ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2005թ. ՊԲ-ում տեղի ունեցած դեպքով գործի քննությունը հանգուցալուծվեց. Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից 03/21/2017 15:13 | Քրեական խրոնիկոն
2005 թվականի Պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպով գործի քննությունը վերջապես հանգուցալուծվեց. վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, կալանքի տակ գտնվող Ղազարյանին ազատ է արձակել դատական նիստերի դահլիճից՝ նրա նկատմամբ կիրառելով պայմանական ազատազրկում՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Ըստ մեղադրանքի՝ շարքային Արտյոմ Ղազարյանը 2005 թվականի ապրիլի 24-ին նույն զորամասի մարտական բազայում դիտավորությամբ ոտքով երկու անգամ հարվածել է նույն գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Աղաբեկ Բաղդասարյանի ձախ կոնքային շրջանին:
Հարվածի հետևանքով, ըստ դատաբժշկական փորձաքննության, Բաղդասարյանի առողջությանը պատճառել է ձախ կոնքազդրային հոդի հոդախախտի, քացախափոսի տանիքի տեղախախտված կոտրվածքի ձևով առողջության ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով:
Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դեռևս 2005թ. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, Ղազարյանը կալանավորվել է, ապա քրեական գործով վարույթը կասեցվել: Այս ամենից հետո գրեթե յուրաքանչյուր տարի քրեական գործի վարույթը վերսկսել է, այլ քննիչի վարույթ ընդունվել, իսկ 2016թ. ապրիլին արարքը փոփոխվել է, նրան կրկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ և 112-րդ հոդվածների 1-ին մասերով:
Այս ամենից հետո էլ 2016 թվականի հուլիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Խաչատրյանի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ նույն թվականի օգոստոսին 19-ին՝ քրեական գործի վարույթը վերսկսվել է, կալանավորումը՝ վերահաստատվել:
Սակայն 2016թ.հոկտեմբերի 11-ին Արտյոմ Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կրկին փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ի վերջո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Գործը քննվել է արագացված ընթացակարգով՝ Ղազարյանն առաջադրված մեղադրանքը ընդունել և հայտարարել է, որ կատարվածի համար զղջում:
Դատարանն այդ ամենը դիտել է, որպես Արտյոմ Ղազարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, ինչպես նաև այն, որ նրա խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երեք երեխաները:
Այսպիսով, 13.12.2016թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ղազարյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, որպես պատժի կրման սկիզբ է հաշվել 2015թ. դեկտեմբերի 7-ից:
Ներկայումս 31-ամյա Արտյոմ Ղազարյանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան՝ պահանջով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրեն ազատել քրեական պատասխանատվությունից:
Այսպիսով, երեկ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Ղազարյանի նկատմամբ կիրառվեց պայմանական ազատազրկում՝ սահմանվելով 2 տարի ժամկետով փորձաշրջան: Միևնույն ժամանակ, Ղազարյանն ազատ արձակեց անմիջապես դատական նիստերի դահլիճից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ