել հետևողական աշխատանքը, իսկ պետական մասնակցությամբ բիզնես ձեռնարկություններն  ինտենսիվ տանել մասնավորեցման: 

Հանդիպմանը քննարկվել են նաև պետական գույքի կառավարման վարչությունում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններին, էլեկտրոնային աճուրդների կազմակերպմանը, պետական գույքի տեղեկատվական բազայի արդիականացմանը և  բարեփոխումներով իրականացվելիք մի շարք այլ ծրագրերին առնչվող հարցեր:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]