ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի. Գալուստ Սահակյան 04/24/2017 12:12 | ԼՐԱՀՈՍ
Հարյուրամյակի հեռավորությունից Հայոց ցեղասպանության զոհերը քաղաքակիրթ մարդկությանը պատգամ են հղել՝ իրականացված Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի: Այս մասին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հղած ուղերձում:
Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի, որն իրականություն դարձնելը ժամանակակից մարդկության պարտքն է՝ թե՛ Հայոց ցեղասպանության և թե՛ նրանից հետո աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հանդեպ:
«Մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ: Որևէ պետության, առավել ևս ցեղասպան պետության ղեկավար, անկախ բռնակալի իր հավակնություններից, որևէ պետություն, անկախ սահմանադրորեն ամրապնդվող իր բռնատիրական կարգերից, չի կարող այնքան զորեղ լինել, որ պարտակի կամ կեղծի փաստերը, որոնք ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր են ավելի ակնհայտ ու անհանդուրժող դառնում: Մենք իրական ու ճշմարտացի պատմության, արդար դատի եւ արդարների հիշատակի պաշտպանն ենք, ցեղասպանություն իրողության ու երևույթի մոռացումը բացառողը, ինչպես մեր սահմանը պաշտպանող զինվորն է այլեւս բացառում հայի ցեղասպանումն ու հայրենազրկումը»,- նշվում է ուղերձում:
Ըստ Գալուստ Սահակյանի, արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելուց զատ՝ ապրողներս մի լուռ խոստում ունենք տված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայրենազրկումը փոխհատուցել հզոր ու միասնական հայրենիքի վերստեղծմամբ, կենազրկումը՝ ազգովի բազմապատկվելով, ունեզրկումը՝ բարգավաճմամբ և հզորանալով:
«Ցեղասպանության դժոխքը վերապրածները և ցեղասպանության զոհերի հիշատակները հորդորում են ու պարտավորեցնում մեզ՝ ոգեկոչել ու հիշել ուժեղանալով, երբեք չկորցնել ոչ միայն հույսն ու ոգին, այլև ամենածանր պահին անգամ հավատարիմ մնալ ինքներս մեզ, մեր արժեքներին և, որ ամենակարևորն է, հայրենիքին», - հավելում է ՀՀ ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը նշում է նաև, որ այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության և առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին:
«Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ տարբեր երկրներում շարունակվող պետական ահաբեկչության, մարդկային կյանքերի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների ու բռնությունների դեմ, որովհետև ոչ ոք, քան նրանք՝ Հայոց ցեղասպանության զոհերը, ավելի լավ չգիտի, թե ինչ է պետականորեն քարոզվող ազգային խտրականությունը, թշնամանքի քաղաքականությունը, ինչ են կենազրկումը, հայրենազրկումը եւ ունեզրկումը: Ավելի քան 100 տարի առաջ նրանք իրենք էլ չգիտեին այդ մասին, որովհետև թվում էր, թե մարդկությունը զարգանում է առաջընթաց քաղաքակրթության ճանապարհով: Իրականում հենց այդպես էլ կար, միայն թե ոչ տարբեր ազգերի ու ժողովուրդների հայրենիքների բռնազավթման հետևանքով առաջացած թուրքական պետության մեջ, որտեղ քաղաքակրթությունն այսօր էլ շարունակում է մնալ այլատյացության ու անհանդուրժողականության, մարդկային առաջադեմ արժեքների ուրացման ու ոտնահարման մակարդակում»,- ասվում է ուղերձում:
Հարյուրամյակի հեռավորությունից քաղաքակիրթ մարդկությանն առավել քան հասկանալի է, որ այդ ամենը հանգեցնում է մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության: Հասկանալի է, սակայն դեռեւս բավարար չեն կանխարգելիչ ու պատժիչ գործողությունները ցեղասպանների դեմ՝ անկախ հանցագործության վաղեմության ժամկետից, ընդգծում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել