ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը վնասվածքներ ունի. նա տարվել է դեպքի վայր. «Հայկական Ժամանակ» 04/25/2017 09:36 | Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է ապրիլի 22-ին Գյումրիում ռուս զինծառայողի սպանությանը. սպանվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւը:
Վերջինս սպանվել է ժամը 17:15-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: 21-ամյա ռուս զինծառայողի սպանության գործով նույն օրը ձերբակալվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արման Ջանջուղազյանը:
Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածին տրամադրվել է հանրային պաշտպան: Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:
– Պարոն Հայրապետյան, այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի Արման Ջանջուղազյանը: Նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:
– Ձերբակալված է, ունի կասկածյալի կարգավիճակ: Վաղը նրա ձերբակալման 72 ժամը կլրանա, այսինքն՝ պետք է վաղը մեղադրանք առաջադրելու հարցը քննարկվի:
– Որպես կասկածյալ ընդունո՞ւմ է իր մեղավորությունը:
– Ցուցմունք տվել է, դեպքը նկարագրել է, սակայն իր դիրքորոշումը չեմ կարող ես հայտնել, որովհետեւ նրա ասած տվյալները նախաքննական գաղտնիք են: Ինֆորմացիա իրավասու չեմ տալ:
– Այնուամենայնիվ, ինքն ասում է՝ ինչի՞ է դանակով հարվածել, վիճաբանությո՞ւն է եղել:
– Ջանջուղազյանը դեպքը նկարագրում է, սակայն բովանդակությունը թե ինչ է եղել, ես իրավասու չեմ հրապարակելու:
– Սպանության շարժառիթը նույնպե՞ս չեք կարող ասել:
– Ես չեմ կարող դա հրապարակել, նախաքննական մարմինը պետք է հրապարակի:
– Պարոն Հայրապետյան, ձեզ հայտնի է, թե քանի՞ վնասվածք է հասցվել ռուս զինծառայողին:
-Մեկից ավելի:
– Մոտավոր քանի՞ հարված է եղել:
– Երկու հարվածը ֆիքսված է, մնացածը դատաբժշկական փորձաքննությամբ կպարզվի:
– Ձերբակալված Արման Ջանջուղազյանն այժմ որտե՞ղ է պահվում:
– Երեկ տեղափոխեցին քաղաք Երեւան, որովհետեւ գործը քննվում է Երեւանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում:
– Դեպքի պահին մենա՞կ է եղել, ձեզ ի՞նչ տվյալներ են հայտնի:
– Ըստ իմ տվյալների, այո, միայնակ է եղել:
– Պարոն Հայրապետյան, դեպքից անմիջապես հետո ՔԿ-ն տարածեց, որ ձերբակալված անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ձեզ այս մասով ի՞նչ մանրամասներ են հայտնի:
– Ես քրեական գործում ներգրավվել եմ հենց այդ հիմքով, նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի: Իմ ունեցած տվյալները հետեւյալն են՝ նա 2016 թ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Կապանում, այնուհետեւ 3 ամիս անց բժշկական հանձնաժողովը հայտնաբերել է հոգեկան առողջության խնդիրներ, հենց այդ հիմքով էլ ինքը զորացրվել է:
– Հիմա դեպքի պահին մեղսունա՞կ է եղել:
-Մեղսունակ է եղել, թե՝ անմեղսունակ, այդ հարցին կարող է պատասխանել միայն քրեական գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը:
– Իսկ նա ստացիոնար բուժում ստացե՞լ է:
– Որեւէ բուժում չի ստացել, այս տեղեկությունները՝ ծառայության ընթացքում իրականացված փորձաքննության արդյունքներից են հայտնի:
– Դուք տեղյա՞կ եք հոգեկան առողջության խնդիրները ծառայության ընթացքում է ձեռք բերել, թե՞ մինչ զորակոչվելը:
– Մանրամասները դեռ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում պիտանի է ճանաչվել ծառայության համար եւ հետո հայտնաբերել են, որ խնդիրներ ունի:
– Պարոն Հայրապետյան, սպանված ռուս զինծառայողին, ձեր վստահորդը նախկինում ճանաչե՞լ է, ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել:
– Որքան ես տեղյակ եմ, ոչ, չի ճանաչել:
– Նրա մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել:
– Քննչական փորձարարություն է կատարվել:
– Այսինքն՝ տարե՞լ են դեպքի վայր:
– Այո, գնացել է, նկարագրել է դեպքը:
– Նա նախկինում դատված եղե՞լ է:
– Ոչ:
– Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա նախկինում ինքնավնասումներ է կատարել: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:
– Նրա մոտ դեպքի օրը վնասվածքներ են հայտնաբերել, սակայն դա պատճառվել է տուժողի՞ կողմից, թե՞ իր գործողությունների հետեւանքով, չեմ կարող ասել: Դեպքից հետո նրա մարմնի վրա վնասվածքներ են առկա եղել:
– Մարմնի ո՞ր հատվածում են վնասվածքները:
– Ձեռքի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում էլ արված ինքնավնասումները կապված են հենց հոգեկան առողջության հետ:
– Արման Ջանջուղազյանը ինչո՞վ է զբաղվել, աշխատե՞լ է:
– Ոչ մի զբաղմունք չի ունեցել:
– Նա Գյումրիո՞ւմ է ապրում:
– Ոչ, Արման Ջանջուղազյանը Ստեփանավան քաղաքից է, որքան ես տեղյակ եմ Գյումրի հենց դեպքի օրն է եկել՝ առաջին անգամ:
– Ամուսնացա՞ծ է:
-Ոչ, ապրում է պապիկի հետ: Ծնողները բաժանված են, թե՝ մահացած են չգիտեմ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի՝ 25.04.17թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»
- 04/30/2024 08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
- 04/30/2024 07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/30/2024 21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
- 04/30/2024 17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ
- 04/30/2024 15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
- 04/30/2024 10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել