Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան

Իրավունք չունենք հուսախաբ անելու մարդկանց. ՀՀ Նախագահը՝ նորընտիր պատգամավորներին 05/18/2017   12:18  |  Քաղաքական

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, ովքեր այդ պատգամավորների հետ հույս են կապել: Ինչպես տեղեկացնում է «Արﬔնպրես»-ը, այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բոլոր ժամանակներն էլ իրենց խնդիրներն են առաջացնում. մենք այս դահլիճում կայացրած որոշումների արդյունքում ավելի քիչ խնդիրներ ունեցող հայրենիք պիտի փոխանցենք մեր սերունդներին, ավելի հզոր, իր ոտքերի վրա ամուր կանգնած պետություն պիտի փոխանցենք մեր սերունդներին:

Ակնհայտ է այն լիազորությունների մեծ ծավալը, որը շատ կարճ ժամանակ հետո ունենալու են պատգամավորներն ու կառավարության անդամները: Եթե կիսանախագահական համակարգում գոյություն ուներ այս երկու մարմիններից փաստացի ավելի բարձր կանգնած մի ինստիտուտ՝ Հանրապետության Նախագահի ինստիտուտը, որը դեռ կարող էր շտկել հնարավոր սխալները կամ ապահովագրեր այս մարմիններին հնարավոր թերացումներից, ապա խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում այդպիսի ինստիտուտ այլևս գոյություն ունենալ չի կարող: Ուստի պետք կլինի ապավինել միայն սեփական ուժերին, փորձին, շրջահայացությանը:

Լիազորությունների մեծացումը հենց այնպես չի լինում: Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, այն բոլոր մարդկանց առջև, ովքեր այստեղ նստածների օգտին քվեարկելով, նրանց հետ հույս են կապել, ավելի լավ հայրենիք ունենալու հույս, ավելի անվտանգ ու ավելի արդար հայրենիք ունենալու հույս: Ու մենք՝ այստեղ գտնվողներս, իրավունք չունենք հուսախաբ անելու այդ մարդկանց:

Իսկ հուսախաբ չանելու համար մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այս դահլիճում տիրի փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության մթնոլորտ, որ այս դահլիճում տարաձայնությունները լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր նեղ անձնական, շրջապատի և, վերջապես, իր կուսակցության շահից վեր դասի պետության ու հայրենիքի շահը:

Հուսախաբ չանելու համար անհրաժեշտ է նաև, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք գիտակցի, որ կարծիքների տարբերությունը, նույնիսկ հակասությունը բնավ չպետք է թշնամացնի ձեզ: Մենք պարտավոր ենք գիտակցել, որ մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ, որ քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ:

Հուսախաբ չանելու համար պետք է մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները. արդար լինելու համար պետք է նկատեմ, որ այս ընտրությունների ժամանակ դրանք ավելի չափավոր էին, քան նախկինում: Անցյալում պետք է թողնել նաև այս ամբիոնից միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելը որպես գլխավոր ու վերջնական անելիք համարելը: Պառլամենտական բանահյուսությանը միգուցե և բնորոշ են սրամտությունները, բառախաղերը, բայց ես հակված եմ այս ամբիոնից սուր, քննադատական, սակայն հիմնավորված, փաստարկված ելույթներ լսել, քաղաքական ճաշակ ու կողմնորոշում ձևավորող խոսք ունկնդրել: Վստահ եմ, որ նման ելույթներ հնչեցնելու կարողություն ունեցող պատգամավորների պակաս այս դահլիճում չկա:

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ևս մի երևույթի վրա: Երբ ծանոթանում ես քվեարկություններին, տեսնում ես, որ որոշ պատգամավորներ օրենքների 95 և ավելի տոկոսին դեմ են քվեարկել: Առկա է մի ընկալում, որ ընդդիմադիր պատգամավորը, ով կողմ է քվեարկել իշխանության նախաձեռնությանը, այլևս ընդդիմություն չէ, կամ ավելի վատ՝ ծախված է: Այս տրամաբանությունն ու մտածողությունը լավ բանի չեն հանգեցնի:

Ես ուզում եմ, որ քվեարկելիս ոչ թե այս տրամաբանությամբ առաջնորդվեք, այլ քվեարկության հիմքում դնեք մի պարզ ճշմարտություն. այդ որոշումն ինչ օգուտ ու ինչ վնաս է տալու մեր պետությանը, մեր հայրենիքին: Այս օրերին ինձ առավել հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք ես գոհ եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: Որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես գոհ եմ մեր կուսակցության արձանագրած արդյունքներից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների ստացած մանդատներին, ապա ես հարգում եմ մեր ընտրողների ազատ կամարտահայտությամբ ձևավորված կարծիքը և պատրաստ եմ աշխատել ներկայացված բոլոր կուսակցությունների հետ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, ակնհայտ կամ թաքնված տարբերություններից:

Սահմանադրական բարեփոխումների միջոցով մենք լավ հիմք ենք ստեղծել հաղթահարելու Սահմանադրության և իրական կյանքի միջև առկա անջրպետը: Մենք այսօր, առավել քան երբևէ, վճռական ենք սահմանադրականության ու հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ճանապարհով գտնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի հիմնախնդիրների լուծման իրավական ճանապարհները: Մենք, առավել քան երբևէ, հավատում ենք այն ճշմարտությանը, որ կայուն զարգացման, առաջընթացի, անվտանգության, արդարության հաստատման երաշխիքը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է:

2015 թվականի սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են դրել պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու ,քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության, ինչպես նաև իշխանության քաղաքական ու հանրային վարքագծի սահմանադրականացումը երաշխավորելու և ապահովելու համար:

Եվ, վերջապես, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական կայացման և մարդու հիﬓական իրավունքների ու ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծել ենք սահմանադրական արդյունավետ հենք, որպեսզի մարդու իրավունքները լինեն սահմանադրորեն ճանաչված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված։ Որպեսզի հարգվի ու երաշխավորվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, որպեսզի օրենքները և այլ իրավական ակտերը համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ բացերից ու երկիմաստություններից։

Որպեսզի երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը, և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները, որպեսզի պետությունը դրական պարտականություն կրի իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հարցում և ստանձնի համարժեք հանրայինիրավական պատասխանատվություն։ Որպեսզի իրավունքներին ցանկացած միջամտություն և իշխանության ցանկացած գործողություն բխեն համաչափության սկզբունքից, որպեսզի իրավական վեճերը լուծվեն բացառապես իրավական ճանապարհով, արդյունավետ լուծման անհրաժեշտ կառուցակարգեր ունենան, որպեսզի արդարադատությունը լինի անկախ և անկողմնակալ»,- ասաց ՀՀ Նախագահը:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]