Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել 05/14/2024   16:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը. շենքի մոտ իրավիճակը լարվել է 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

«Ավրորա»-ի 2017թ. մրցանակի հավակնորդների անունները հայտնի են 04/24/2017   14:46  |  ԼՐԱՀՈՍ

 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են. 

·         Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի.մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:

·         Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:

·         Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրումու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններեւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն էհրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

·         Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելուբռնություն իրականացնողներին:

·         Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը  տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի: 

Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: 

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ ԷռնեստոՍեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով: 

Խոսելով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անունից՝ հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասաց. «Մենք գոհունակություն ենք հայտնում թեկնածությունների առաջադրմանն այսպիսի լայն արձագանքի համար, որըխոսում է մեր համընդհանուր մարդկայնության ճանաչման մասին: Աշխարհագրությունը եւ հանգամանքները տարբերվում են յուրաքանչյուր հավակնորդի համար, բայց ընդհանրություններն են, որ միավորում են նրանց: Անհատները վտանգում են իրենց բարօրությունն ու անվտանգությունը՝ փրկելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: «Ավրորայի» առաքելությունն է աջակցել այս նվիրյալներին: Մենք հավատում ենք, որ փրկվածներն իրենք են ապագայում շարունակելու երախտագիտության եւ նվիրատվության շղթան»: 

Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ապրիլի 24-ին դարձավ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր: Ականատես լինելով իր 72 հութու հարեւանների սպանությանը՝ Բարանկիցեն, ով թութսի է, իր կյանքի քսան տարիները նվիրել է երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին բռնության եւ հալածանքների հետեւանքով որբացած երեխաներին եւ փախստականներին ապահով օթեւան տալու գործին: Նա փրկել եւ կրթել է շուրջ 30 հազար երեխայի, իսկ նրա հիմնած հիվանդանոցում մինչեւ օրս բուժում են ստացել շուրջ 80 հազար հիվանդներ: 

«Երեխաները՝ Բրազիլիայից մինչեւ Եթովպիա եւ Ռուանդայի բուրունդացի փախստականներնայսօր երջանիկ են, որովհետեւ այժմ նրանք ունեն սեր, անհրաժեշտ կրթություն եւ աջակցություն՝ շնորհիվ 2016թ. «Ավրորա» մրցանակի մեծահոգի աջակցության, - ասաց Մարգարիտ Բարանկիցեն, - 2017թ. հավակնորդների ազդեցիկ գործն իսկապես ակնածանքի է արժանի: Այս անհատները գործով են արտահայտում իրենց երախտագիտությունը՝ հուսադրելով մեր բազմաթիվ քույրերին եւ եղբայրներին աշխարհով մեկ: Նրանց կատարած գործըբացահայտում է մարդկանց սիրելու ունակությունը»: 

«Ավրորա» մրցանակն ստեղծվել է 2015թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝  եւ շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակնամեն տարի մեծարման կարժանացնի դափնեկրին մինչեւ 2023թ.՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության իրագործման ութ տարիների (1915-1923թթ.):

 

Լրացուցիչ տեղեկություններ 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

Ֆարթուն Ադանը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի(EPHRC) գործադիր տնօրենն է: 1996թ.Սոմալիում պատերազմող զինվորականներն սպանեցին Ֆարթունի ամուսնուն նրա խաղարար գործունեության համար: Այդ օրվանից Ֆարթուն Ադանը պայքարում է Սոմալիում մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման, զարգացման եւ մանկահասակ զինվորականների լիարժեք վերականգնման համար՝ հաճախ վտանգավոր եւ անբարենպաստ պայմաններում: 2010թ. Ադանը նախաձեռնեց «Քույր Սոմալի» ծրագիրը՝ աջակցելու գենդերային բռնությունների ենթարկվածներին, ում հաջողվել է ողջ մնալ բռնաբարությունից հետո եւ/կամ խուսափել պարտադիր ամուսնությունից:  Նա ստեղծեց սեռական բռնությունների առաջին թեժ գիծը Սոմալիում, իսկ 2011 թվականին Մոգադիշոյում հիմնեց բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչ  օրս կենտրոնն օգնել է ավելի քան  400 սոմալացի կանանց եւ աղջիկների՝ տրամադրելով խորհրդատվություն եւ բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ եւ ֆինանսական միջոցներ, կազմակերպելով գործարարական հմտությունների դասընթացներ եւ տեղափոխելով նրանց ավելի ապահով վայրեր:  Ֆարթուն Ադանի քսանյոթամա դուստրը՝ Իլվադ Էլմանը EPHRC-ի հարցերով մոր գործընկերն է: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տիկին Ադանը պարգեւատրվել է  «Խիզախ կին» միջազգային մրցանակով: Նա«Էլման» խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի գործունեության համար պարգեւատրվել է նաեւ Գերմանիայի կառավարության կողմից: 2015-ին Հարվարդի համալսարանը տիկին Ադանին եւ նրա դստերը շնորհեց «Գլեյցմանի միջազգային ակտիվիստ» մրցանակը: 

Ջամիլա Աֆղանի

Ջամիլա Աֆղանին «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության հիմնադիրն է: Նա աշխատում է ընտանիքների հետ՝ նպաստելով հեռավոր գյուղերում աղջիկների դպրոցում կրթություն ստանալու հեռանկարին, աշխատանքներ է տանում հազարավոր իմամների (մահմեդական առաջնորդների) հետ՝հավաստիացնելով կանանց կրթություն ստանալու, նրանց իրավունքները պաշտպանելու կարեւորությունը՝ համաձայն իսլամական եւ միջազգային օրենքների: Տիկին Աֆղանին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո աշխատել է կրթության բնագավառում՝ ծառայելով Փեշավարի փախստականների ճամբարներում ապրող աֆղանացի երիտասարդներին: Նրա՝ կանանց, երեխաների եւ երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու նպատակով նախաձեռնած տնտեսական եւ սոցիալական ծրագրերը գործում են Աֆղանստանի 18 շրջաններում:Կրոնական փոխըմբռնման «Թանենբաում» կենտրոնը Ջամիլա Աֆղանիին շնորհել է «Կրոնական խաղարարար» մրցանակը: Աֆղանին արժանացել է նաեւ բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցանակների:  

Մուհամադ Դարվիշ

Մուհամադ Դարվիշը քսանվեցամյա ատամնաբույժ է Սիրիայի պաշարման մեջ գտնվող Մադայա քաղաքում: Մինչ շատ բժիշկներ լքեցին Սիրիան, խուսափելով բռնություններից եւ հիվանդանոցների ու բուժանձնակազմի վրա պարբերական հարձակումներից, Դարվիշը նախընտրեց վերադառնալ Մադայա: Նա այնտեղ գտնվող երեք բժիշկներից մեկն է եւ ծառայում է  40,000 բնակչության: Սիրիայի կառավարական ուժերը բազմիցս սպառնացել են նրան մարդասիրական գործունեության համար: Իր հիվանդների, մեծամասամբ երեխաների, վիճակը հանգամանորեն գրանցելու միջոցով Դարվիշին հաջողվել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մադայայում տեղի ունեցող իրադարձությունների վրա:  

Դենիս Մուկվեգե

Բժիշկ Դենիս Մուկվեգեն հիմնել է Փանզի հիվանդանոցը 1999 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության(ԿԴՀ) արեւելյան շրջաններում ընթացող տեւական պատերազմի ժամանակ: 1999 թվականից ի վեր՝ Մուկվեգեն իր անձնակազմի հետ միասին օգնել է սեռական բռնություններից տուժած ավելի քան 50,000 մարդու:  Բժշկական օգնությունից բացիհիվանդանոցը հիվանդներին տրամադրում է իրավական, սոցիալ-հոգեբանական աջակցություն: Բժիշկ Մուկվեգեն խիզախորեն պայքարում է կանանց պաշտպանելու եւ սեռական բռնությունների պատասխանատուներին, այդ թվում՝ Կոնգոյի կառավարությանը եւ ԿԴՀ-ի արեւելքը գրաված գրոհայիններին պատասխանատվության ենթարկելու համար:  Նա բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 2014թ. Սախարովի մրցանակի: 2016թ.Fortune ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդների ցանկում: Բժիշկ Մուկվեգեն հինգ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի եւ Հարվարդի համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման: 

Թոմ Քաթինա

2007 թվականից ի վեր ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից Սուդանում հաստատված կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան միակ բժիշկն է Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռներում, որի բնակչությունը գերազանցում է կես միլիոնը:  Բժիշկ Թոմ Քաթինան օրական մինեւ 400 հիվանդ է ընդունում եւ շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ հասանելի է հեռախոսով: Հիվանդները բժիշկ Քաթինայի մոտ բուժվելու համար յոթօրյա ճանապարհ են անցնում: Նրանք սովորաբար հիվանդանոց են գալիս ռմբակոծության հետեւանքով առաջացած վնասվածքներով եւ տարբեր հիվանդություններով՝ կոտրվածքներից մինչեւ թերսնուցում եւ մալարիա:  Տեղի սահմանափակ պայմանների պատճառով՝ Քաթինան հաճախ ստիպված է լինում հիվանդներին հնացած մեթոդներով բուժել: Հաճախ հաստատությունում չի լինում ջուր կամ էլեկտրաէներգիա: Քաթինայի գնահատմամբ՝ նա տարեկան հազար վիրահատություն է կատարում: Բժիշկ Քաթինան  եղել է 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ եւ համարվում է համաշխարհային բժշկության ասպարեզում նշանավոր հումանիտար գործիչ: 

2017թ. առաջադրված կազմակերպություններ

Հավակնորդներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել առաջադրել մինչեւ երեք կազմակերպություն՝ ստանալու 1 միլիոն դոլարի դրամաշնորհը: 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

·          «Էլվան» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոն, Սոմալի

·         «Վիվե Ժենե» թերապիայի եւ վերականգնողական կենտրոն, Բոսնիա եւ Հերցեգովինա

·         Փանզի հիմնադրամ, ԱՄՆ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 

Ջամիլա Աֆղանի

·         Հոգեկերտման եւ հավասարության կանանց իսլամական նախաձեռնություն(WISE), ԱՄՆ

·         Միջկրոնական փոխըմբռնման Թանենբաում կենտրոն, ԱՄՆ

·         Մարդու իրավունքների եւ աջակցության Կարամա ցանց (KNAHR), Աֆղանստան 

Մուհամադ Դարվիշ

·         Բժիշկներ առանց սահմանների (Շվեյցարիա)

 Դենիս Մուկվեգե

·         Yennenga Progress, Շվեդիա

·         2009թ. սեպտեմբերի 28-ի զոհերի, նրանց հարազատների եւ ընկերների միություն (AVIPA), Գվինեա 

Թոմ Քաթինա

·         Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ  (AMHF), ԱՄՆ

·         Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ

·         Aktion Canchanabury, Գերմանիա 

«Ավրորա» մրցանակի մասին

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրություն առաջ մղելու վրա։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:27 18/01/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է հանրային կարծիքի հետազոտության հիմնական արդյունքները
09:47 12/12/2016  |  ԼՐԱՀՈՍՄեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին  
10:29 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա»-ի բաց նամակը Բան Կի-Մունին
15:20 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍ2017թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ից մայիսի 28-ը
11:24 07/11/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան
16:21 10/09/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ընթացքում ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ
11:18 19/08/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը՝ փախստական երեխաներին և որբերին
19:11 15/07/2016  |  ԼՐԱՀՈՍ«Այս պատմությունները հույս են ներշնչում». Անդրեյ Լոշակ
11:55 01/06/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրվել է
22:26 24/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄարգարիտ Բարանկիցեն` «Ավրորա»-ի դափնեկիր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]